Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է (ֆոտոշարք)

«Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկումը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հարկի ներքո հյուրընկալել էր կրթության կազմակերպիչների, փորձագետների, ուսուցիչների, դասախոսների և կրթության խնդիրներով շահագրգիռ անձանց: Նրանց դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է կրթական համակարգի խնդիրները բարձրաձայնել, քննարկել ու միասին լուծումներ փնտրել, քանի որ սա հենց այն ձևն է, որով հանրությունն իր խոսքը կարող է հասցնել կառավարող օղակներին՝ օժանդակելով ոլորտի խնդիրների լուծմանը:

«Հայաստանի կրթության գլխավոր խնդիրը սխալ կառավարումն է,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,- նախարարությանը թվում է, որ ինքն ընդունել է մի լավ փաստաթուղթ, դրա հաջորդ օրը տնօրենների, ուսուցիչների, դասախոսների, դեկանների ու ռեկտորների մոտ այդ փաստաթուղթն արդեն կա, նրանք նստում են ու փաստաթուղթը կարդում են, իրենց մոտ արդեն առաջանում են էմոցիաներ, մտքեր, ու դրանց ազդեցության տակ իրենք այդ ծրագիրը իրականացնում են»: Մինչդեռ իրականում, ըստ փորձագետի, վերջին տարիներին նախաձեռնված բարեփոխումները նույնիսկ հակառակ արդյունք են տվել: «Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել: «Կրթության համակարգին վերջին տարիներին հասցված ամենամեծ վնասներից մեկը անգլերեն սըլյուշընիզմ (solution-որոշում) կոչված մոտեցումն է՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»:

Ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս կարևորեց հետադարձ կապի դերը. «Տեսեք՝ նախագահը շախմատ էր սիրում, շախմատը դարձավ առարկա: Ընդ որում՝ չդրվեց քննարկման, թե ինչու այդպես, ինչու հատկապես 2-րդ դասարանից: Չեմ ասում՝ դա վատ էր: Պետք է դրվեր հանրային քննարկման. կարող է՝ լավ է, կարող է՝ վատ է, կարող է՝ անկապ է»:

«Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են»,- նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը: Մինչդեռ ներկայիս աշխարհի պահանջներն, ըստ «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանի, բոլորովին այլ են. «Պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»: Նրա դիտարկմամբ, սակայն, դժվար է հասկանալ, թե կրթության կառավարիչներն արդյոք իրական բարոյական արժեքների կրող և սերմանող են. «Կան տնօրեններ, որ շատ գեղեցիկ խոսում են ժողովրդավարության մասին, սակայն երբ տեսնում ես, թե ինքն ինչպես է խոսում իր ուսուցչի հետ, հասկանում ես, որ այստեղ ժողովրդավարության հոտ անգամ չկա»:

«Անթույլատրելի է շարունակել այն, ինչ եղել է խորհրդային ժամանակներից սկսած. երբ սեպտեմբերի մեկն ուզում ես կիրակի ընկնի, ու տաս տարին հիշվում է՝ որպես մի մղձավանջ, որտեղ դու միշտ պիտի լինես այս դիրքում (ձեռքերը սեղանին՝ ձիգ նստած) ու պիտի ինչ-որ բան լսես-հիշես ու տանը կարդաս-հիշես»,- նշեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Բանախոսները ոչ միայն մատնանշեցին խնդիրները, այլև՝ ներկայացրին դրանց լուծման իրենց տարբերակները: Ս.Մարտիրոսյանը սարկազմով առաջարկեց «փակել մանկավարժական համալսարանը», քանի որ դրա ապաշնորհ գործունեությունն է ուսուցչի վարկանիշի անկման պատճառը: Նա առաջարկեց նաև բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը, քանի որ կրթությունը ևս, ինչպես ռազմական ոլորտը, մեր երկրի անվտանգության երաշխավորն է: «Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,- ամփոփեց Ս.Մարտիրոսյանը:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ն պետք է գնա դեպի կրթության համակարգի համակարգողները՝ տնօրեններ, կառավարիչներ, ռեկտորներ, ընդ որում՝ ոչ թե որպես «ճշմարտության և իմաստության միակ աղբյուր», այլ իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու պատրաստակամությամբ՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

Բանախոսներն ու հյուրերը հանդիպման ավարտին հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումները կվերհանեն հիմնախնդիրները, կգտնեն ճիշտ ձևակերպումներ ու կառաջարկեն լուծումներ, որոնք էլ հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արդյունավետորեն ուղղորդելով երկար սպասված առաջընթացը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների, հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan