Եթե փռելու ենք՝ միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք՝ միայն գաջ. Պետրոս Ղազարյան. Տեսանյութ
«Այո՛, ասֆալտ ենք փռելու եւ գաջ ենք ծեփելու, բայց եթե փռելու ենք, ապա միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք՝ միայն գաջ։ Դա մեր մոտեցումն է, Երեւանում եւ Հայաստանում մենք այլ բան չունենք անելու, բոլորը մեր գործընկերներն են, խաղաղ, սիրով, համերաշխ եւ ուրախ՝ դեպի ընտրություններ»,- ասաց Պետրոս Ղազարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հանձնարարել էր «ասֆալտին պառկեցնել» բոլոր օլիգարխների, նախկին պաշտոնյաների թիկնապահներին։ Ավելի ուշ, վարչապետը նաեւ հայտարարել էր, որ «երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն կատարողներին ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք»։
Պետրոս Ղազարյան