Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան ՔՊ-ական «աղջիկներն ու տղաները» խառնվել են իրար (տեսանյութ)
19
«Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը Օրվա իշխանությունն անհանգստացած է ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացներից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» ՔՊ-ում տագնապ է հայտարարված (տեսանյութ) Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին. անուններ են շրջանառվում Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» Երբ են փոսալցելու փոսալցված փոսերը (տեսանյութ) Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. մանրամասներ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա ճնշմամբ. հայտարարություն Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են քաղբանտարկյալների համար (տեսանյութ) Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ադրբեջանցին հասել է Շիրակի մարզի Ամասիա բնակավայր (տեսանյութ) 2020թ․ պատերազմից հետո բալանսը փոխվել է՝ Թուրքիան մտել է տարածաշրջան. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) «Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը. Փաստաբանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների մասին Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց

Քայլարած բառիգայի հեքիաթը

Մանկության ու դպրոցական տարիներին մեր հեքիաթի հերոսն աչքի էր ընկնում լաչառությամբ ու լոպազությամբ։ Հատկապես յոլա չէր գնում աղջիկների հետ՝ նրանց հասցեին հաճախ կռռալով, թե՝ «վաղը ձեր վրա նույնիսկ թքող չի լինի»։ Աղջիկները շան տեղ չէին դնում եւ իրար մեջ սրան ղզիկ-բայղուշիկ էին կոչում։

Վաղ պատանեկության շրջանում մեր հերոսը դարձավ աննկուն պահանջատեր։ Օրվա իշխանություններից պահանջում էր օրինականացնել մարիխուանան ու մարմնավաճառությունը։ Իշխանությունը չընդառաջեց, բայց ինքը հնարավորությունը բաց չէր թողնում անձնական օրինակով ցույց տալ դրանց օգտագործման ձեւերն ու եղանակները։ Հերոսի մերձավոր գործընկերներից մեկը ժամանակին բավականին փաստարկված, ամբողջական ու համոզիչ նրան կոչեց հավերժ մարմնավաճառ, ինչը հետագայում դարձավ հերոսի քաղաքական կեղծանունը։

Հասուն պատանեկության տարիներին մեր հերոսը լուրջ հաջողությունների հասավ էրոտիկ ֆիլմերում նկարահանվելիս ու ակվարիումներում կրքոտ պորտապարեր ցուցադրելիս։ Ավելի ուշ, քծնանքի ու իրեն հատուկ այլ հնարքների շնորհիվ, կարողացավ տեղավորվել փողատերերի գրպաններում՝ ստանձելով նրանց կողմից օրվա իշխանություններին շնորհավորանքներ ու նվերներ փոխանցող փողկապավոր առաքիչի դերը։

Ժպիտը դեմքից անպակաս էր։ Նախկին իշխանության ոչ երկրորդական դեմքերից մեկը պատմում է, որ հերթական նվերը փոխանցելիս իր մեջ տպավորվել է ոչ այնքան թանկարժեք փողկապն ու զառամյալ տարիքով կոնյակի շիշը, որքան բազմանշանակ ժպիտն ու, հատկապես, ձախ աչքով անելը։ Պատահական չէ, որ հեքիաթի հերոսի անունը գրելիս վերջում հիմնականում Ь (ռուսական МЯГКИЙ ЗНАК) խորհրդանշող տառն էին ավելացնում։ Չերկարացնեմ՝ հեքիաթի հերոսին շատ-շատ էին սիրում։

Բայց ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող եւ բարձր պաշտոն։ Ինչ գաղափարախոսությամբ եւ որ թիմի հետ՝ կարեւոր չէ՝ ցանկացած։ Իսկ թե իշխանության որ ոլորտն էր իրեն ավելի հոգեհարազատ՝ այստեղ արդեն մտածել էր պետք… Երկար գցեց-բռնեց եւ հայտնաբերեց, որ իր էությանն ավելի հոգեհարազատ է զավզակությունն ու անիմաստ բարբաջելը։ Ուրեմն՝ խորհրդարան։ Բայց ինչպե՞ս… Միանգամից հիշեց Հռոմի Կալիգուլա կայսեր Ինկիտատոս ձիու սենատոր դառնալու պատմությունը… Եւ անմիջապես էլ իր մեջ հարց ծնվեց՝ իսկ ինքն ինչո՞վ է պակաս Ինկիտատոսից։ Ինքնահամոզումը երկար չտեւեց՝ ոչնչով։ Մանրամասն ուսումնասիրեց սենատոր ձիու առավել աչքի ընկնող հիմնական հատկանիշներն ու վեց ամիս անմռունչ պարապելուց հետո խրխնջալը, քացի տալն ու թքելը հերոսի մոտ հասավ արվեստի մակարդակի։ Նույնիսկ փողոցում քայլերիս ինքնագոհ խրխնջում էր, քացի տալիս եւ, հատկապես, դիպուկ թքում, ինչը ընտանեկան գենետիկա էր։

Եւ ուրեմն՝ ձին պատրաստ է, մնում է հեծվորը։ Փնտրտուքը նույնպես երկար չտեւեց։ Հեռավոր ինչ-որ գյուղից, ծնողներին թշնամու գնդակոծության տակ թողած ու խուրջինը ուսերին գցած մի դասալիք, չարությամբ, իշխանատենչությամբ ու պոպուլիզմի ահռելի պաշարով պրկված, քայլարածություն էր սկսել դեպի մայրաքաղաք՝ իշխանությունը զավթելու ծրագրով։ Ժողովրդին ուղղված կարգախոսը բավական գայթակղիչ էր՝ յուրաքանչյուր քաղաքացու խոստանում էր վարչապետի պաշտոն։ Կարճ ժամանակ անց իր շուրջը կարողացավ հավաքել հազարավոր խուջինավորների ու միամիտների եւ մերօրյա Ինկիտատոսի վրա բազմած՝ զավթել իշխանությունը։ Եւ, ահա, հենց այդ պահից էլ սկսվեց հեքիաթի մեր հերոսի պետականաստեղծ հզոր ծրագրերի իրականացման հախուռն շրջանը։

Մերօրյա Կալիգուլան, որպես պետության անվտանգությունն ապահովող ռազմավարական կարեւորագույն ոլորտ, լրջագույն դեր հատկացրեց փողոցների ասֆալտապատմանը եւ այդ ոլորտը վստահեց Ինկիտատոսին։ Հաջորդ օրն իսկ մեր հերոսը ոլորտի հետագա զարգացման համար երկու կարեւորագույն օրենքներ ընդունել տվեց՝ յուրաքանչյուր փողոց պետք է ասֆալտապատվի ոչ պակաս, քան տարին երկու անգամ եւ տենդերը միշտ պետք է շահի իր հարազատը։ Ըստ թիմակիցների հավաստի տեղեկությունների, կառավարությունը երկու հարեւան պետությունների հետ միջպետական բանակցություններ սկսեց, որպեսզի նրանց երկրների փողոցների ասֆալտապատումը նույնպես վստահեն մեր հերոսի տնօրինությանը։ Հարեւանները համաձայնեցին՝ պարտադրելով նրանց ընդունել դարերից եկած իրենց պետության համար կարեւորագույն մի քանի պայմաններ. հիմնահատակ քանդել պետության հենասյուն հադիսացող Սուրբ Եկեղեցին, մոռանալ իրենց կողմից իրականացրած ցեղասպանությունն ու չբարձրաձայնել ցեղսպանության մասին միջազգային կառույցներում։ Բանակցող կողմը սիրելի հարեւանների պարտադրանքը ընդունեց հոտընկայս՝ գլուխների խոնհարումով։

Կալիգուլայի ձիու իր կարգավիճակն օգտագործելով մեր հերոսը կարողացավ նաեւ ճարպկորեն սղոսկվել խաղային բիզնես։ Կարճ ասած՝ մեր հերոսի համար ծովը ծնկներից էր, իսկ ասֆալտի տենդրների ու խաղամոլության միջոցով դեպի իր գրպանները հոսող դրամակույտերը՝ անչափելի…

Հերթական օրվա ավարտին մեր ամենակարող Ինկիտատոսի զրահապատ մեքենան, մի քանի այլ մեքենաների ուղեկցությամբ, շարժվեց բոլորովին վերջերս կառուցած իր շքեղ առանձնատան ուղղությամբ։ Հերոսի դեմքը պայծառանում էր, նույնիսկ փորձում էր նստած տեղում պորտապարային շարժումներ անել, երբ մեքենան անցնում էր նոր ասֆալտատատված փողոցով եւ ինքը շնչում էր ասֆալտի ախորժաբեր թարմ բույրը…

Ամառանոցի մուտքի մոտ, բաժանվելով Անվտանգության աշխատակիցներից, մոտեցավ բակ տանող դարպասին։ Իրեն հանկարծ թվաց, որ իր ուղղությամբ կա սեւեռված ագրեսիվ հայացք։ Հետ շրջվեց ու սարսափեց՝ իրեն թվաց, թե դա այն երիտասարդի հայացքն է, ում ձեռքերն անվտանգության աշխատակիցները ոլորեցին եւ ինքը թքեց նրա դեմքին։ Զգաց, որ անդրավարտիքը խոնավանում է։ Երիտասարդը այդտեղ էր, թե ոչ՝ դժվար էր ասել, որովհետեւ իր աչքերի առջեւ հաճախ էր հառնում այդ երիտասարդը՝ վրեժառուի հայացքով։ Անմիջապես Անվտանգության աշխատակիցներին հրահանգեց հետ դարձ կատարել եւ իրեն ուղեկցել մինչեւ ննջասենյակ…

Արդեն անկողնում, մանրամասն ծանոթանալով ասֆալտի տենդերների ու մոլախաղերի բերած օրվա հասույթին, վայելեց երջանիկ վայրկաններ ու հեզասահ ընկղմվեց Մորփեոսի գիրկը։

Ինչպես բոլոր հեքիաթներում, մեր հեքիաթի վերջում էլ երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը՝ մերօրյա Կալիգուլային, մյուսը՝ հանապազօրյա Ինկիտատոսին, երրորդն էլ՝ հեքիաթի հերոսին տեղը չբերող ընթերցողին։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>