«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

Կանայք բռնապետության թիրախում

Կանայք բռնապետության թիրախում
2025 թվականի առաջին կին քաղբանտարկյալը ես էի, իսկ 2026 թվականին՝ Արգենազ Մանուկյանը։
Օրվա իշխանությունների «դեմոկրատական» ռեպրեսիաների գործիք դարձած դատարաններն այն վերջին օղակն են, որոնք «փառքով» իրականացնում են անարդարադատություն։
Հայաստանը նմանվել է կոնցլագերի, որը, սակայն, հարմարավետ է «եվրաչինովնիկների», Հայաստանում հավատարմագրված մի շարք եվրոպական երկրների դեսպանների և մեր օդը շնչող ու ջուրը խմող այն միջազգային, իբր թե իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների համար, որոնք լուռ հետևում են այս ամենին։
Նրանց համար, կարծես, քաղաքական «էկզոտիկա» է տեղական ֆաշիզմի խելագարությունը, որին ենթարկվում են Հայաստանի օրվա իշխանությունների համարձակ ընդդիմադիրները։
Իշխանությունների «որսի» թիրախում այժմ հայտնվել են նաև կին ընդդիմադիրները։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ Արգենազ Մանուկյանը ՀՀ ԱԺ այն հինգ կին պատգամավորներից էր, որոնք ժամանակին իրենց ստորագրություններով երաշխավոր էին կանգնել ինձ։
Այսօր նույն այդ իշխանությունների ոստիկանները ապօրինաբար ներխուժել են Արգենազի անձնական տարածք՝ նրա անձնական կյանք, և այս երևույթը ցավալիորեն «ավանդական» է դարձել։
Քանի՞ կոպեկ արժե այդ ցուցադրական ցինիզմը, որի համար դատարանները հեշտությամբ կնքում են ազատությունից զրկելու որոշումներ։ Ես հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են այդ դատավորները հետո գնում իրենց տներ, նայում իրենց երեխաների աչքերի մեջ, սուրբ հաց ուտում և գիշերները հանգիստ գլուխները բարձին դնում։
Մի՞թե նրանք չեն զգում, որ յուրաքանչյուր այդպիսի որոշումով կործանում են ոչ միայն մեկ մարդու, այլև նրա ընտանիքի ողջ աշխարհը։ Այն ճաղերի հետևում, որտեղ նրանք փակում են անմեղներին, փակում են նաև հույսն ու հենարանը՝ ազատզրկվածի խնամքին գտնվող անօգնական ծերերը, հիվանդներն ու հատկապես անմեղ երեխաները նույնպես դառնում են ազատազրկման բացասական հետևանքի անմիջական կրողը։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում մի երեխա, որին զրկում են մայրական ջերմությունից, որը գիշերները վախից ու կարոտից լալիս է՝ փնտրելով հարազատի ձեռքը, սակայն գտնում է միայն դատարկություն: Ի՞նչ է զգում տարեց ծնողը, որի միակ խնամողն այժմ բանտում է։ Ինչպե՞ս են դատավորները հաշտվում այն մտքի հետ, որ իրենց ստորագրությամբ դաժանորեն տրորում են մանկական հոգիներ՝ նրանց դատապարտելով որբության զգացումի և տառապանքի, իսկ ծերին լքվածության։
Անցյալ տարի հիշարժան էր նաև Լիանա Հարությունյանի դեպքը, երբ երիտասարդ կնոջը դատավորը որոշեց կալանավորել։ Մայրը հայտնվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ իր մի քանի ամսական երեխայի հետ, և մեկ օր անց երեխան ծանր հիվանդացավ։ Այդ նուրբ էակը դարձավ անմարդկային որոշման առաջին զոհը՝ հայտնվելով հիվանդանոցում. փառք Աստծո, երեխայի կյանքը փրկվեց, բայց ի՞նչ սպիներ մնացին նրա մոր հոգում։
Շինծու գործերով կայացված դատական ակտերը Հայաստանի ազգային ամոթն են։
Ասում են՝ «ամեն ինչ մարդու համար է»։ Այո՛, այն մարդու համար է, որը համարձակ է, հետևաբար` ազատազրկումը նա կհաղթահարի։
Կարևորը հետոն է՝ այն հետոյի պատասխանատվությունը, որը պետք է կրի այն դատավորը, ում անարդար որոշմամբ մարդը հայտնվեց ճաղերի հետևում, իսկ նրա ընտանիքի խոցելի անդամները՝ անօգնական վիճակում։
Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում Արգենազ Մանուկյանին և մաղթում շուտափույթ ազատություն։
Լիլիթ Աղեկյան
Գյումրի
13 հուլիս, 2026 թվական
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>