Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

Այս թեմայով
- Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ
- Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ
- Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:
Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են: Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստանալու շանսերը:
Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևե՛ք մեզ Telegram-ում