Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ Ամե­րիկայի Միացյալ Նահանգ­ների սահմանած պատժամիջոցներն իրենց բացասական ազդե­ցությունն են ունենում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Հայաստանի վրա: Պատճա­ռը մեկն է՝ Հայաստանի կախվածու­թյունը Ռուսաստանից՝ ինչպես ռազ­մաքաղաքական, այնպես էլ տնտե­սական առումով: Ամեն նման հարված իր շղթայական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեզանում գործում են ռուսական խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, որոնք ապրանք են արտահանում Ամերիկա, Եվրոպա և այլ շուկաներ: Այս սանկցիաները սկսվեցին դեռ Օբամայի օրոք՝ նախ դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ և հասան ռուսական խոշոր ընկերու­թյուններին: Սանկցիաների հիմնա­կան պատճառը, հիշեցնենք, այն էր, որ ռուսական ազդեցիկ դեմքերն ԱՄՆ նախագահի ընտրություններում սատարել էին ԱՄՆ նախագահի թեկ­նածու Դոնալդ Թրամփին:

Ամիսներ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակեց սանկցիաների հեր­թական ցանկը, որտեղ նշված էին մի շարք խոշոր ռուսական ընկերու­թյունների անուններ, որոնց տերերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են: Դրանցից մեկն էլ խոշոր գործարար Օլեգ Դերիպասկան է, ում պատկանում է «Ռուսալ» ալյումինի հզորագույն գործարանը: Այս գործարանը դուստր ձեռնարկություն ունի Հայաստանում՝ «Ռուսալ-Արմենալը»:

Այժմ «Արմենալը» կանգնած է փակման վտանգի առաջ: Երեկ այս մասին գրեցին մի քանի ռուսական լրատվամիջոցներ, մասնավորապես՝ rbk.ru կայքում հրապարակում եղավ՝ ««Ռուսալ» գործա­րանը Հայաստանում սանկցիաների պատճառով կրճատում է արտադրու­թյունը» վերնագրով: Մի քանի օր է՝ գործարանը չի աշ­խատում, արտադրական բոլոր հոսք­երը բերվել են հարկադիր պարապուր­դի վիճակի, աշխատակիցները պարա­պուրդի են մատնվել և վճարվում են միջին աշխատավարձի 2/3-ի չափով: Ասում են՝ մինչև այս ամսվա վերջ հարկադիր արձակուրդ կուղարկվի 184 աշխատակից:

Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունում աշ­խատում է 670 մարդ: «Արմենալն» ալյումինե փայլաթիթեղներ՝ ֆոլգա է արտադրում և արտահանում ԱՄՆ ու Եվրոպա: Ձեռնարկությունն ապահո­վում է Հայաստանի արտահանման 5 տոկոսը, ընդ որում արտադրանքի ուղիղ կեսն արտահանվում էր Մի­ացյալ Նահանգներ: Անցյալ տար­վա ցուցանիշներով՝ գործարանն արտադրել է 33,7 հազար տոննա ալյումին՝ ստանալով 101 միլիոն դո­լարի եկամուտ և զուտ շահույթ՝ 3 միլիոն դոլարի չափով: Եվ այս խոշոր ռուսական ձեռնարկությունը, որը 6 հարյուրից ավելի աշխատատեղեր է ապահովում Հայաստանում, այսօր կանգնել է: Գործարանում անորոշ վիճակ է, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, փակվելու են, թե կկարողանան փրկել դրությունն ու վերսկսել արտա­դրությունն ու արտահանումը:

Այս օրերին «Արմենալի» ղեկավա­րությունն ակտիվ բանակցություն­ների, նամակագրության մեջ է ԱՄՆ դեսպանատան, նաև ՀՀ կառավա­րության և այլ շրջանակների հետ, որ ԱՄՆ-ն գոնե «Արմենալի» մասով հանի սանկցիաները:

Այդ առնչու­թյամբ դիմել են նաև ՀՀ կառավա­րությանը, հատկապես, երբ իմացել են, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման ուղ­ղությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջա­նին: «Արմենալից» հույս ունեին, որ եր­կու երկրների ղեկավարների հանդի­պումը կկայանա, և ՀՀ վարչապետն այս հարցը կբարձրացնի ԱՄՆ նախա­գահի մոտ, բայց արդեն գրեթե հստակ է, որ հանդիպումը տեղի չի ունենալու:

Մեր ջանքերը՝ ստանալ որևէ պաշ­տոնական մեկնաբանություն «Արմենալ» գործարանից, երեկ ապարդյուն անցան: Որևէ կերպ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, գործարանից որևէ մեկը չի ցանկանում խոսել այս թեմայով:
Գործարանի մամուլի հարցերով պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը մեր բոլոր հարցերին ընդամե­նը մեկ պատասխան ուներ. «Գործա­րանը պաշտոնապես չի մեկնաբանում այդ իրավիճակը: Եթե հետաքրքրում է՝ դիմեք կառավարություն, Էկոնո­միկայի նախարարություն»:

Իսկ թե ինչու չեն մեկնաբանում, ապա. «Որովհետև չենք մեկնաբանում»: Մելքումյանը, սակայն, պաշտոնական «մեկնաբանությունից» զատ մի նախադասություն էլ ասաց, բայց արդեն իր անունից՝ ոչ գործարանի. «Դիմեք

կառավարությանը, գուցե իրենք հի­շեն, որ Հայաստանում կա այդպիսի աշխարհահռչակ գործարան, որի նկատմամբ իրենք էդքան անտարբեր են: Բայց սա մեկնաբանություն չէ, պարզապես իմ կարծիքն է»»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan