Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդում է. «Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու»։
Այնուհետև անդրադառնալով տոնի ավետարանական պատմությանը` Հարություն վարդապետը նշեց․ «Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում ենք, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը՝ մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն Աստծով»։
Իր քարոզում Հայր Հարությունը, դիմելով ներկաներին, պատգամեց` առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։
Ապա Հարություն Վարդապետը, դիմելով սրբազան արարողությանը ներկա նորապսակներին, հորդորեց, որ իրենց համատեղ կյանքը ապերեն Աստծու սիրո փնտրտուքով, որովհետև Բարձրյալի սերն ու Նրա ներկայությունն է, որ սրբագործելու է իրենց ընտանեկան հարկը։
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։
Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Նորին Սրբությունը մաղթեց նաև, որպեսզի Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>