Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Պատերազմ Արցախում
Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ)

Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Երևանը մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ Արցախից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Նրա խոսքով, «Ռուսաստանը երբեք չի թողել վերոնշյալ տարածաշրջանի ժողովրդին առանց աջակցության և օգնության, երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում ապրող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ»։

 «Մոսկվան առաջիններից մեկն էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց հանրապետություն, չնայած այն ժամանակ էլ Երևանը այդքան էլ գոհ չէր ռուսական կողմից ցուցաբերվող օգնությունից։ Բանը հասավ նրան, որ պաշտոնական խողովակներով ասում էին. «շնորհակալություն, բայց անհրաժեշտ չէ»։ Եվ հիմա կա նոր մերժում»,- ասել է նա

Զախարովան նշել է, որ այս ընթացքում օգնություն է տրամադրվել գրեթե 7000 ընտանիքի, մատակարարվել է սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և մասնագիտացված մանկական հավաքածուներ՝ մոտ 140 տոննա։

Նրա խոսքով, հիմնական կարիքների բավարարումը թույլ տվեց մարդկանց և Հայաստանի իշխանություններին ավելի շատ կենտրոնանալ ավելի հրատապ խնդիրների լուծման վրա, ինչպիսին են բնակարանային ապահովումը, զբաղվածությունը և սոցիալական վերաինտեգրումը։

«Ավելին, որոշ ապրանքներ և արտադրանք գնվել են անմիջապես Հայաստանում։ Սա, ըստ էության, լրացուցիչ խթան է հանդիսացել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար և ստեղծել էական լրացուցիչ ազդեցություն»,- նշել է նա։

Ըստ Զախարովայի, օգնություն ստանալուց հրաժարվելը, հավանաբար, հասկանալի կլիներ, եթե օգնությունն այլևս անհրաժեշտ չլիներ, այդ դեպքում, ակնհայտ է, որ Ռուսաստանը նույնպես չէր առաջարկի այս օգնությունը, եթե դրա պահանջարկը չլիներ։

«Նման օգնություն ստանալու համար Հայաստանի քաղաքացիների դիմումների թիվը միայն աճել է։ Այնուամենայնիվ, այն հիմքը, որի հիման վրա Երևանը հրաժարվեց հաստատել հաջորդ խմբաքանակի մատակարարումը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս»,- ասել է նա։

Նա մեջբերել է Երևանի պատասխանը. «Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների, ինչպես նաև բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում»։

Նրա խոսքով, ռուսական կողմը փորձել է պարզաբանել, թե կոնկրետ ինչ է նկատի առնվել, սակայն որևէ բացատրություն չի տրվել։

«Ակնհայտ է, որ Երևանի կողմից զուտ բարեգործական մարդասիրական օգնություն տրամադրելուց հրաժարվելը, որը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, պայմանավորված է իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ բառացիորեն ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։ Ո՞ւմ եք դրանով վատություն անում։ Իրենց սեփական քաղաքացիներին, ովքեր իսկապես կարիքի մեջ են», - ասել է Մ. Զախարովան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>