Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Պատերազմ Արցախում
Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով ՔՊ-ական ռեժիմի անմարդկային նկարագիրը. Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ Դավիթ Մինասյանը թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողության տակ կլինի․ ԱՆ Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ)

Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին»

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ն շարունակում է ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը՝ քայլ առ քայլ; Այսօրվա անդրադարձը Արտակարգ իրավիճակների ծառայության մասին է.

«Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակների բարձր ռիսկայնությամբ աշխարհագրական գոտում, և անհրաժեշտ է մշտապես ունենալ համարժեք պատրաստվածություն, կանխարգելման և արձագանքման համարժեք համակարգեր։ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա կարճ ժամանակում էապես ուժեղացնել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտը։

1. Վերականգնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ որպես ժամանակի ընթացքում կայացած արդյունավետ համակարգ։

2. Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. սոցիալական երաշխիքներ, փրկարարի մասնագիտության հանդեպ հանրային հարգանքի և պատկառանքի ձևավորում։

3. Բացառել փրկարարական ծառայության օգտագործումը ներքաղաքական գործընթացներում։

4. Համակարգ վերադարձնել պրոֆեսիոնալներին. խոսքն այն մասնագետների մասին է, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել կամ անարդարացիորեն հեռացվել են համակարգից։

5. Փրկարարական ծառայություններում կարևորել կանանց դերը և մասնակցությունը։

6. Բացառել կոչումների անարդար տրամադրումը։

7. Սոցիալական ապահովության երաշխիքներ. հաշվի առնելով պետության և հասարակության համար փրկարարների աշխատանքի բացառիկ կարևորությունը՝ պետությունը (մասնավորի հետ համագործակցությամբ) պետք է ունենա բնակարանային ապահովության ծրագիր, որի շրջանակներում ամեն տարի սահմանված քանակով աշխատակիցներ պետք է ստանան բնակարաններ։ Նույնը վերաբերում է ընտանիքների ապահովության մյուս բաղադրիչներին։

8. Փրկարար ծառայության աշխատակիցների համար մշտական անվճար դասընթացներ և վերապատրաստումներ՝ աշխարհի լավագույն մասնագիտական կենտրոններում։

9. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային առաջատար՝ փրկարար ծառայության որակով և հագեցվածությամբ։

10. ԱԻՆ վերազինում. Հայաստանում փրկարարական ծառայությունները պետք է ունենան ամենաժամանակակից, ամենավերջին տեխնիկական հագեցվածությունը՝ միջազգային համագործակցությամբ, օժանդակությամբ, պետական բյուջեի հաշվին։

11. Դրոնների փրկարարական ստորաբաժանում. ստեղծել դրոնների փոքր թիմ՝ անտառային հրդեհների հայտնաբերման, կորած մարդկանց որոնման, լեռնային փրկարարական աշխատանքների և այլ նպատակների համար։

12. Ստեղծել վերապատրաստված կամավորների ցանց մարզերում։ Նրանք կարող են օգնել որոնման աշխատանքներում, առաջին օգնության անհրաժեշտության և բնակչության տարհանման ժամանակ։

13. Հասարակության բոլոր սոցիալական և տարիքային խմբերի հետ պետք է անցկացնել քաղպաշտպանության ոլորտում իրազեկման և պատրաստվածության բարձրացման մշտական աշխատանք։ Բոլոր համակարգերը՝ կրթական հաստատություններից սկսած, պետք է գտնվեն ակտիվ, դինամիկ պատրաստման պրոցեսում՝ հատուկ ուղեցույցների, իրազեկման արշավների միջոցով, պատրաստ՝ արձագանքելու բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>