ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Շեֆը վերջինը պիտի աջակցեր Փաշինյանին

Երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Ղուրբան–Բայրամի տոնի  կապակցությամբ։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին 51-ամյակի կապակցությամբ», - հայտնել է Փաշինյանի  կառավարությունը։

Նշվել է, որ կողմերը «մտքեր են փոխանակել երկկողմ հարցերի շուրջ և գոհունակություն են հայտնել շփումների ակտիվացման կապակցությամբ»։

Մասնավորապես, նշվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրային ընթացակարգեր սահմանելու որոշումը, ինչպես նաև Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման ապրանքների համար։

Ֆորմալ տեսանկյունից թվում էր, թե այս հեռուսատազանգի մեջ ոչ մի նոր բան չկար, սակայն, իրականում, հրապարակային այս իրար ջերմ շնորհավորանքը վկայում է այն մասին, որ Էրդողանը ցանկանում է ցույց տալ Փաշինյանին, որ եթե գալիք ընտրություններում, իր իշխանությունը վերարտադրվի, ապա այս հարցում Թուրքիան պիտի իր շահն ունենա։

Բանն այն է, որ Փաշինյանին այս ընտրություններում բացահայտ աջակցել են ԵՄ–ն, Մակրոնը, Թրամփը, Վենսը, ԱՄՆ պետքարտուղարը հատուկ եկավ Երևան, որպեսզի կրկին ցուցադրի իր աջակցությունը Փաշինյանին։

Իսկ այս տարվա սկզբին Փաշինյանին աջակցել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը։

Ի հակառակ այս ամենի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Չինաստանը որևէ քայլով չեն աջակցել Փաշինյանին։

Ավելին, Մոսկվայի վերջին գործողությունները ճիշտ հակառակ բանի մասին են վկայում։

Ճիշտ է, Պուտինը նույնպես շնորհավորեց Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ, սակայն մնացած բոլոր քայլերի շարքում դա փաստացի առ ոչինչ էր։

Սակայն ամենակարևորն այն է, որ սովորաբար նման վիճակներում այն գործիչն, ով դրսից աջակցման պահանջ է զգում, վերջում ստանում է աջակցությունը այն երկրից, որը ամենից առանցքայինն է համարվում։

Եվ այդ տեսանկյունից զարմանալի չէր, որ հենց Թուրքիան դարձավ այդ երկիրը։

Քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ Փաշինյանի այսօրվա ամենից ազդեցիկ հենարանը հենց Թուրքիան է։

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման ուղին դեպի Թուրքիան է լինելու։

Սա միգուցե շատերը չգիտեն, կամ չեն ուզում ընդունել դա, սակայն ակնհայտ է, որ եթե Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչվեն, ապա դրանից ամենաշատը տուժվելու է Ռուսաստանը, իսկ օգտվելու է Թուրքիան։

Պարզ  է նաև, թե ինչու են Մակրոնն ու Թրամփը այսօր գործում Թուրքիայի օգտին այս տարածաշրջանում։

Նրանց գլխավոր խնդիրը, ոչ այնքան Հայաստանում շահ ունենալն է, որքան Ռուսաստանին վնասելը։

Այս պարագայում, գրեթե բոլոր արտաքին խաղացողների շահերը հայտնի են։

Հայտնի է նաև Փաշինյանի շահը։

Պարզ չէ, թե ի՞նչ  է շահելու այս ամենից հայ ժողովուրդը, որին ցանկանում են հերթական անգամ մանրադրամի դերում օգտագործել արտաքին դերակատարները՝ Փաշինյանի ձեռքերով։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>