ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց
6
Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Երեկվա բանավեճում երևաց, թե ովքեր են Փաշինյանի գրպանի գործիչները Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տնտեսական ճգնաժամը կարգավորելը մեկ օրվա հարց է. Ծառուկյանի ելույթը Ազատության հրապարակում «Հրապարակ»․ Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշ Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ժողովուրդը պատրաստ է ելնել հրապարակներ, եթե Փաշինյանը «համը հանի»

Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օր օրի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են «ժողովրդավարությունից», «ազատ ընտրություններից» և «օրինականությունից», իրականությունն ավելի ու ավելի հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։

Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին իրավական լրջագույն հարցեր է առաջացնում։ Խոսքը ընտրական գործընթացների վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման և քաղաքացիների ազատ կամարտահայտման սահմանափակման մասին է։

Սակայն ամենազարմանալին ոչ թե հենց երևույթն է, այլ դրան հաջորդած լռությունը։ Որևէ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Դե, առնվազն երեկվա դրությամբ չկար: Չկա պաշտոնական պարզաբանում։ Չկա իրավապահ մարմինների օպերատիվ արձագանք։ Չկան խուզարկություններ, ցուցադրական բերման ենթարկումներ, անհապաղ հարցաքննություններ կամ կալանքի միջնորդություններ, ինչպես արվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Չկա նույնիսկ սովորական այն ակտիվությունը, որը հանրությունը բազմիցս տեսել է ընդդիմադիր գործիչների կամ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների դեպքում։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանում օրենքը գործում է բոլորի համար հավասար։ Հասկանալի է, չէ, որ նույն իրավիճակում, եթե խոսքը վերաբերեր որևէ ընդդիմադիր ուժի, հատկապես ընտրություններին մասնակցող իշխանության հիմնական մրցակիցներին, ապա պետական ամբողջ մեքենան արդեն գործի մեջ կլիներ։ Քարոզչական ալիքները կհայտարարեին «հանցավոր ցանցի բացահայտման» մասին, իրավապահները շտապ հայտարարություններ կանեին, իսկ իշխանական սատելիտներն ու մեդիաները ժամերով կքննարկեին հերթական «սենսացիոն բացահայտումը»։

Հայաստանի հասարակությունն արդեն տեսել է, թե ինչպես են մի քանի ժամվա ընթացքում նախաձեռնվում քրեական վարույթներ, տեղեկատվական արշավներ և քաղաքական պիտակավորումներ կազմակերպվում, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Այդ ֆոնին ներկայիս լռությունը պարզապես տարօրինակ չէ։ Այն քաղաքականապես չափազանց խոսուն է։

Այս ամենը հատկապես վտանգավոր է ընտրություններից առաջ, որովհետև ձևավորում է մեկ պարզ ընկալում՝ Հայաստանում գոյություն ունի ոչ թե հավասար մրցակցություն, այլ իշխանության համար հատուկ իրավական ռեժիմ։ Մի համակարգ, որտեղ նույն գործողությունը կարող է մի դեպքում համարվել ծանր հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ պարզապես անտեսվել։ Նույնը վերաբերում է նաև այլ օրինակների, ի մասնավորի՝ երբ իշխանական ուժի պաստառը պոկելու համար մարդուն բերման են ենթարկում, ապա ինքնասպանության հասցնում, իսկ ընդդիմադիրների պաստառները պոկելու մասին բազմաթիվ տեղեկությունները մնում են անարձագանք:

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև ավելի գլոբալ՝ պետականության խնդիր է։ Երբ քաղաքացին ոչ թե վստահում է օրենքին, այլ այդ պահին կշեռքի նժարների ծանրությանը, այն է՝ ով է իշխանության կողմում, ով՝ ընդդիմադիր դաշտում, քայքայվում է արդարության ամբողջ համակարգը։ Իսկ ամենացավալին այն է, որ իշխանությունը, որը իշխանության է եկել «արդարության վերականգնման» կարգախոսներով, այսօր ավելի ու ավելի հաճախ նույնացվում է ընտրովի արդարադատության, վարչական ճնշումների և քաղաքական երկակի ստանդարտների հետ։

Եթե ընտրություններից առաջ հրապարակված նման աղմկահարույց նյութը չի առաջացնում իրավական հետևանք, ապա հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչպե՞ս են պատկերացնում ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրությունները։ Ի վերջո, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանության ելույթներով, այլ նրանով, որ օրենքը պետք է կիրառվի հավասարապես, առաջին հերթին՝ հենց իշխանության նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>