Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան

Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ

Բրազիլիայի հրապարակում իրականացվում է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից։ Նրանք պատրաստվում են իրենց պահանջ-բողոքն առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին են դիմել տաքսու վարորդներն ու խնդրել բարձրաձայնել իրենց խնդիրները։

Ավագանու անդամի խոսքով, օնլայն տաքսի ծառայություններում աշխատում է մոտ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար տաքսի վարելը միակ աշխատանքն է; Նրանք աշխատում են շուրջ 12 ժամ։

«Նրանք փաստացի աշխատում են առանց գրանցման։ Հիմա հայտարարում են, թե ստվեր են կրճատում, փաստացի այդքան մարդ 12-14 ժամ մեքենա են վարում, վճարում են հարկեր, բայց գրանցված չեն։ Նրանք  չեն օգտվում կենսաթոշակ կուտակելու հնարավորությունից, առողապահական ապահովագրությունից, նրանք բողոքում են նաև գործատուներին վճարվող բարձր տոկոսներից»,-ասաց Ա. Դանիելյանը։

 Տաքսու վարորդները նշում են, որ խնդիրների մասին բարձրաձայնել են ամիսներ շարունակ, սակայն դրանք լուծում չեն ստացել;

«Խնդիրները շատ-շատ են։ Կոնկրետ ասյօր մենք բողոքում ենք վճարվող բարձր տոկոսներից, բայցի այդ հարկեր վճարում ենք, բայց արտոնություններ չունենք, չենք կարողանում օգտվել բանկերից, ապահովագրական համակարգից, գրանցված աշխատող չենք; Դա արդար չէ»,-ասաց տաքսու վարորդներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց՝ պետությունը որպես տաքսու վարորդ իրեն հարկում է, մինչդեռ ինքը չի համարվում գրանցված աշխատող։

«Եթե ինձանից որպես տաքսու վարորդ հարկ է վերցնում, չի՞ գիտակցում, որ բերեք այս մարդուն համարենք գրանցված աշխատող։ Տոկոսադրույքները պետք է նվազեցվեն, որ մենք հասկանանք, դուրս ենք եկել աշխատանքի, գումար ենք վաստակում»,-ասաց տաքսու վարորդը։

 Նա անարադար է համարում փաստը, որ պետությունը հարկում է իրեն՝ որպես վարորդին, «Յանդեքս»-ին՝ որպես ծառայություն մատուցող, «Յանդեքս»-ի հետ աշխատող ընկերություններին, բայց երբ հերթը հասնում է իրենց չգրանցված կարգավիճակին, աչք է փակում։

«Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, աշխատում է, պետությունը չի տեսնում»,-ասաց նա։

Վարորդները պահանջում են

1. Ոլորտը կառավարելի դարձնել և վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել

2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը)։

3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար։

 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>