ՌԴ ԱԳՆ մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին «պատերազմ հայտարարելը»
ՌԴ Արտաքին գործերի նախարարութունում մեկնաբանել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու մասին որոշումը՝ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
- Մենք ոչ մեկ անգամ ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրագործվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ կապակցությամբ առավել արդիական խնդիր ենք համարում կողմերի կենտրոնացումը բանակցային գործընթացի վրա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2017 թ. հոկտեմբերին Ժնևում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթաժողովին, - մեջբերում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
Zham.am