Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան

Կեղծիքն արդեն սկսվել է․ ընտրություններից 1 ամիս առաջ մեծ միջամտություն է սպասվում․ Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան պետք է դիտարկել տարածաշրջանի վերահսկման համատեքստում։

«Հին մոտեցում է, որ եթե ուզում ես վերահսկել Հարավային Կովկասը, ապա երեք երկրից երկուսին գոնե պետք է վերահսկես, ուրիշ կերպ դա չի աշխատում Արևմուտքի համար։ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ուղիղ ԱՄՆ վերահսկողության տակ են գտնվում, այս այցը հաստատում է դա։ Ադրբեջանի հետ, իհարկե, շատ ավելի լուրջ և գործնական բաներից են խոսել, եթե համեմատենք նրա հետ, թե ինչ են խոսել Հայաստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Ըստ նրա՝ Վենսի հայտարարություններից զատ, ավելի մեծ միջամտություն է սպասվում Հայաստանի ընտրություններին․ «Եվրոպական գագաթնաժողովը, որ իրականացվի Երևանում՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, այդ ժամանակ կտեսնենք՝ ինչքան հայտարարություններ են լինելու, որոնք միտված են լինելու նրան, որ Փաշինյանին ընտրություններից առաջ սատարեն։ Փաշինյանը շատ ձեռնտու է տարբեր ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիային և Ադրբեջանին․․․ Թրամփը Փաշինյանի մասին ասում էր՝ այն ուրիշ տղան, և իրենց համար նա ուղղակի էն ուրիշ տղան է, որը սպասարկում է ուրիշ երկրների շահերը, այս դեպքում՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի»։

Նա նկատեց, որ «Ռուսատոմ»-ի կողմից սպասարկվող հայկական ատոմակայանը փակվելու է, փոխարենը խոստանում են կառուցել ամերիկյան մոդուլային, որի համար Հայաստանը վճարելու է․

«Դա լինելո՞ւ է, թե՞ ոչ, մեծ հարց է, բայց Ռուսաստանին դուրս են մղում։ Նույնը վերաբերում է այլ հարցերին․ նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է, ոչ թե Հայաստանի զարգացումը։ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկեր է հայտարարվել նախ՝ անվտանգության ոլորտում, երկրորդ՝ էներգետիկ անվտանգության, օրինակ՝ Վենսն ասում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ անդամ 11 երկրի էներգետիկ անվտանգություն է ապահովում։ Այսինքն՝ այսպիսի ձևաչափով են արդեն խոսում»։

Անդրադառնալով իշխանական այն թեզերին, թե հիմա ԱՄՆ-ն է մեզ փրկելու, նա նկատեց, որ դա երբեք չի աշխատել և չի աշխատելու․ «Եթե դու հրաժարվում ես պաշտպանվել, հույսդ դնելով նրա վրա, որ այստեղ ամերիկյան կազմակերպություն կա, ապա դա կարող է շատ շուտ և շատ վատ վերջանալ քեզ համար»։

Կարեն Իգիթյանը շեշտեց՝ արտաքին ուժերը Փաշինյանին աջակցում են՝ իրենց շահերից ելնելով․

«Այդ շահերն Իրանին և Ռուսաստանին դուրս մղելու մասին է, այդ շահը դեստրուկտիվ է։ Փաշինյանն այդ երկրների դրածոն է։ Նա ակնհայտ ցույց է տալիս, որ կեղծելու է ընտրությունները։ Երբ իրենք ընտրություններից առաջ օրենք են ընդունում, որ ընտրությունները կարող են վերահսկել միայն այն կառույցները, որոնք մի քանի տարվա փորձ ունեն, սա կոնկրետ մի կազմակերպության՝ «ՀայաՔվեի» դեմ է ուղղված, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն ուզում, որ այդ մարդիկ գտնվեն այնտեղ և տեսնեն՝ ինչ է կատարվում։ Շատ պարզ պատճառով, որ իրենք նախապատրաստվում են ընտրությունները կեղծելուն։

Ուրիշ պատճառ չկա՝ այս կոպտագույն խախտումն իրականացնելու, երբ դու խաղի կանոնը փոխում ես խաղի ժամանակ։ Ընդդիմությունը պետք է գիտակցի, որ կեղծիքն արդեն սկսել է, և դրա դեմ պետք է պայքարել»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>