Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

Այլընտրանքային ֆինանսավորման միջոցները առողջապահության ոլորտի խնդիրների լուծման եղանակ. Բժիշկները ոլորտը վերակենդանացնելու ուղիների մասին (ֆոտոշարք)

Հեղափոխությունից առաջ եւ հետո… Ժամանակը Հայաստանում հիմա այդպես են չափում: Տարբեր ոլորտի մասնագետներ մասնագիտական հարցեր են վեր հանում, փորձում օգտվել <<Ազգային համերաշխություն>> կոչվող այս կարճատեւ կանգառից, որպեսզի հեղափոխությունը նաեւ իրենց <<տուն>> մտնի: Առողջապահության ոլորտի տարբեր ճյուղեր ներկայացնող բժիշկներ մասնագիտական հարցեր են քննարկել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ:


Սրահում հավաքված բժիշկները մասնագիտական հարցերի քննարկումը ավելի վաղ են սկսում, քան միջոցառումը կսկսվի: Համակարծիք են, ոլորտում արմատական փոփոխությունների կարիք կա: Հայաստանի առողջապահության համակարգը ծանր հիվանդ է, անհապաղ միջամտություն է անհրաժեշտ: Առաջնայինը, ինչպես եւ ցանկացած հիվանդության ժամանակ լիարժեք եւ ճշգրիտ ախտորոշումն է:

<<Եթե ուզում ենք հասկանալ ի՞նչ փոփոխություն ենք ուզում անել, պետք է հասկանանք ի՞նչ ռեսուրսներ ունենք մեր ուզածին հասնելու համար եւ ի՞նչ ենք պատրաստ զոհաբերել: Մենք ունենք հիանալի բժիշկներ, որոնք չեն զիջում աշխարհի ոչ մի երկրի մասնագետներին, որոնք չնայած ֆինանսների պակասությանը մատուցվում են շատ բարձր մակարդակով>>,- ընդգծում է Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը: Նա առողջապահության համակարգը նմանեցնում է անհայտ ուղղությամբ լողացող մի խորտակվող նավակի, որի ուղղությունը որոշելու փոխարեն, ծակերն են ուզում փակել, որ այն չխորտակվի: Նախկին առողջապահության նախարար, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն էլ մեկ ուրիշ պատկերավոր համեմատությունն է բերում: <<Հայաստանի առողջապահական համակարգը կոտեջային է, յուրաքանչյուր օղակ անում է այն ինչ ճիշտ է համարում>>,- ասում է նա:

Զարգացած առողջապահական համակարգը այն է, երբ հիվանդը մի բուժկենտրոն է մտնում եւ դուրս գալիս բուժված: Հայաստանում վիճակը, բոլորովին այլ է: Հիվանդության հետ բախված անձը պետք է հավելյալ նյարդեր ունենա նաեւ հիվանդանոցից հիվանդանոց վազելու, տարբեր ախտորոշիչ կենտրոննների պատասխանները համեմատելու , տարբեր բժիշկների առաջարկած իրարից խիստ տարբերվող բուժման տարբերակներից գլուխ հանելու համար: Նյարդեր ու նաեւ գումար, պետպատվերը լիարժեք չի փոխհատուցվում անգամ ամենաանհրաժեշտ բուժծառայութունները: Ո՞րն է ելքը:

<<Առողջապահությունը աշխարհում անընդհատ թանկանում է, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են ու թանկանում: Գնալով տարածում է գտնում քիչ ինվազիվ բժշկությունը բոլոր ոլորտներում: Դա պահանջում է թանկարժեք սարքավորումներ, ո՞վ է վճարելու ...պետությո՞ւնը, քաղաքացի՞ն..... Բոլոր խնդիրների հիմքում ֆինանսն է: Դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ որտեղից գումար հայթայթենք, հետո նոր ինչ փոփոխություններ անենք>>,- նշում է Արա Այվազյանը:
Սրտի վիրաբույժ Ավետիս Ահարոնյանը նկատում է, եթե ոլորտը չի լինում կարգի բերել բուժումներով եւ դեղերով, գուցե պետք է դիմել ավելի կտրուկ, վիրահատական միջամտության: Սրահում ներկաներից շատերը չեն համաձայնում: Ժամանակ չունենք հակադարձում է Վլադիմիր Ավագյան ԲԿ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարար Տիգրան Քամալյանը եւ ավելացնում ֆինանսավորում գտնելու համար պետպատվերից եւ ապահովագրումից բացի կարելի նաեւ այլընտրանքային ինչ- ինչ ճանապարհներ գտնել : Աշխարհում ընդունված են տարբեր գիտական, բարեգործական ֆոնդեր, որոնք հենց այդ նպատակին են ծառայում:

<<Կարեւոր է ընտրել հստակ ուղղություն եւ շարժվել առաջ: Տարբեր ազգեր առողջապահության համակարգի տարբեր մոդելներ են ընտրել: Մենք չպետք է ձգտենք նմանվել ինչ-որ մեկին: Մեր ընտրած ուղղությունը պետք է լինի մերը, դա կարող է լինել տարբեր համակարգերի միքսը, կարելի է օգտագործել նաեւ խորհրդային միությունից մնացած լավագույն ավանդույթներն ու ժամանակակից աշխարհի փորձը….>> ,- առաջարկում է նա:

Այլընտրանքային ֆինանսավորման միջոց կարող է լինել նաեւ բուժական զբոսաշրջությունը, հարց է բարձրացնում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը: Չէ որ մեր երկրում շատ են լավ մասնագետներըն ու բուժհաստատությունները: Հայաստանում բուժական զբոսաշրջությունը աշխատում է, սակայն , միայն ստոմատոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Հայ բժիշկների ունակություններն ու հմտությունները այլ կերպ են ռեալիզացվում: Ոչ թե հիվանդներն են գալիս Հայաստան, այլ բժիշկներն են լքում երկիրը, գնում աշխատում եւ ապրում այլ երկրներում: Եւ վարձատրությունն է բարձր եւ բժշկի հեղինակությունը՝ գնալուց առաջ հիմնավորում են շատերը: Եթե այս տեմպերով շարունակվի առողջապահության ոլորտը շուտով լուրջ խնդրի առաջ կկանգնի՝ ահազանգում են տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչները:

«Ամբողջ աշխարհում 10-20 տարի առաջ բժիշկը հարգված մասնագիտություն էր: Այսօր այդ հարգանքը չկա ու մեղավորը համակարգն է: Եթե տասը տարի առաջ բժիշկը հիվանդ էր բուժում , հիմա ասում են ծառայություն է մատուցում: Ծառայություն մատուցելու դիմաց պետք է վճարել եւ քանի որ հիվանդը գումար չունի արդեն չարանում է բժշկի դեմ՝ անկախ այն հանգամանքից օգնեց բժիշկն իրեն, թե՝ ոչ»,- ընդգծում է հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն էլ առաջարկում է <<Բժիշկ- չեմպիոններին>> վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են չեմպիոններին սպորտում՝մեծարել եւ հարգել: Գնահատված լինելը կարող է դառնալ այն մոտիվացիան, որ կստիպի լավ մասնագետներին մնալ ու աշխատել հայրենիքում:

<<Անվճար բուժօգնության տրամադրում հնարավոր չէ: Դրա համար վճարում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ քաղաքացին.... բայց մեր քաղաքացիները գալիս եւ բժշկից են պահանջում: Կարծես խոտ վաճառելուց լինես, այնպիսի խոսակցություններ ես լսում հիվանդից: Անհարգալից վերաբերմունքը բժշկի նկատմամբ պատահական չի, նշանակում է համակարգը խնդիր եւ առողջացման կարիք ունի>>,- ավելացնում է Արա Այվազյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման շրջանակում բժիշկները քննարկում են, թեր եւ դեմ կողմերը համադրում եւ հակադրում, իսկ ինչ է անում նախարարությունը՝ ոչինչ համակարծիք են ակումբում հավաքված բժիշկներից շատերը:

«Բժիշկները ուզում են գնահատված լինել, հիվանդները ուզում են, որ չհիվանդանալ եւ հիվանդանալու դեպքում էլ իրենց արագ եւ անվճար բուժեն…. Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, ըստ իս՝ բացի բարդություններ ստեղծելուց ոչ մի բան: Նախարարությունում օրենքներ են ստորագրում, ինչ որ թղթեր են տանում- բերում, որը ֆինանսվորվում է պետության կողմից: Մարդիկ գումար են ստանում ոչ մի բանի դիմաց: Կառաջարկեի, որ այդ նախարարությունը ընդհանրապես չլիներ, կրթական մասը փոխանցեին կրթության նախարարությանը, իսկ ֆիանսական մասը՝ սոցիալական ապահովության նախարարությանը»,- լուծման իր տարբերակն է առաջարկում Դոկտոր ԲԳ կլինիկայի տնօրեն Բաբկեն Ղազարյանը

Որպեսզի մեր երեխաներն ու թոռները կարողանան բուժվել Հայաստանում անհրաժեշտ է ոլորտի առողջացման քայլերն սկսել արդեն այսօր: Երկու եղանակ կա՝ արագ եւ ցավոտ, կամ էլ դանդաղ եւ անցավ՝ եզրակացնում են բժիշկները: Վիրահատության՝ ամեն ինչ ջնջելու եւ նորը կառուցելու ժամանակ չունենք, պետք է կառուցել Խորհրդային միությունից ժառանգություն մնացած հենքի վրա՝ հաշվի առնելով աշխարհում ընդունված նորագույն փորձն ու լուծումները:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan