Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը

«Սիվիլնեթը» գրում է.
ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի (Special Procedures) շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի։  

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։

Հրապարակված փաթեթը բաղկացած է երկու փաստաթղթից։ Առաջինը՝ 2026 թվականի մայիսի 11-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի վեց մանդատակիրների կողմից Հայաստանի կառավարությանը ուղարկված հաղորդագրությունն է, իսկ երկրորդը՝ 2026 թվականի հուլիսի 9-ին Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին ուղարկված 31-էջանոց Non-Paper-ն է, որով Հայաստանը պատասխանում է բարձրացված բոլոր հարցերին։

ՄԱԿ-ի հիմնական մտահոգությունները

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կարող էին անհամաչափ ուժ կիրառել 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիայի ընթացքում, ներառյալ ցուցարարների և լրագրողների նկատմամբ, իսկ մեկ տարի անց նույն շարժման ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքները կարող էին հանգեցնել հակաահաբեկչական օրենսդրության ոչ պատշաճ օգտագործման։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործի հիմքում ներկայացված ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, քաղաքացիական անհնազանդությանը և բողոքի գործողություններին, մինչդեռ հրապարակված նյութերում չեն երևում բռնության կամ իրական ահաբեկչական գործողությունների հստակ ցուցիչներ։ Նույն փաստաթուղթը հիշատակում է նաև պնդումները, թե իրավապահները հրապարակել են հեռախոսային գաղտնալսումների միայն ընտրովի հատվածներ, իսկ պաշտպաններին չի թույլատրվել հրապարակել իրենց կարծիքով արդարացնող նյութերը։

Թեև հատուկ զեկուցողներն ընդգծում են, որ չեն կանխորոշում այդ տեղեկությունների ճշմարտացիությունը, նրանք նշում են, որ եթե դրանք հաստատվեն, ապա կարող են վկայել Հայաստանի միջազգային պարտավորությունների խախտման մասին։

Ութ հարց Հայաստանի կառավարությանը

ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանից պահանջել են պատասխանել ութ առանցքային հարցի։ Դրանք վերաբերում են ոստիկանության ուժի կիրառման օրինականությանը, Բագրատ արք. Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ահաբեկչության հոդվածների կիրառման իրավական հիմքերին, կալանքի և վարչական սահմանափակումների համաչափությանը, արդար դատաքննության երաշխիքներին, ինչպես նաև այն միջոցներին, որոնք Հայաստանը պատրաստվում է ձեռնարկել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և քաղաքական մասնակցության հնարավոր քրեականացումը կանխելու համար։

Փաստացի, ՄԱԿ-ը ոչ միայն հետաքրքրվում է կոնկրետ քրեական գործով, այլ նաև հարցականի տակ է դնում, թե արդյոք հակաահաբեկչական օրենսդրությունը չի կիրառվում այնպիսի իրավիճակում, որը կարող է առնչվել քաղաքական ընդդիմության և խաղաղ բողոքի իրավունքին։

Հայաստանի պատասխանը

Իր 31-էջանոց պատասխանով Հայաստանի կառավարությունը հերքում է այդ մտահոգությունները։

Երևանը պնդում է, որ հունիսի 12-ի իրադարձությունները չեն եղել բացառապես խաղաղ ցույց, այլ ներառել են զանգվածային անկարգությունների տարրեր, ոստիկանների վրա տարբեր առարկաների նետում և Ազգային ժողովի հատուկ պահպանվող տարածք ներխուժելու փորձ։ Ըստ կառավարության՝ ոստիկանության կիրառած ուժը եղել է օրինական, անհրաժեշտ և համաչափ, իսկ դրա իրավաչափության վերաբերյալ քրեական քննությունը դեռ շարունակվում է։

Հայաստանի կառավարությունը պնդում է նաև, որ քրեական հետապնդումը որևէ կապ չունի մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ։ Ըստ պատասխանի՝ իրավապահ մարմինները գաղտնի օպերատիվ միջոցառումների և գաղտնալսումների արդյունքում ստացել են տվյալներ, որոնք, իշխանությունների գնահատմամբ, վկայում են ահաբեկչության և իշխանության բռնազավթման նախապատրաստման մասին։

Ըստ կառավարության՝ դատարաններն անհատական գնահատման հիման վրա են ընտրել խափանման միջոցները, իսկ հետագայում դրանց մի մասը փոխարինվել է ավելի մեղմ սահմանափակումներով՝ ըստ ընթացիկ ռիսկերի գնահատման։

«Սրբազան պայքարը», քրեական գործերը և կառավարություն–եկեղեցի հակամարտությունը

«Սրբազան պայքարը» սկսվեց 2024 թվականի գարնանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացի դեմ սկսված բողոքներից։ Շարժումը գլխավորեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը։ Սկզբնական պահանջը սահմանազատման գործընթացի դադարեցումն էր, սակայն շարժումը Երևան հասնելուց հետո առաջ քաշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Մայիսի 9-ի մեծ հանրահավաքից և հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանության հետ բախումներից հետո շարժման զանգվածային փուլը աստիճանաբար մարեց։

2025-ի հունիսին իշխանությունները քրեական հետապնդումներ սկսեցին շարժման ղեկավարների և աջակիցների նկատմամբ։ Խուզարկություններին և ձերբակալություններին հաջորդեցին ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու մեղադրանքները։ Կալանավորվեց արք. Գալստանյանը, իսկ ընդհանուր առմամբ գործով մեղադրանք առաջադրվեց 18 անձի։ Իշխանությունները պնդում են, որ գաղտնալսումներով և օպերատիվ նյութերով բացահայտվել է բռնի գործողությունների ծրագիր, մինչդեռ պաշտպանական կողմը և ՄԱԿ-ի փորձագետներին հասած տեղեկությունների աղբյուրները վիճարկում են այդ գնահատականը՝ պնդելով, որ հրապարակված նյութերը հիմնականում վերաբերում են բողոքի, քաղաքացիական անհնազանդության և քաղաքական գործունեության քննարկումներին։

Այս գործերը ծավալվում են կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու ավելի լայն հակամարտության պայմաններում, ինչի մասին վկայում են առանձին հրապարակումներ։ Ըստ այդ տեղեկությունների, 2025 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող ուժի ներկայացուցիչները բացահայտ պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հեռացումը և առաջ են մղում եկեղեցու «բարենորոգման» ծրագիր, և քրեական հետապնդումների են ենթարկվել նաև այլ բարձրաստիճան հոգևորականներ։ 

Այս համատեքստում է, որ ՄԱԿ-ի փորձագետները հարցադրումներ են անում՝ արդյոք քրեական և հակաահաբեկչական գործիքները չեն օգտագործվում նաև քաղաքական ու կրոնական ընդդիմախոսների նկատմամբ ճնշման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>