Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
10
Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Պատերազմ Արցախում
Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4

«Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

- Արդարացիորեն նկատել եք աշխարհաքաղաքական մի կարեւոր նյուանս՝ պատահական չէ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անվանափոխվել եւ դարձել է պատերազմի նախարարություն: Վերջին զարգացումները վկայեցին, որ Թրամփի վարչակազմը բացահայտորեն խոստովանում է, որ ոչ թե ԱՄՆ պաշտպանության խնդիրն է դրված, այլ պատերազմներ վարելու նախաձեռնություն է սա:

- Դրան կարելի է ավելացնել օրերս ԱՄՆ պատերազմի նախարարի մի հայտարարությունը, որ իրենց նպատակը պատերազմներում հաղթելն է, եւ հիմարություն է պատերազմի կանոնների մասին խոսելը։ Նա նաեւ ասել է, որ այլեւս այնպիսի հիմար բաները, ինչպիսիք այլ երկրների պետական շինարարությունն ու դեմոկրատիան են, իրենց չի հետաքրքրում: Մյուս կողմից, պետք է վերջնականապես ֆիքսել, որ միջազգային կառույցներն ու արդեն անցյալի համաշխարհային կարգն այլեւս չկան, մենք մտել ենք վայրի եւ գիշատիչ, առանց կանոնների պատերազմների փուլ: Մյուս կողմից, ԱՄՆ-ում լայն քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե որքանով է Ամերիկան ինքնիշխան պետություն ու որքանով՝ Իսրայելի կցորդը:

- Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները հերթական սպանդանոցի են վերածել Մերձավոր Արեւելքը եւ ոչ միայն։ Ավելին, Բաքուն ժամեր առաջ հայտարարեց, թե իրանական ԱԹՍ-ները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանն ու այլ օբյեկտներ։ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն էլ Թեհրանին սպառնացել են հակահարված տալ։ Որքանո՞վ է իրատեսական երկու երկրների բախումը, եւ ի՞նչ է սպառնում այդ դեպքում Հայաստանին։

- Իրանը ստիպված է կյանքի ու մահի պատերազմ վարել, եւ նժարին դրված է Իրանի պետականության կորստի հարցը: Նման պայմաններում ցանկացած կայացած պետություն եւ ազգ պատրաստ է ցանկացած գործողությունների: Իրանը թույլ կողմն է եւ փորձում է այնպես անել, որ պատերազմի հետեւանքներն իրենց վրա զգան բոլոր երկրները, ու փորձում է էներգետիկ համաշխարհային ճգնաժամ ստեղծել: Այս իմաստով տրամաբանական է սպասել, որ հաջորդ թիրախը կլինի Բաքու-Ջեյհան գազամուղը: ԵՄ-ն հույս ունի, հրաժարվելով ռուսական գազից, կորցնելով Նեղուցի երկրների, հատկապես Կատարի հեղուկ գազը, ինչ-որ կերպ բացը լրացնել Ադրբեջանից եկող գազով, եթե այն անգամ ռուսական ծագում ունենա: Կրկնում եմ՝ տրամաբանական է սպասել Բաքու-Ջեյհանի վրա գրոհին, իսկ Նախիջեւանին հարվածելն ընդամենը կարող է դրա առաջին քայլը լինել:

- Թրամփը կարող է մեկ օրում հարվածել Կարակասին, առեւանգել Վենեսուելայի նախագահին, մեկ գիշերում որոշել ու սպանել Խամենեիին, Իրանի ռազմաքաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների։ Պատերազմներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու մասին անվերջ պարծեցող, Խաղաղության նոբելյան մրցանակի մասին երազող առաջնորդն արդյո՞ք իրականում համաշխարհային պատերազմական քաոսի նախաձեռնողը չէ։

- ԱՄՆ-ում հրապարակային քննարկումներ են գնում, թե որքանով է Թրամփն ինքնուրույն գործիչ եւ որքանով՝ Իսրայելի շահերը սպասարկող անձ: Նաեւ տարբեր կարծիքներ կան, որ եթե դա այդպես է, ապա ո՞րն է Իսրայելի քաղաքականությունը: Ըստ երեւույթին՝ Իսրայելը ցանկանում է պատերազմների մեջ «այրել» ողջ տարածաշրջանը, մասնատել մեծ երկրները, ազգերի միջեւ հրահրել անհաշտ թշնամություն եւ դրանով վերահսկել ողջ տարածաշրջանը:

- Գնահատականներ կան, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տեւել 100 օր կամ մինչեւ սեպտեմբեր։ Եթե սա իրականություն դառնա, ի՞նչ է սպասվում, օրինակ, TRIPP-ի ճակատագրին, հաշվի առնելով նաեւ իրանա-ադրբեջանական հնարավոր լարվածության աճը։

- Դա շատ լավատեսական սցենար է: Անկախ նրանից, թե Իրանի դեմ գործողություները որքան կտեւեն, ողջ տարաշրջանն արդեն երկար ժամանակով ապակայունացման մեջ է հայտնվել, եւ մոտակա տարիներին մենք մեծ պատերազմների մեջ ենք հայտնվելու: Այս ամենի հետեւանքները տարիներ են տեւելու:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>