«Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը

Դիտել նաև
ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. Ծառուկյան
«Այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրուն է». Գ. Ծառուկյան
Դուք բարոյական պարտավորություն ունեք ստանալ լավ կրթություն. Գագիկ Ծառուկյանը՝ շրջանավարտներին
Գայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս. Գագիկ Ծառուկյան
Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը մեկնել են հանգստի իրենց որդու հետ. Տեսանյութ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։
Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու և լուծելու են մարդկանց խնդիրները։
Տեղի է ունեցել նաև կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: