Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

Ի՞նչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի միջև (Տեսանյութ)

Թեև անցած ընտրություններում Հրազդանում բացարձակ հաղթանակ տարավ Սասուն Միքայելյանի որդին, ով նաև տեղական ՔՊ- ի կառույցի ղեկավարն էր, այնուամենայնիվ, նա չկարողացավ հանդես գալ որպես ՔՊ-ի պաշտոնական ներկայացուցիչ, ինչը ցույց է տալիս, թե ինչ ներքին հակասություններ կան Փաշինյանի ու Միքայելյանի միջև: Փաշինյանը հրապարակավ դեմ արտահայտվեց, որ Սասունի որդին առաջադրվի քաղաքապետի թեկնածու, քանզի արտաքուստ այն շատ նման է դառնալու Մանվել Գրիգորյանի օրինակին, երբ վերջինս «հին» Հայաստանում ԵԿՄ-ի նախագահն էր, իսկ նրա որդին` Էջմիածնի քաղաքապետը: Փաստորեն «նոր» Հայաստանը տարբերվելու է նրանով, որ հիմա էլ Սասունն է դառնալու ԵԿՄ-ի նախագահ, իսկ նրա որդին` Հրազդանի քաղաքապետը: Սա նկատում են բոլորը, և բնականաբար, Փաշինյանը չէր ուզենա, որ գոնե այս պահին, երբ իր իշխանությունը դեռ շատ ամուր չէ, նմանվի Սերժ Սարգսյանին: Ահա թե ինչու նրա մոտ ներվ է առաջացել Սասունի հանդեպ: Իսկ վերջինս, իր հերթին, չի հասկանում թե ինչո՞ւ պիտի տարբեր տեսակի «դեղնակտուցներ» այս կամ այն պաշտոնը ստանան, իսկ իրեն չհասնի ոչինչ: Հասկանալի է, որ ԵԿՄ-ի նախագահի պաշտոնը ոչ այնքան արտոնություն է, որքան քաղաքական «թոշակառուի» պաշտոն, որը նույնիսկ վիրավորական է Սասունի համար: 

Բայց Սասունը իր վիրավորանքը չի կարող հրապարակավ արտահայտել, քանզի դրանից շատ բան չի շահի: Եվ դրա պատճառով էլ վիրավորված գայլի պես լռում է, մինչև հասկանա , թե ինչ «նոր» դուռ կարող է բացվել իր համար:
Սասունը հասկանում է, որ ինքը այսօր լուրջ ռեսուրս չունի Փաշինյանին հրապարակավ հակադրվելու համար, իսկ վերջինս էլ հասկանում է, որ Սասունի` իր թիմից հրապարակային դուրս գալը լուրջ իմիջային հարված կարող է դառնալ իր համար: Ահա թե ինչու այսօր կողմերից ոչ մեկին շահավետ չէ իրար դեմ քայլ կատարելը: Սակայն պարզ է նաև, որ այս համատեքստում Փաշինյանի համար անորոշ է դառնում նաև մեկ այլ հարց, ինչքանո՞վ է ճիշտ Սասունին հանձնել եԿՄ-ի նախագահի պաշտոնը: 

Մյուս կողմից, Արամ Զավենիչին Փաշինյանը նույնպես իր հավատարիմ դաշնակից չի համարում:
Այնպես որ, այս թնջուկի հանգուցալուծումը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումով կավարտվի Նիկոլի ու Սասունի փոխհարաբերությունների այս բարդ պատմությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan