Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում

Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրերը, հայտարարել է, որ ամերիկացիները միշտ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն, սակայն ԱՄՆ-ն որևէ փոքր մոդուլային ռեակտոր դեռ նույնիսկ չի կառուցել։

Փետրվարի 9-ին Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում։ Վենսը նաև նշել է նախագծի արժեքը՝ 9 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը կհատկացվի փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կառուցմանը, իսկ 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման վրա (երկարաժամկետ հեռանկարում):

«Այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին։ Այո, ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ կան, որոնք զբաղվում են դրանով։ Այո, նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, նրբություններ կան... Ամերիկացիները դեռ ոչ մի մոդուլային ռեակտոր նույնիսկ չեն կառուցել, էլ չենք խոսում գործարկման կամ, առավել ևս, դրա արդյունաբերական շահագործման փորձի մասին։ Ընդգծեմ՝ ոչ մի»,–ասել է Շոյգուն։

Միևնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ արտադրված էներգիայի մեկ մեգավատտ-ժամի մոտավոր արժեքը նույնիսկ որևէ տեղ չի նշվել։ Մինչդեռ դրան հատուկ ուշադրություն է պետք դարձնել։

«Եթե խոսքը NuScale Power ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի բարձր գինն էր պատճառը, որ Յուտա ​​նահանգում հանգեցրեց այդ նախագծի ձախողմանը։ Դեռ նախապատրաստման փուլում արժեքը 1.5 անգամ աճեց, իսկ նախատեսված էներգիայի արտադրության գինը մեգավատտ-ժամի դիմաց 58 դոլարից բարձրացավ մինչև 89 դոլար, ինչը հանգեցրեց դրա փակմանը 2023 թվականին»,–պարզաբանել է նա։

Եվս մեկ պահ` ԱՄՆ–ն սպառված միջուկային վառելիքը վերամշակելու տեխնոլոգիա չունի։ Եթե Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորներ կառուցվեն, աշխատած վառելիքը միանշանակ Հայաստանում է պահվելու։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մասին։ Նա ընդգծել է, որ «Ռոսատոմը» արտասահմանում ատոմակայանների կառուցման նախագծերի թվով առաջին տեղում է՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման բացառիկ փորձ ունի։

«Մանրամասներ չբացահայտելով՝ ասեմ, որ այնտեղ պայմանները բավականին շահավետ են, տեխնոլոգիաներն էլ ամենաառաջադեմը, միևնույն ժամանակ դրանց հուսալիությունը ապացուցված է երկար տարիների շահագործմամբ։ Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակ կգերակշռեն սթափ հաշվարկը և ժողովրդի շահերը, այլ ոչ թե «մայրիկին հակառակ կսաեռցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածելակերպը»,–ասել է Շոյգուն։

Եթե ​​Հայաստանում ՓՄՌ-ի կառուցումը գործնական փուլ անցնի, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, ըստ Շոյգուի, ստիպված կլինեն հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը։

«Ըստ էության ելնել նրանից, որ կողքին, սեյսմիկ ակտիվության գոտում, ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումներ են իրականացվելու։ Հետևաբար, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Զուգահեռներ անցկացնել չէի ցանկանա, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով հենց ամերիկյան ռեակտորներն ավերվեցին, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման»,–հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցել այն գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ կհամարի, սակայն ընտրությունը հօգուտ ամերիկյան տեխնոլոգիաների իսկապես հարցեր է առաջացնում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ–ներ չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ դրանք ընդհանրապես սկզբունքորեն գոյություն չունեն, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>