Մերկելը 2021-ին չի առաջադրվի որպես կառավարության ղեկավար. Reuters
2021 թվականին կայանալիք Բունդեսթագի հերթական ընտրություններում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չի առաջադրվի որպես կառավարության ղեկավար: Մերկելը չի առաջադրվի նաև որպես խորհրդարանի անդամ:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարարել է իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում:
Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Մերկելը չի պատրաստվում պատասխանատու պաշտոն զբաղեցնել Եվրամիության կառույցներում` Եվրոպական խորհրդարանի հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո:
Zham.am