ՌԴ-ի հետ նոր «ռազմական» վարկի կնքումը դեռ ընթացքի մեջ է, խոսքը 100 միլիոն դոլարի մասին է. Դավիթ Տոնոյան
Ռուսաստանի հետ նոր «ռազմական» վարկի կնքումը դեռ ընթացքի մեջ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության մասին:
«Դա մի գործընթաց է, որն իրականացվելու է: Ես չեմ կարող մանրամասն ներկայացնել զինատեսակները: Ժամանակին դրա վերաբերյալ տեղեկություններն առկա կլինեն բոլորիդ համար: Համագործակցությունը Ռուսաստանի հետ բավականին հաջող ձևավորվում և զարգանում է»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին խոսքը 100 միլիոն դոլարի վարկ ստանալու մասին է:
Հարցին, արդյոք ինքնաթիռների գնումն այդ վարկի մեջ է մտնո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց՝ ո՛չ:
Աղբյուր՝ Tert.am