«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն
Դիտել նաև
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, սա միջազգային իրավունքի խախտում է, ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը որոշել են ռազմական գործողություն սկսել․ այն իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող արդարացնել», - ասել է Մակրոնը՝ ֆրանսիացիներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով։

