ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ինչպե՞ս են մեկնաբանում ադրբեջանական մամուլում Անդրանիկ Թևանյանի կալանավորումը

Ադրբեջանական մամուլը լայնորեն մեկնաբանեց Փաշինյանի որոշումը՝  նախընտրական փուլում կալանավորել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։

Ընդ որում, եթե սկզբում մեկնաբանությունները չոր բնույթ էին կրում, ապա հետո սկսեցին բացատրություններ ման գալ, քանի որ գիտեն, որ նման մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով էին պայմանավորված։

Այդ իսկ պատճառով, ադրբեջանցի ընդդիմադիր շրջանակները նշում էին, որ Հայաստանն իր ավտորիտար վարկանիշով մոտենում է Ադրբեջանին, իսկ իշխանամետ շրջանակները, հասկանալով, որ նման մեղադրական ձևակերպումներով, հիմնականում դատապարտում էին իրենց ընդդիմադիր շրջանակներին, սկսեցին այն վարկածը առաջ բերել, որ Թևանյանին Փաշինյանը կարող է մեղադրանք առաջադրել Զելենսկու խնդրանքով։

Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az–ը նշում է, որ Թևանյանը, ի տարբերություն Հայաստանի այլ վարկաբեկված «ռուսամետ»  առաջնորդների, համարվում է «նոր սերնդի քաղաքական գործիչ». նրա քաղաքական վերելքը սկսվել է 44-օրյա պատերազմից հետո։

2021 թվականին նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրվեց պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից։

Սակայն 2023 թվականին Թևանյանը հրաժարվեց իր մանդատից՝ Երևանի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրվելու համար, ստեղծելով «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, որը քաղաքային ընտրություններում հավաքեց ձայների 15 տոկոսը։ Նա ակտիվորեն մասնակցեց Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված «ռևանշիստական» (ադրբեջանցիների ձևակերպումն է) ​​բողոքի ցույցերին և մի քանի անգամ ձերբակալվեց ոստիկանության կողմից։

2024 թվականի սեպտեմբերին Թևանյանը այցելեց Ուկրաինայի Դոնբասի  շրջան, այց, որը լայնորեն լուսաբանվեց ռուս քարոզիչների կողմից: Նախկին պատգամավորը հանդիպեց «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի ղեկավարների հետ, հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը «հնարավոր է միայն Ռուսաստանի երաշխիքով» և խոսեց «հայերի Ղարաբաղ վերադարձի և նրանց հատուկ կարգավիճակ տրամադրելու» մասին:

«ԴԺՀ» կատարած այցի ընթացքում  Թևանյանը  քննարկել էր Ռուսաստանի և Հայաստանի   միջև հարաբերությունների զարգացումը։  Նաև նշել,   Հայաստանում «ուկրաինական սցենարի» կրկնությունը կանխելու կարևորությունը։

Ըստ ադրբեջանական վերլուծաբանների՝ Թևանյանի այս այցը, բնականաբար դուր չէր եկել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնք էլ, հավանաբար, իրենց դժգոհությունը ներկայացրել էին Փաշինյանին։

Ադրբեջանցի վերլուծաբանների այս վարկածը առաջնային դարձավ նաև այն պատճառով, որ պարզվում է, Զելենսկին նույնանման խնդրանքով դիմել էր Ալիևին՝ Ուկրաինային հանձնել Բաքվի բանտում գտնվող հայ միլիարդատեր՝ Ռուբեն Վարդանյանին։

Սակայն, ըստ ադրբեջանցի ընդդիմադիր շրջանակների, Թևանյանին Փաշինյանը ձերբակալեց այն փուլում, երբ Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, և Թևանյանը ԲՀԿ–ի երկրորդ համարն էր, որն համարվում է Հայաստանի ազդեցիկ ուժերից մեկը, որը կարող է հայտնվել երկրի ապագա ԱԺ–ում։

Այս պարագայում, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, Փաշինյանը փորձում է ազատվել իր վտանգավոր մրցակցից, միաժամանակ, անուղղակի բավարարելով նաև Զելենսկու ցանկությունը։

Բացի այդ, Փաշինյանն այս քայլով, փորձում է մեսիջ ուղարկել իր արևմտյան գործընկերներին, որ իր վիճակը ծանր է, և Մոսկվան «հիբրիդային գրոհ է» սկսել իր դեմ, և եթե նույնիսկ ինքը պարտվի, ապա դրա մեղքը նույնպես կարելի կլինի բարդել Մոսկվայի վրա։

Ադրբեջանցիները հիշեցնում են, որ նման ձևով անցյալ տարի Ռումինիայի հաղթած նախագահի հաղթանակը հեչ արվեց։

Քանի որ Թևանյանի ձերբակալումն ունի իր ուրույն սպեցիֆիկան, Ադրբեջանի, թե իշխանամետ, և թե ընդիմադիր շրջանակները, փորձում են ավելի զուսպ լինել իրենց մեկնաբանություններում։

Սակայն գրեթե ոչ ոք չի  կասկածում, որ այս ձերբակալությունը միանշանակ քաղաքական խնդրով է պայմանավորված, իսկ թե ինչքանով է այստեղ խառնված Զելենսկու գործոնը, արդեն քիչ հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն այս քայլին գնացել է հենց ընտրարշավի ընթացքում։

Սա է  իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>