Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչու պիտի Նիկոլ Փաշինյանը արագ ընտրություն կատարի «Ամուլսարի» հարցում

Վերջին զարգացումները Ամուլսարի շուրջ մտահոգության տեղիք են տալիս, ոչ այն պատճառով, որ ոստիկանությանը չհաջողվեց կանխել բախումները Լիդիանի աշխատակիցների ու ճանապարհը փակող բնապահպահների միջև:

Խնդիրը նույնիսկ նրանում չէ, որ այս ընկերությունը արդեն ավելի քան 60 օր չի կարողանում վերսկսել իր բնականոն աշխատանքները: Բայց դա էլ է հասկանալի, քանզի հանրության մոտ կային մի շարք հարցերի շուրջ մտահոգություններ:

Սակայն երկու օր առաջ հրապարակված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի զեկույցը ամեն ինչ իր տեղը դրեց:

Պարզվեց, որ այն խոսակցությունները, թե իբր սարի շահագործման արդյունքում վտանգի տակ են հայտնվելու Սևանը, Ջերմուկի ջրերը, կամ բնակչության առողջությանը վնաս է հասցվելու, ամբողջովին կեղծ էին և իրականության հետ ոչ մի կապ չունեին:

Բայց եթե այս ամենից հետո էլ Լիդիանի աշխատանքները կրկին խոչընդոտվեն, ապա սա կնշանակի երկու բան: Կամ ներկայիս իշխանությունը անչափ թույլ է, որ չի կարողանում սանձել բնապահպանների ամբիցիաները, կամ էլ կա դեռ անհասկանալի միտում: Փորձենք հասկանալ, թե ինչ է կորցնում և շահում Հայաստանը՝ հանքի շահագործման շարունակության արդյունքում:

Առաջին

Այս հանքի շահագործման արդյունքում, պետբյուջեն այս տարի միայն կստանա մոտ 5 մլրդ եկամուտ, իսկ երբ սկսի ոսկի արդյունահանել և վաճառել, ապա Լիդիանից պետբյուջեի եկամուտները կլինեն տարեկան մոտավորապես 20-25 մլրդ դրամի չափի: Որպեսզի հասկանանք, թե ինչ թիվ է սա, ապա նշենք, այդքան գումար է հավաքվում պետբյուջե տարվա ընթացքում երկրի ողջ փոքր բիզնեսից: Օրինակ, այդ դեպքում պետությունը կարող է բացառապես Լիդիանից ստացած եկամուտների հաշվին Հայաստանի ողջ փոքր բիզնեսին հարկային արձակուրդներ տրամադրել, ասենք, 10 տարով:

Երկրորդ

Ինչպես հայտնի է, Լիդիանը «բաց» ընկերություն է, որի արժեթղթերը կարող են գնել բոլորը, սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած վերնախավի ներկայացուցիչներով: Դրանով է այս ընկերությունը տարբերվում բոլոր մյուս մեր խոշոր ընկերություններից: Բայց միթե սա հպարտության առարկա չէ, որ մենք ունենք այսպիսի ընկերություն: Ավելին, մենք պետք է ձգտենք, որ մեր ընկերությունների գոնե մեծ մասը հենց այսպիսին լինեն: Քանզի դա է այն ճանապարհը, որ մեզ քրեաօլիգարխիայից տանում է դեպի բաց հասարակություն, որտեղ բարիքներից օգտվում են ոչ թե «ընտրյալները», այլ «միջին խավի» ներկայացուցիչները:

Իսկ միգուցե հենց այստեղ է միտումը, որ որոշ օլիգարխիկ շրջանակների համար Լիդիանի հաջողությունը կարող է վատ օրինակ դառնալ հանրության համար:

Երրորդ

Լիդիանը միջազգային ընկերություն է, և նրա ճակատագրին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս: Եվ եթե պարզվի, որ «Նոր Հայաստանում» լուրջ չեն վերաբերվում այս տիպի ընկերությունների գոյությանը, ապա կնշանակի, այստեղ վաղաժամ է լուրջ ներդրումների մասին խոսելը: Բայց առանց ներդրումների ինչպես է երկիրը զարգանալու, «կախարդական փայտիկով» չի չէ՞ երկիրը զարգանում:

Չորրորդ

Այսօր շատ է խոսվում, այսպես կոչված, «հակահեղափոխական ռևանշի» հնարավորության մասին: Դա հնարավոր չի լինի, եթե չլինի նրա տնտեսական բազան: Եթե երկիրը սկսի բնականոն զարգանալ, ներդրումները ավելանան, մարդկանց կենսամակարդակը բարձրանա, ապա ի՞նչ «հակահեղափոխականության» մասին կարելի է խոսել: Բայց եթե այս ամենը չլինի, և երկրում դոմինանտ դեր շարունակեն խաղալ պոպուլիստ-բնապահպանները, ճանապարհ փակող զանգվածն ու ձախակողմյան գործիչները, ապա «հակահեղափոխական ռևանշը» կլինի անխուսափելի:

Ահա թե ինչու պետք է Փաշինյանը շտապի, քանզի այս հարցում ժամանակը չի աշխատում իր օգտին, իսկ տարատեսակ պոպուլիստներն էլ խանգարում են գործին՝ ակամայից մոտեցնելով «ռևանշիզմի» վտանգը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan