ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Դու խելագարվել ես՝ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված խոսակցությունից արտահոսք է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը վերածվել է աննախադեպ լարված քննարկման։ Axios-ի փոխանցմամբ՝ Թրամփը խիստ քննադատել է Նեթանյահուին Լիբանանում Իսրայելի գործողությունների և իրավիճակի սրման համար՝ զգուշացնելով, որ դրանք կարող են վտանգել Իրանի հետ ընթացող բանակցությունները և խորացնել Իսրայելի միջազգային մեկուսացումը։ Թրամփը Նեթանյահուին անվանել է «խելագար» և մեղադրել անշնորհակալ լինելու մեջ: Նա նաև կասեցրել է Բեյրութը հարվածելու Իսրայելի ծրագիրը:

«Դու խելագարվել ես։ Եթե ես չլինեի, բանտում կլինեիր։ Ես քեզ փրկում եմ։ Բոլորը հիմա ատում են քեզ։ Բոլորը ատում են Իսրայելին քո պատճառով»,- ըստ աղբյուրի, ասել է Թրամփը զայրույթի պահին։

Այս ամենի ֆոնին, սակայն տարածաշրջանում զարգացումները շարունակում են լարված մնալ, հատկապես Լիբանանում, որտեղ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները չեն դադարում՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի պայմանավորվածությանը։

Թրամփն իր հարցազրույցում նշել է, որ կողմերի միջև համաձայնությունը դեռևս իրատեսական է՝ ընդգծելով, որ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը չեն փոխում բանակցությունների ընդհանուր ուղղությունը։ CNN-ի փոխանցմամբ՝ Իրանը վերսկսել է բանակցությունները այն բանից հետո, երբ ավելի վաղ դադարեցրել էր դրանք՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների սրման։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահը» համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին, որի համաձայն Բեյրութի վրա իսրայելական հարվածները պետք է դադարեցվեն, եթե շարժումը հրաժարվի Իսրայելի ուղղությամբ նոր հարձակումներից։

Սակայն Իսրայելի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ համաձայնությունը շարունակում է մնալ խոցելի։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել հարավային Լիբանանին և անհրաժեշտության դեպքում կհարվածի նաև Բեյրութին, եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի իսրայելական քաղաքների և խաղաղ բնակիչների վրա իրականացվող հարձակումները։

Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մարտական գործողությունները դեռևս չեն դադարել։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի և հրետանային կրակի կիրառմամբ հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսում տեղակայված զորքերի և տանկերի դեմ։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից արձակված երկու արկերի ոչնչացման մասին։ Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի հարավում իսրայելական նոր հարվածների և մի շարք շրջաններում ուժգին պայթյունների մասին։ Այս մասին հայնում է BBC-ն։ https://www.bbc.com/news/articles/c202rxp1z15o

Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ հայտարարել է, որ խոսել է ինչպես Նեթանյահուի, այնպես էլ միջնորդների միջոցով «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ, և երկու կողմերն էլ համաձայնել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ դեպի Բեյրութ շարժվող զորքերը հետ են վերադարձվել, իսկ «Հեզբոլլահը» նույնպես համաձայնել է դադարեցնել հարձակումները։ Հայտնում է The Guardian-ը։ Սակայն ժամեր անց տեղի ունեցած նոր բախումները կասկածի տակ  են դրել այս հայտարարությունների գործնական արդյունքը։

Լիբանանի նախագահության տարածած հաղորդագրության համաձայն՝ առաջարկվող պայմանավորվածությունը նախատեսում է, որ Իսրայելը չի թիրախավորի Բեյրութի հարավային արվարձանները, եթե «Հեզբոլլահը» հրաժարվի Իսրայելի վրա հարձակումներից։ Այնուամենայնիվ, շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ընդունել այնպիսի առաջարկ, որը ենթադրում է միայն Բեյրութի պաշտպանություն՝ առանց ավելի լայն հրադադարի։

Վերջին օրերի իրադարձությունները հակամարտության ամենալուրջ սրացումն են ապրիլին հայտարարված հրադադարից հետո։ Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծման սպառնալիքից հետո Իրանը նույնիսկ դադարեցրել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ հայտարարելով, որ Լիբանանում կայուն հրադադարը նախապայման է տարածաշրջանային ավելի լայն համաձայնությունների համար։

Միջազգային հանրությունը ևս մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ընթացող գործողությունների ընդլայնումը որևէ արդարացում չունի և կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը։ Նման հայտարարություններով հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ շեշտելով ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Մինչդեռ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նեթանյահուի կառավարությունը վերջին շաբաթներին ակտիվորեն աշխատել է Վաշինգտոնի հետ՝ Բեյրութի ուղղությամբ հնարավոր գործողությունների համար քաղաքական աջակցություն ստանալու նպատակով։ Ըստ հրապարակումների՝ Իսրայելի ղեկավարությունը պնդում է, որ «Հեզբոլլահը» չպետք է շարունակի օգտվել մայրաքաղաքում առկա հարաբերական անվտանգությունից։

Չնայած շարունակվող բախումներին՝ Վաշինգտոնը փորձում է պահպանել ինչպես Լիբանանում ձեռք բերված  հրադադարը, այնպես էլ Իրանի հետ բանակցային գործընթացը։ Սակայն վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ ցանկացած նոր ռազմական գործողություն կարող է արագորեն խափանել ձեռք բերված պայմանավորվածությունները և տարածաշրջանը կրկին կանգնեցնել լայնածավալ պատերազմի վտանգի առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>