Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Տղամարդը զանգահարել է ոստիականություն և հայտնել, որ իր կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է (Լուսանկարներ) Պաշտոնյաները, որոնք վախենում են պատասխանատվությունից, պետք է հեռանան. Պուտինն ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին Рафик послал всех нафиг (Տեսանյութ) Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել Տեխասի միջազգային մրցաշարում ՔԿ-ն Երևանում տեղի ունեցած դանակահարության մասին «Վալեքսը» Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների կդադարեցնի ապրիլի 30-ին Ապօրինություններ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ) Դանակահարություն Երևանում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում (ֆոտոշարք) Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները Ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա արգելվել է Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից» Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ «Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Երևանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ 31 տարի անց Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը «Երկու դեպքում է օրակարգային է դառնում Փաշինյանի հեռացումը». Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան «Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ստուգողական-ճանաչողական` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք Դեմարշ. Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ ԱԺ մամուլի խոսնակ չի ունենալու. այդ դերը կստանձնի պատգամավորներից մեկը Ներդրումներ չկան, նախկին ծրագրերն էլ հետաձգվում են Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես. Նարեկ Սարգսյան Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել Երկնքում միմյանց են բախվել հնդկական ռազմական երկու ինքնաթիռներ
Հարցում

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

Ter.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի ընդունում «12» -ի ֆորմատը, քանի որ Հայկ Մարությանը չէ, որ պետք է օրակարգ թելադրի։ Նա անդրադարձավ նաև կանխատեսումներին, որ իրեն լռեցնելու են՝ ասելով՝ «Նառա, դու սուս»:

Նա միանալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն հայտարարությանը, որ նման հարաբերությունների պայմաններում դեռ հարց է՝ կպաշտպանե՞ն իրենք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, հայտարարեց, որ իրենք ևս կմտածեն այդ մասին։

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի պատասխան Ձեր՝ առանց Նիկոլ Փաշինյանի բանավեճի գալու հրավերին, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց, որ կգա՝ պայմանով, որ եթե գան բոլոր 11 թեկածուները։ Ձեզ համար ընդունելի՞ է այս ձևաչափով բանավեճը, և, առհասարակ, բանակցե՞լ եք այդ հարցի շուրջ։

-Չեմ կարծում, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, կամ իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտը, որ ես Հայկ Մարությանի հետ բանակցություն վարեմ, և, առհասարակ, թող մեծամիտ չհնչի, բայց իմ մրցակիցը բացարձակապես Հայկ Մարությանը չէ։ Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա։ Եվ, ի վերջո, մեր երկիրն այսօր լուրջ տնտեսական խնդիրներ ունի, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, և ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ես Ձեզ վստահեցնում եմ՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու նաև ԵՄ-ի հետ որոշ հարաբերությունների առումով, որ չեմ պատկերացնում, թե մեր հարգարժան վարչապետն ինչպես կարող է աշխատել միաժամանակ՝ և՛ վարչապետ, և՛ որոշ նախարարների փոխարեն՝ նախարար, և՛, եթե, այդուհանդերձ, երևանցին էյֆորիաների, հեղափոխական ազդեցության տակ քվեն տա մեկ թեկնածուի, նաև՝ քաղաքապետ։ Նաև՝ ընդդիմություն։ Անկեղծ ասած՝ որևէ կերպ նման բազմաֆունկցիոնալ վարչապետ դժվարանում եմ պատկերացնել։

Երկրորդ․Հայկ Մարությանը չէ, որ պետք է ձևավորի օրակարգ և ֆորմատ։ Մեծագույն հարգանք ունեմ քաղաքապետի բոլոր մնացած թեկնածուների հանդեպ։ Ի դեպ, նաև Հայկ Մարությանի հանդեպ, որը կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ, չնայած, և սա ասում եմ նաև որպես կինոգետ, այն, ինչ նա ներկայացնում է որպես կինո, ֆիլմ, մշակույթ, դա ֆիլմ կինո և մշակույթ չէ։ Եվ երբ հայտարարվում է, թե մարդն իր բազմաթիվ տներից մեկը, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում, գրավադրել է ֆիլմ նկարելու համար, ապա խորհուրդ կտամ ֆիլմ բառն օգտագործել շատ զգույշ։ Եվ կրկնում եմ, որ սա ասում եմ որպես մասնագիտությամբ կինոգետ․ այս «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է։ Եվ այստեղ զարմանում եմ, որ համապատասխան հանձնաժողովները, որ, իբր, պետք է հսկեն եթերի մաքրությունը, ուղղակիորեն կատարյալ անգործության մեջ են։

-Ի՞նչ պետք է անեին Հայկի ֆիլմերի հետ։

-Ուրեմն, նման ֆիլմեր չպետք է եթեր հեռարձակվեին, որովհետև դրանք ուղղակի վատ ճաշակի և երեխաների մոտ վատ գեղագիտական ճաշակ ձևավորելու կլասիկ միջոց են։ Ինչ վերաբերում է բանավեճին․ինձ համար միանշանակ էր, որ ինքը մերժելու էր ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու առաջարկը։ Սա հասկանալի է, ես իրեն չեմ մեղադրում, որովհետև շատ պարզ ու շատ կանխատեսելի էր լինելու այդ բանավեճի արդյունքն ու հետևանքը։ Ինչո՞ւ եմ հրաժարվում և հայտարարում, որ հրաժարվում եմ «12»-ի ֆորմատով բանավեճից։ Հրաժարվում եմ, որովհետև դա չի կարող լինել բանավեճ։ Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, որ անգամ տեխնիկապես, չեմ պատկերացնում, թե 12 հոգով ինչի մասին պիտի խոսենք։ Եթե մեզ պետք է տրվի 5-րոպեական ժամանակ՝ մեր ծրագիրը ներկայացնելու համար,ապա կարծում եմ, որ շատ ավելի հարմարավետ ու ճկուն ֆորմատներ կան մեր ծրագրերը ներկայացնելու համար, ինչը մեզնից յուրաքանչյուրն անում է ամեն օր։

-Մյուս կողմից, ինչո՞ւ էիք բանավեճի հրավիրում հենց Հայկ Մարությանին, եթե, ինչպես նշեցիք, իրեն չեք համարում Ձեր մրցակիցը։ Ստացվում է, որ իրեն եք համարում ֆավորիտ։

-Ինչու՞ եմ ուզում իր հետ բանավիճել, որովհետև նա թեկնածուներից միակն է, որ քվե շահելու է ոչ թե իր անձով ու ծրագրերով, այլ բացառապես և միայն՝ Նիկոլ Փաշինյանի անձով։ Նա թեկնածուներից միակն է, ով հայտարարել է երկիրը տարիներ շարունակ կործանման տարած, ամենավտանգավոր կարգախոսը՝ «մեր դեմ խաղ չկա»:

Նա թեկնածուներից միակն է, որ մեր հանրությանը բաժանել է «սևերի և սպիտակների»: Եվ ես ունեմ իրեն ուղղելիք հարցեր, քաղաքապետի մնացած թեկնածուները շատ պարկեշտ, շատ կիրթ քարոզարշավ են տանում, իրենցից որևե մեկին ուղղված հարց չունեմ, և նա թեկնածուներից միակն է, որի քաղաքական ուժը, ասելիք չունենալով երևանցիներին, քարոզարշավը համառորեն և հետևողականորեն տեղափոխեց քաղաքական դաշտ։

-Անդրադառնանք քարոզչական տեխնոլոգիաներին. երեկ Ձեր կուսակից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Դուք դիմել եք Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ Ձեր հանդեպ սոցիալական ցանցերում իրականացվող հակաքարոզչության վերաբերյալ։ Եվ ոչ միայն, դիմել եք եվրոպական այլ կառույցների ևս, կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը։

-Խոսքը շատ պարզ բանի մասին է, ողջ պետական ինստիտուտները, պետական մակարդակով այսօր լծված են իմ դեմ հայտարարված տեռորին։ Բոլոր գրառումները փաստական կան․ նախարարությունների՝ Սփյուռքի և այլն, աշխատակիցների սոցիալական էջերում արված գրառումները։ Ի դեպ, նաև կանանց գրառումները, որ ոչ միայն ամենագռեհիկ տղամարդկային հայհոյանքներ են պարունակում, այլ շատ հաճախ նաև կոպիտ տառասխալներով են։ Եվ այս առումով՝ դիմում եմ նաև այս գերատեսչությունների ղեկավարներին․ ես հասկանում եմ, որ շատերդ ինտելեկտի, գրագիտության ու տառաճանաչության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեք, այդուհանդերձ, զբաղվե՛ք ինքնակրթությամբ, ռեպետիտորներ վարձե՛ք։ Զուգահեռաբար, մի քանի ռեպետիտոր էլ վարձեք ձեր ղեկավարության տակ աշխատող աշխատակիցների համար, ովքեր աշխատանքային ժամին, փոխանակ զբաղվեն ձեր նախարարության խնդիրներով, զբաղված են սոցիալական ցանցերում հայհոյելով։ Վարձեք, որ այդքան տգետ ու անգրագետ չլինեն։ Իրենք շարունակում են հանրապետականների տխրահռչակ քաղաքականությունը. «մեր դեմ խաղ չկա, մենք ամեն տեղ պետք է լինենք մեծամասնություն»։ Եվ սրանց ֆեյքային պատերազմը համակարգում է ղարաբաղյան ծագումով Աշոտ անունով մեկը, որն, ի դեպ, ժամանակին ստրկորեն ծառայում էր Սերժ Սարգսյանին։

Ինչևէ, վերադառնալով Ձեր հարցին․ իրենք մոռանում են, որ, այո՛, ես Երևանի քաղաքապետի թեկնածու լինելուց բացի, նաև ԱԺ եվրոպական ինետգրման հանձնաժողովի նախագահն եմ, եվրոպական կառույցներում բավականին սերտ կապեր ու ազդեցություն ունեցող քաղաքական գործիչ, և, բոլորին խոստանում եմ՝ թեժ է լինելու։ Կրկնում եմ՝ պետական մակարդակով կազմակերպված տեռորը, որ սկսվել է իմ հանդեպ, ուղղորդված է պետական մակարդակով ու իրականացվում է պետական ռեսուրսներով։ 1000-ից ավելի ֆեյքերի ցանկը մեր ձեռքին է։ Ի դեպ, այնքան պրոֆեսիոնալ չեն, որ մի քանի տասնյակ ֆեյքեր ալարել են անգամ նկարները փոխել․ նույն նկարներով են՝ տարբեր մարդկանց անուններով, ժպտացող երեխաների նկարներով, հասուն մարդկանց գրառումներով և հայհոյանքներով։ Այս ամենը այլևս ներկայացված է միջազգային կառույցներին։ Ի դեպ, առաջիկա օրերին հանդիպելու եմ նաև Եվրոպական Միության՝ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ և, խոստանում եմ՝ շատ թեժ է լինելու։

-Ասում եք՝ ֆեյքային պատերազմը համակարգում է ոմն Աշոտ, օրերս Դուք էլի նման բացահայտումներ էիք արել, բայց «Իմ քայլ»-ից Ձեզ պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը Հակոբ անունով ազգական չունի և այլ պարզաբանումներ ևս եղան:

-Չի կարելի այդքան պրիմիտիվ և այդքան մանկամիտ լինել։ Ես որևէ անուն չեմ հնչեցրել, և երբ ինչ-որ սոցիալական ցանցերից ինչ-որ տարատեսակ պերսոնաժներ սկսում են պատիվ պահանջել․․․ գիտեք՝ ամենավտանգավոր բանը մարտնչող տգետներն ու կիսագրագետներն են։ Նորից եմ ասում՝ ես անուն չեմ հնչեցրել, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանի բոլոր մերձավորները՝ բարեկամ, սանիկ, քեռու տղա, բազմաթիվ մերձավորներ ներառված են «Իմ քայլ»-ի ցուցակում, և պնդում եմ իմ հայտարարությունը։ Հորդորում եմ բոլորին՝ ևս մեկ անգամ նայել իմ ելույթը։

-Երեկ Արամ Զավենի Սարգսյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե իրենք չեն հանրապետականների հետ ռեստորաններում խաղեր տալիս, ուրեմն, ինչո՞ւ են իրենց վրա ընդունում մեղադրանքները, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, հիշեցրեց, թե ում օգնությամբ է ընտրվել, ինչպես են իրեն պաշտպանել՝ ելույթներով ու գործողություններով, ու բաց տեքստով ասաց, որ այլևս մտածելու՞ են՝ քվեարկե՞լ Աժ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ։ Ձեր մոտ ևս հնարավոր՞ է, որ լինեն նման տրամադրություններ։ Այսինք՝ արտահերթ ընտրությունների հետ կապված նախկին մոտեցման վերանայում հնարավո՞ր է։

-Միանշանակ միանում եմ և կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, և որևէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով և պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզավեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, և եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» և այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, և ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, և որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ և կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները։

Գիտեք՝ չի՛ կարելի։ Չի՛ կարելի գնալ այն արատավոր ճանապարհով, որի դեմ, իրենք, իբր, պայքարում էին։ Ինչ-որ արել էին ՀՀՇ-ն, Հանրապետականը, նույն բանն անում են իրենք:

-Տիկի՛ն Զոհրաբյան, երեկ կային կանխատեսումներ, որ Դուք լռելու եք, որ Ձեզ ասելու են՝ «Նառա, դու սուս»։

- Չեմ ցանկանում անդրադառնալ կասկածելի ծագումնաբանությամբ և կասկածելի կողմնորոշում ունեցող անձանց գնահատականներին։

Անուշ Դաշտենց

Tert.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan