ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերով ոչ մի կալանավորված մարդ չկա. անպատժելի են. Մարուքյան

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ծեծի ենթարկվել, տարբեր համայնքներում, տարբեր մարզերում. երեկ է դեպք եղել, այսօր է դեպք եղել և կապ չունի, թե որ քաղաքական ուժի հանդեպ է սա տեղի ունենում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար մենք խիստ դատապարտում ենք սա։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ մի իշխանություն, որը ասում էր, որ բռնությանը դեմ են և բռնությամբ չպետք է որևէ հարց լուծվի, այս իշխանության կողմնակիցները մարդկանց ինչ-որ տեղեր ծեծի են ենթարկվում, հարձակվում են մարդկանց վրա։ Բնականաբար, նրանք անպատժելի լինելու հանգամանքից են օգտվում, բայց ակնհայտ մի բան կա, որ այդ մարդիկ պետք է հասկանան, որ հունիսի 7–ից հետո հունիսի 8 կա, կյանք կա, ձեզ այնպես պահեք, այնպես ապրեք այս օրերը, որ ամսի 8–ից հետո գետինը չմտնեք, ձեր հարևանի, ձեր բարեկամի երեսին կարողանաք նայել, դա ի՞նչ պահվածք է։

Ավելին ասեմ, բա չեք հաշվո՞ւմ, որ այս իշխանությունը կարող է պարտվել ընտրություններով։ Այդ ժամանակ ի՞նչ եք անելու, այդ անպատժելիությունը չեք ունենալու։ Հետո ասել եք նոր իշխանություն եկել է, հետապնդումների է ենթարկվում նախկին իշխանության հետևորդներին։ Բա ձեզ նենց  պահեք, որ չլինի նման բան։

Իրավապահ մարմինները, պարեկային ծառայությունը փոխանակ կանխեն նման դեպքերը, պտտվում են, տեսնեն մեր մեքենաները որտեղ են կանգնած, որ գան տուգանեն։ Մեռան տուգանք գրելով։ Ասենք, մեքենաների վրա ինչ-որ թիվ է գրած՝ 19-ը, Լուսավոր Հայաստանը 19-ն է, գալիս են, ասում են՝ վայ էս գովազդի օրենք է։

Փոխանակ գնաք հանցագործներին բռնեք, պտտվում եք, քարոզարշավի մեջ եղած մեքենաները բռնում, տուգանում եք, ու միայն ընդդիմության մեքենաները։

Դատապարտում են բոլոր այս դեպքերը և պահանջում եմ իրավապահ մարմիններից արագ կանխել այս ամեն ինչը և արագ կալանավորել, արագ տանել կալանքի։ Ինչու՞, որովհետև ցանկացած ընդդիմադիրի գործով կալանք է գնում։ Երեկվա դեպքերով դեռ ձերբակալված, կալանավորված մարդ չկա, մինչդեռ երկու հաղորդում է ներկայացվել երեկվա Մասիսի դեպքով»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2–ին, Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին բնակավայրում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>