Սիլվիո Բեռլուսկոնին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին. Լուսանկար
Իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Ռուսաստան մեկնելու և Պուտինի ծննդյան տարեդարձին մասնակցելու մասին:
«Թռչում եմ Ռուսաստան՝ ներկա գտնվելու իմ ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին: Կօգտվեմ այդ հնարավորությունից՝ քննարկելու համար խոշորագույն միջազգային հարցեր»,- գրել է Բեռլուսկոնին՝ կից լուսանկար հրապարակելով ինքնաթիռից: