Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ի՞նչ «հեղափոխություն» է ուզում շարունակել Արթուր Գրիգորյանը, և համաձայն է արդյոք դրա հետ Նիկոլ Փաշինյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր էլ թաքցրել, որ իր գլխավոր նպատակներից է Ամուլսարի նախագծի փակումը, ընդ որում, խոսելով մյուս մետաղական հանքերի մասին, նա նշել է, որ այստեղ վիճակը ավելի վատ է, քան՝ Ամուլսարում: Նույն հարցազրույցում նա խոստացել է, որ մոտ ժամանակներս սկսելու է տեսչական ստուգումներ անցկացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում՝ հպարտությամբ նշելով, որ այս ոլորտում հեղափոխությունը շարունակվելու է:

Փորձենք հասկանալ, թե ինչ հեղափոխության մասին է խոսք գնում, կամ ինչ նպատակներ կարող են հետապնդել Արթուր Գրիգորյանը և իր հետևում կանգնած շրջանակները:
Բանն այն է, որ վերջին շրջանում մեր երկրում կտրուկ ակտիվացել է հանքարդյունաբերության զարգացման թեման:

Մի մասի կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել այս ոլորտից, իսկ մյուս մասը համոզված է, որ այս ոլորտը մեծ վնաս է հասցնում երկրի բնությանը, իսկ վերջնարդյունքում Հայաստանն այս ամենից ավելի շատ տուժում է, քան՝ օգուտ է քաղում:
Այս վերջին տեսակետին են նաև Արթուր Գրիգորյանը և իր կողմնակիցները, որոնք այս թավշյա հեղափոխությունը փորձում են օգտագործել որպես գործիք՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Առաջին հայացքից այդ նպատակները ազնիվ են: Իրենք ապրում են եվրոպական վիրտուալ ստանդարտներում և խորապես համոզված են, որ իրենց հեղափոխության արդյունքում Հայաստանն ամբողջովին կհայտնվի նույն տիրույթում:

Բանն այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, որտեղ դեռ չկա կայացած միջին խավ, զարգացած տնտեսական համակարգ, և չկան այնպիսի զարգացած տնտեսական ոլորտներ, որոնք ողջ տնտեսության համար շոգեքարշի դեր կկատարեն, օրինակ՝ տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ և այլն: Դրան գումարած, Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր շրջապատում, որտեղ նրա անվտանգությանը սպառնացող հարևան Ադրբեջանը հսկայական զենք ու զինամթերք է գնում՝ իր բաղձալի նպատակներին հասնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը իր զարգացման շոգեքարշ հանդիսացող նավթարդյունաբերական ոլորտը ջերմոցային վիճակում է պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ իր նպատակներին հասնելու համար դա կենսական անհրաժեշտություն է: Հասկանալի է, որ նավթարդյունաբերությունը խիստ խոցելի է բնապահպանության տեսակետից: Օրինակ, Նորվեգիան կամ Միացյալ Նահանգները կարևորում են բնապահպանության խնդիրները, մինչդեռ զարգացող երկիր համարվող Ադրբեջանը ավելի կարևոր է համարում նավթարդյունաբերության էֆեկտիվության խնդիրը:
Նավթարդյունաբերությունն ու գազի արտահանումը տնտեսության շոգեքարշի դեր են կատարում նաև Ռուսաստանում: Ավելին, Ռուսաստանն ու Ադրբեջանը համարվում են «նավթային ասեղի» վրա նստած երկրներ: Թե Ռուսաստանում, և թե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում այդ երկրների այս  ոլորտային զարգացման խնդիրները: Պարզապես քննադատվում է այն փաստը, որ այդ երկրները չեն կարողանում դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

Հայաստանը, ինչպես հայտնի է, նավթ ու գազ չունի, իսկ իր հսկա քիմիական և արդյունաբերական պոտենցիալը կազմալուծվեց խորհրդային  միության  փլուզման արդյունքում: Եվ այսօր ակամայից ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսության շոգեքարշը դարձել է հանքարդյունաբերությունը: Դատեք ինքներդ: Հայաստանի գործող 8 խոշոր հանքարդյունաբերական սուբյեկտները տարեցտարի ավելացնում են իրենց տեսակարար կշիռը ողջ տնտեսության մեջ: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 9 մլրդ 751,5 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 24 մլրդ 642,6 մլն դրամ: Այսինքն, աճը ավելի քան 150 տոկոս է:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 164 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսմյակում՝ 8 մլրդ 871,4 մլն դրամ: Աճը  կազմել է 8,7 տոկոս:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 4 մլրդ 83,8 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում՝ 4 մլրդ 123,9 մլն դրամ: Այսինքն, գրանցվել է 1 տոկոս աճ:

«Լիդիան Արմենիան» անցած տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 627,8 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 3 մլրդ 199,3 մլն դրամ: Աճը կազմել է ավելի քան 90 տոկոս: Այստեղ պետք է հատուկ նշել, որ «Լիդիան Արմենիան» դեռ չի շահագործում հանքը, այսինքն դեռևս ոսկի չի արդյունահանում ու վաճառում, իսկ հանքի շահագործման պարագայում նրա ցուցանիշները կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներին մոտ: Այսինքն, ի դեմս «Լիդիան Արմենիանի», Հայաստանը կարող է ունենալ 2-րդ «Զանգեզուրը»:

Մաքուր երկաթի գործարանը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 939,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 300,3 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 38,4 տոկոս:

«Արմենիան Մայնինգ Քոնթրակտորը» անցյալ տարվա առաջին կիսմյակում վճարել է 962,1 մլն դրամ, այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 812, 2 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 88,4 տոկոս:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 523,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 631,4 մլն դրամ: Այսինք, աճը կազմել է 211,5 տոկոս:

«Արմենիան Քոմփր Պրոգրամ» ընկերությունն անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 381,9 մլն դրամ: Այս տարվա ցուցանիշը կազմել է 5 մլրդ 097,1 մլն դրամ: Այսինքն, աճը, ուշադրություն դարձրեք, կազմել է 1227,8 տոկոս:
Հասկանալի է, որ այս ոլորտը կախված է հիմնականում պղնձի համաշխարհային գներից, և ցուցանիշերը տարեցտարի կարող են տատանվող լինել, բայցև ակներև է, որ այս ընկերությունների պետբյուջեում վճարված գումարների համախառն լուման կազմում է 10 – 15 տոկոս: Եվ այդ ցուցանիշով այս ոլորտը համեմատելի չէ այլ ոլորտների հետ, և ակամայից այն դարձել է տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անկասկած, այս ոլորտում պետք է պահպանվեն բնապահպանման բոլոր նորմերը, սակայն ոլորտը ոչնչացնել, նշանակում է ոչնչացնել երկրի տնտեսության շոգեքարշը:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ նույն Բնապահպանության և ընդերքի տեսչության պետը խոստովանում է, որ բնապահպանության անվտանգության տեսանկյունից համեմատաբար բարվոք վիճակում է հենց Ամուլսարի նախագիծը, որը նույն Արթուր Գրիգորյանն ուզում է փակել: Այդ տրամաբանությամբ պետք է փակվեն մնացած բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն, պետք է ոչնչացվի Հայաստանի տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անշուշտ, Արթուր Գրիգորյանը կարող է այդպիսի նպատակներ ունենալ: Մոլորյալ ազնիվ են այդ նապտակները, թե այլ խնդիր են հետապնդում, այս պահին այս հարցադրումը ավելի երկրորդական է դառնում: Պարզապես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է հասկանան, որ պերսոնալ  պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական զարգացման և սոցիալական կայունության համար: Եվ եթե իշխանությունն առնվազն լռելյայն համաձայնվում է Արթուր Գրիգորյանի հեղափոխության հետ, ապա սա նշանակում, է, որ իշխանությունը փաստացի ստորագրում է այս ոլորտի ապամոնտաժման գործողությունների տակ:

Միթե սա էր ապրիլյան թավշյա հեղափոխության նպատակը:

Շատերը խոսում են հակահեղափոխական վտանգների մասին, հոլովում են տարատեսակ անուններ՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի և նույնիսկ Լավրովի անունները, մինչդեռ  իրական   հակահեղափոխական տնտեսական հիմքը  գտնվում է այսօրվա իշխանության որոշ շրջանակների մտածողության մեջ, որտեղ շարքային պարզունակ պոպուլիզմը դառնում է անքննարկելի որոշումների հիմք, որը Հայաստանի տնտեսության կազմալուծման սկիզբը կարող է դառնալ:

Սրա մասին պետք է առաջին հերթին մտածի Նիկոլ Փաշինյանը, քանզի վաղը հանրությունը ոչ թե Արթուր Գրիգորյանից, այլ իրենից է պահանջելու հնարավոր վատթարացման հնարավոր արդյունքներ պատասխանը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan