Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան

Մխիթար Հայրապետյանը տեսակապով հանդիպել է Դելիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 2-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և Հնդկաստանի Դելի քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

Դելիաբնակ հայերը մեծ ոգևորությամբ էին պատրաստվել հանդիպմանը՝ նշելով, որ սա իրենց համար աննախադեպ իրադարձություն է, և առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում տեսակապով խոսել, ներկայացնել իրենց առաջարկները, խնդիրներն ու մտահոգությունները սփյուռքի նախարարությանը: Այս նախաձեռնությունը կարծես թե կոտրեց համայնքում ձևավորված այն մտայնությունը, որ Հայաստանի կառավարության կողմից իրենք մոռացված են և անուշադրության մատնված:

«Աշխարհի որևէ ծայրում, որևէ երկրում, եթե կա անգամ մեկ հայ, ով իր օրակարգում ունի Հայաստանի հետ կապը, հայ լինելու զգացումը, սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի նրա հետ և ստեղծի կամուրջ»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի, նախարարության կապը հնդկահայ համայնքի հետ ամրապնդված չէ, և այդ խնդիրը պետք է լուծվի համատեղ ջանքերով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հեղափոխություն է եղել նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը պետք է ամեն վայրկյան հասանելի լինի յուրաքանչյուր սփյուռքահայի համար: Այս աշխատելաոճը արդյունքի հասնելու գլխավոր միջոց դարձնելով՝ նախարարությունը շուտով կգործարկի իր նոր կայքը, որում առկա հատուկ կոճակի շնորհիվ սփյուռքահայերը աշխարհի յուրաքանչյուր մասից կկարողանան տեսակապ հաստատել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Դուք նշում եք, որ այսպիսի նախաձեռնությունը ձեզ համար աննախադեպ է: Անկեղծ կասեմ՝ սա ինձ համար տխուր փաստի արձանագրում է: Այսպիսի հանդիպումները պետք է սովորական բնույթ կրեն, մենք պիտի մշտական կապի մեջ լինենք: Խոշոր համայնքների հետ տարվող աշխատանքերին զուգահեռ՝ նախարարությունը սկսել է աշխատել նաև փոքր համայնքերի հետ»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Դելիաբնակ հայերը, ներկայացնելով իրենց գործունեությունն ու առօրյան, նշեցին, որ համայնքը դեռևս կազմակերպված չէ, և ի տարբերություն Կալկաթայի հայ համայնքի, որ հարյուրամյակների պատմություն ունի, Դելիի հայ համայնքը նոր-նոր է ձևավորվում: «Այստեղ մենք ունենք 26 ընտանիք, սակայն դրանց զգալի մասը ձևավորվել է խառնամուսնությունների արդյունքում»,-նշեցին Դելիի հայերը:

Կարճ անդրադարձ կատարելով նաև Կալկաթայի հայերին՝ տեսակապի մասնակիցները պատմեցին, որ ունենալով Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, տարիների ընթացքում Կալկաթայի հայ համայնքը նոսրացել է. այժմ նավահանգստային այս քաղաքում մշտական բնակություն ունեն շուրջ 20 հայեր, սակայն ճեմարանում սովորելու համար աշխարհի տարբեր ծայրերից Կալկաթա ժամանակավորապես հարյուրավոր հայեր են գալիս:

«Դելիում չունենալով հայկական եկեղեցի ու կրթօջախ՝ մեր համայնքը համախմբվելու վայր չունի»,-նշեցին տեղի հայերը: Դելիի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած այստեղ քիչ թվով հայեր են ապրում, սակայն նրանք հայտնի են իրենց գործունեության բնագավառներում որպես պրոֆեսիոնալներ: «Այս ընթացքում տարաբնույթ միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել, անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության թեմային, այն որոշ չափով ճանաչելի դարձրել Դելիի հասարակության համար»,-նշեց 2015-ից գործող կենտրոնի ղեկավարը: Կենտրոնը կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, ՀՀ-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի՝ Երևան կատարած այցի 40-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ապրիլյան պատերազմին, Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդում (ICCR) կազմակերպել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծ ու որակյալ լուսանկարների ցուցահանդես: Համայնքի անդամները կարևորում են նաև ՀՀ դեսպանատան աշխատանքը՝ ի դեմս Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Համայնքի մեկ այլ անդամ Մանե Մկրտչյանը հպարտությամբ է պատմում, որ հենց իր շնորհիվ են հայ դասականների՝ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Համաստեղի գործերը թարգմանվել և հրատարակվել հնդկերենով: «Այժմ թարգմանում եմ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը և տպագրման հարցում ակնկալում եմ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը»,-նշեց Նարեն:

Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանն ընդգծեց, որ Դելիի հայ համայնքն ընդլայնվում է, և ավելի կանոնավոր ծրագրերի և համայնքը համախմբելու կարիք կա, կարևոր է, որ խառնամուսնություններից ծնված երեխաները նաև հայերեն իմանան և հայ մեծանան: Այս առումով Դելիի հայերը անհրաժեշտություն համարեցին կիրակնօրյա հայկական դպրոցի հիմնումը, քանի որ արդեն 20 դպրոցահասակ երեխա ունեն:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց համայնքի՝ հայկական դպրոց հիմնելու գաղափարը և նշեց, որ հետագայում առավել մանրամասն կքննարկեն այն: «Սփյուռքում այսօր բարձր են ուծացման տեմպերը, և մենք վստահ ենք, որ առկա մարտահրավերները միայն համատեղ աշխատանքով կարող են հաղթահարել: Հավատացեք՝ մենք պատրաստ են ձեզ աջակցել: Եթե դուք ցանկանում եք հայ մնալ, ձեր երեխաներին հայ կրթել, ապա մենք լուրջ անելիքներ ունենք: Նախարարությունը սուղ միջոցներ ունի, բայց լի է վճռականությամբ: Ես ձեր դեսպանն եմ ՀՀ կառավարությունում: Մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան, երբեմն կանենք նույնիսկ անհնարինը»,-շեշտեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

Տեսակապի ավարտին քննարկվեցին նաև համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների սակավությանը, հայ-հնդկական առնչությունների վերաբերյալ հետազոտություններին անռնչվող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan