«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն...

Քաղբանտարկյալ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ փաշինյանական ռեժիմի բանտից:
--
«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ
————-
1. Իմ դեմ Նիկոլ Փ.-ի պատվիրած «գործի» շրջանակներում ապօրինաբար և քստմնելի մեթոդներով կալանավորվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:
Արևմտաթուրքական դրամաշնորհներով տարիներ շարունակ, իբր, կանանց և ընդհանրապես մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպանները` «գառները», բնականաբար լուռ են: Աղմկում են «ոչխարները»` արդարդացնելով տնաբույծ ֆյուրերիկին և «չորս ոտքը լավ է, քան` երկուսը» գոռալով:

2. Նիկոլ Փ.-ի հրահանգով ապօրինաբար տեղի է ունենում սեփականության կոպիտ վերաբաշխում` ամբողջատիրական իշխանության ձևավորման նպատակով:
Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Գագիկ Ծառուկյանի դեմ տեղի ունեցողը միայն նրան է վերաբերում և զուտ անձնական վրեժխնդրության դրսևորում է: Սա հատուկ քաղաքականություն է, որը գռեհիկ մարքսիզմ է, կամ ավելի պարզ` պետականորեն իրականացվող թալան` պետական ռեկետ:
Նիկոլ Փ.-ն այնպիսի արտաքին պատվերների տակ է մտել, որ դրանք իրականացնելու, ինչպես նաև սեփական կաշին փրկելու համար նրան անհրաժեշտ է ամբողջատիրական իշխանություն, որն անհնար է կառուցել առանց խոշոր կապիտալի զավթման, այլ կերպ ասած` փողի շրջանառության ամբողջական վերահսկողության:
«Պայքարում ենք օլիգարխների դեմ» պոպուլիստական և դեմագոգիկ կարգախոսի ներքո Նիկոլ Փ.-ի ձգտում է դառնալ գերօլիգարխ, որը գիշատիչ համակարգ դառնալու նախափուլն է:

Օխլոկրատիան` ամբոխի իշխանություն է գերօլիգարխի ձեռքերում վերածվելու է դրսից, կառավարվող տիրանիայի: Սա է այս գործընթացի քաղաքագիտական գնահատականը:
Մասնավոր բիզնեսի «պետականացման» անվան տակ կենտրոնացվում է բիզնես դաշտը մեկ մարդու տակ: ՀԷՑ-ը, «Արարատ-ցեմենտը», մյուս կառույցները ոչ թե «ժողովրդին», այլ «50/50 փայ մտնելու» խոսույթով իշխանության եկած Նիկոլ Փ.-ին են փոխանցվում:
Հետո անցնելու են փոքր ու միջին բիզնեսին ( հարկերը բարձրացնելով և այդ կերպ փայմ մտնելով), ինչպես նաև յուրային կոչվածներին (Խաչատուր Սուքիասյանը դեռ տաք է, չի զգում):

Այս պայմաններում ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից խոսելն անիմաստ է, քանզի բիզնեսի կենտրոնացումը և մեկ օլիգարխի բիզնես դաշտը բացառում են ժողովրդավարական հարաբերությունները և լեգիտիմ ընտրությունները:
Բիզնեսի «պետականացումը» և գերօլիգարխացումը ունի արտաքին շահառու միայն այդպիսի համակարգի պայմաններում է հնարավոր թուրք-ադրբեջանական օրակարգի և Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ դարձնելու քաղաքականության սպասարկումը: Դա է պատճառը, որ Նիկոլ Փ.-ի մարդակերության վրա ԵՄ չինովնիկներն աչք են փակում, ավելին` խրախուսում են այն:
Տեղի է ունենում քաղաքական կյանքի քրեականացում և մենաշնորհացում: Քաղաքական մենաշնորհի և ամբողջատիրության հիմքում տնտեսական մենաշնորհն է ու մասնավոր սեփականության ինստիտուտի վերացումը:

«Հարուստներից խլենք, ժողովրդին բաժանենք» կեղծ լոզունգի ներքո են ստեղծվում ամբողջատիրական և մարդատյաց պետությունները, որտեղ առաջին հերթին տուժում են այն ժողովուրդները, որոնց անունից և որոնց համար, իբր, խլում են սեփականությունը:
Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը կանգ չի առնում քանզի դրսի նեոտրոցկիստական պատվիրատունները դեռ ստանալիքներ ունեն Նիկոլ Փ.-ից:

«Թավշյա հեղափոխությունը» 2023-ին ավարտվեց Արցախում. այն այլևս հանձնված է Ադրբեջանին: Հերթը հասել է Հայաստանին և Նիկոլ Փ.-ի գլխավորությամբ կանգ կառնի միայն Հայաստանի արցախացմամբ: Դա թույլ չտալու համար պետք է այդ հեղափոխությունը կանգնեցնել առանց Նիկոլ Փ.-ի:

Կանգնեցնել ու փոխել այս ընթացքը:
Ընտրական գործընթացները հնարավորորություն չտվեցին «թավշյա» հեղափոխությանը հրաժեշտ տալու: Այս փուլում գլխավոր անելիքը չլռելն է: Չի' կարելի կողքից հետևել, թե ինչպես են խլում Ծառուկյանի բիզնեսները, կալանավորում Արեգնազ Մանուկյանին, գործ «սարքում» մյուսների դեմ, քաղաքական հետապնդման ենթարկում այլ կարծիք ունեցողներին:
Ծառուկյանի և մյուսների հետ տեղի ունեցողը միայն նրանց չի վերաբերում: Սա բոլորին է վերաբերում: Մինչդեռ «գառները» լուռ են, ինչը դատապարտելի է:
«Գառները» լուռ են, մինչդեռ «ոչխարները» ամենօրյա ռեժիմով գոռում են «չորս ոտքը լավ է, քան երկուսը»:

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
21.07.2026թ.

Հ.Գ. Այսօր կալանքիս միջնորդության դատական նիստն է: Տեսնենք այս անգամ, ի՞նչ հեքիաթ են հորինելու, որպեսզի ինձ անազատության մեջ պահեն:
Հետաքրքիր կլինի նաև տեսնել, թե ինչպես է իրեն պահելու դատավոր Աբելյանը, ով, ի դեպ, առաջին կալանքս տվողն ու Ծառուկյանին կալանքի սանկցիա տված դատավորն է:

Հ.Հ.Գ. Սրանք «կարած» գործի մեջ «պետական գաղտնիք», «պետական դավաճանություն» ահասարսուռ և սրտաճմլիկ ձևակերպումներն են օգտագործել, որպեսզի դատական նիստը փակ անցկացնեն:
Ես պահանջում եմ բաց դատավարություն, թող ժողովուրդը լսի, թե ինչ անհեթեթություններ են դուրս տալիս և ինչ «փուչիկ» մեղադրանք են ներկայացնում: Եթե համոզված են, որ ճիշտ են, ապա ինչո՞ւ են փակ դատեր անում: Բա թող բացեն հանրության աչքերն ու ցույց տան, թե ինչն ինչոց է, ինչո՞ւ են իմ անմեղության կանխավարկածը խախտում` դրանով իսկ ինձ հնարավորություն տալով պնդել օրվա իշխանության սրիկայության կանխավարկածը:
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>