Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան

Առավոտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

168.am հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց այս տեղեկատվությունը և մանրամասնեց.

«Տիկին Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատթարացել է ԲՀԿ առաջնորդի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունից հետո հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների հրապարակելուց հետո։ Դրանց մասին տիկին Ծառուկյանն ավելի ուշ է տեղեկացել։

Փառք Աստծո, այս պահին տիկին Ծառուկյանի առողջական վիճակը լավ է»։

Հարցին՝ այս պահին նա տա՞նն է, թե՞ հիվանդանոցում, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ  մանրամասներին չի տիրապետում, պարզապես կարողացել է ճշտել, որ նրա ինքնազգացողությունն այս պահին լավ է։

«Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ օտար մարդն անգամ, այդ տեսանյութը դիտելուց հետո, չէր կարող չունենալ բացասական էմոցիաներ ու հույզեր։ Այս դեպքում, երբ խոսում ենք ԲՀԿ առաջնորդի մայրիկի մասին, բնական է հոգեվիճակն ու ապրումները, որի մեջ հայտնվել է 93-ամյա Ռոզա Ծառուկյանը։ Կոնկրետ այս դեպքում հատվել են կարմիր գծեր, խախտվել են չգրված օրենքներ, խոսքը վերաբերում է  տան, ընտանիքի, օջախի անձեռնմխելիության իրավունքին, որը, ցավոք, խախտվել է։ Այլ մանրամասների չեմ տիրապետում»,- հավելեց Իվետա Տոնոյանը։

Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության ժամանակ որտե՞ղ են եղել այդ պահին առանձնատանը գտնվող Գագիկ Ծառուկյանի տիկինն ու մայրը, տարբեր տեղեկություններ են տարածվում, որ նրանք ամբողջ խուզարկության ընթացքում ստիպված են եղել մնալ սենյակներում՝ չկարողանալավ առանձնատանն ազատ տեղաշարժվել,  Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Տեղեկատվության չեմ տիրապետում, այդ մասին խոսելու առիթ չի եղել, իսկ ընթացքի վերաբերյալ բոլորն էլ գիտեն, թե որքան սահմանափակ էր, անգամ փաստաբանները ժամեր անց են կարողացել մուտք գործել առանձնատուն։ Այդ մասով խոսելու առիթ դեռ չի եղել, այնպես որ, չեմ կարող մեկնաբանել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, գրեթե 13 ժամ շարունակ ԱԱԾ դիմակավորված ու զինված ծառայողները վերահսկողության տակ էին վերցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ առանձնատան ներսում քննիչները խուզարկություն էին իրականացնում։ Առանձնատանը զուգահեռ՝ խուզարկություններ էին իրականացվում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում, մի քանի ընկերությունների դռներ կապարակնքվել են։

Խուզարկություններից հետո ԱԱԾ-ականները Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին ու առանձնատնից տեղափոխեցին նախ՝ Քննչական կոմիտե, այնուհետև միջնորդություն ներկայացվեց դատարան՝ կալանավորելու վերաբերյալ, որից հետո նա 2 ամսով կալանավորվեց։

Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանն այս գործողությունների վերաբերյալ հակիրճ ասել էր.

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից հետո ՔԿ-ն տեսանյութ տարածեց, որում ներկայացնում էր, թե ինչպես են դիմակավորված ու զինված ԱԱԾ-ականները ներխուժում առանձնատուն  և գետնին գցում Գագիկ Ծառուկյանին, ով նրանց ընդառաջ է գալիս՝ առանց դիմադրություն ցույց տալու։

Հիշեցնենք նաև, որ դեռևս մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ինքն անձնական որևէ շահ չունի, ամեն ինչ երկրի համար է անում և պարզ ու հստակ ասել է իր մոտեցումները։

«Ես շատ հանգիստ եմ, կարևորը՝ տանը զգուշացրել եմ, ամենակարևորը, թանկը ինձ համար մայրս է, ասել եմ՝ բաբո ջան, ժամանակավոր բան է լինելու, հանկարծ չնեղվես, կարող է գնամ քննության, 1-2 ամիս ժամանակավոր բան լինի, ռեալ բան չենք արել, որ դրա համար մարդուն եսիմինչեր անեն։ Եթե ուզում են ինձ հերոսացնեն, ես շատ ուրախ եմ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>