Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան ՔՊ-ական «աղջիկներն ու տղաները» խառնվել են իրար (տեսանյութ)
19
«Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը Օրվա իշխանությունն անհանգստացած է ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացներից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» ՔՊ-ում տագնապ է հայտարարված (տեսանյութ) Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին. անուններ են շրջանառվում Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» Երբ են փոսալցելու փոսալցված փոսերը (տեսանյութ) Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. մանրամասներ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա ճնշմամբ. հայտարարություն Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են քաղբանտարկյալների համար (տեսանյութ) Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ադրբեջանցին հասել է Շիրակի մարզի Ամասիա բնակավայր (տեսանյութ) 2020թ․ պատերազմից հետո բալանսը փոխվել է՝ Թուրքիան մտել է տարածաշրջան. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) «Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը. Փաստաբանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների մասին Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց

Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան

Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա նշել է. «Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են նորերը։

Նոր կոնֆլիկտ

Հիմա հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջին և ցածր սերնդի  միջև։ Ցուցադրաբար միլիոնավոր դրամներ են հատկացվում բարձրաստիճան պաշտոնյաներին, որը որևէ կապ չունի նրանց աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ։ Ուղղակի բաժանվում է քաղաքական կաշառք։ Մյուս կողմից, հայտարարվում է, թե թոշակառուներին տասը հազար դրամ տալն ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ հարց է լուծելու։ Սա այլանդակ անհարգալից վերաբերմունք է մոտավորապես կես միլիոն թոշակառուի հանդեպ, կրկնում եմ՝ կես միլիոն։ Եվ այս կես միլիոն թոշակառուին անուղղակի ասվում է՝ դուք պետք է վատ ապրեք (կամ չապրեք՝ դա ձեր գործն է)։ Քանի որ պետք է քաղաքական կաշառք տրվի համակարգին, որպեսզի ապահովվի, գնվի քաղաքական լոյալությունը, ակամայից կոնֆլիկտ է հրահրվում դժվար ապրող թոշակառուների և թոշակառուի տասը տարվա թոշակը միասին վերցրած «կաշառք» ստացած միջին սերնդի պաշտոնյաների միջև։

Մարդիկ, ովքեր կառուցել են պետություն, անցել բոլոր դժվար փուլերը, վերջապես սերունդներ են մեծացրել, չեն կարող արժանանալ նման վերաբերմունքի։  Իհարկե, իշխանությունը կփորձի ինքն իրեն առաջիկայում սրբագրել, բայց փաստը կայացած է՝ հանրությունը տեսել է, լսել է անկեղծ վերաբերմունքը թոշակառուների հանդեպ։ Սա չպետք է անարձագանք մնա։

Ներքին թշնամանքի համառոտ պատմությունը

2018-ին գտնվեց ձևակերպումը՝ նախկիններ և ներկաներ, իսկ հետո շրջանառության դրվեց դրա նոր բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը մտավ ընտանիքներ։

-Սկսվեց ռուսամետների և արևմտամետների կեղծ  բաժանումը։  Հայտնի սխեմաներով և ստեղծված համակարգերի /քաղաքական և հանրային գործիչներ, հասարակական կազմակերպություններ/ միջոցով մարդիկ բաժանվեցին ռուսամետների /ռսաստրուկների/ և «առաջադեմ, ժողովրդավար» արևմտամետների, որոնք պետք է լռեին բոլոր այլանդակությունների ժամանակ։ Այս բաժանումը դեռ հաստաբուն ծառի նման արմատներ է ձգում հողի մեջ։

-Սրան զուգահեռ շարունակվում է տարիների խորքից եկած արցախցի-հայաստանցի բաժանումը։ Այս հին, բայց աշխատող բաժանումը պատեհ պահի հիշեցվում է, կրքեր բորբոքում, հետո նորից պահվում մի փոշոտ դարակում՝ անհրաժեշտության պահին օգտագործելու համար։

-Հետո եկավ՝ խաղաղություն բերողների և պատերազմի կողմակիցների այլանդակ սուտ բաժանումը։ Ովքեր դեմ են անարժանապատիվ, միակողմանի զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, գերիների վերադարձի մոռացմանը, արցախցիների վերադարձի իրավունքի փակմանը, որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ իրենք՝ խաղաղություն բերողներ։ Եվ թեև իրենց խաղաղությունը Ադրբեջանի պայմաններով, առանց երաշխիքների չպատերազմն է, այս բացարձակ կեղծ բաժանումը առաջիկա ընտրություններին նրանց քարոզարշավի հիմքում է լինելու։

-Մի նոր բաժանում և կոնֆլիկտ հրահրեցին եկեղեցին ասպատակողների՝ «բարեփոխողների» և եկեղեցու պաշտպանության համար պայքարողների միջև։ Վարչապետի պատվերով տիրադավների կողմից մատուցվող պատարագներ, «ուխտաերթի» մասնակիցներ, պատարագներին ստիպողաբար բերված մարդիկ և դրան զուգահեռ՝ սկզբունքային քաղաքացիական գիտակցություն ունեցողներ, հրապարակավ պայքարողներ, այդ թվում՝ մեծաթիվ երիտասարդներ։

Թշնամանքի նոր թեմաները

Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունը ունի պատրաստած ներքին պառակտման նոր թեմաներ և սցենարներ։ Ոչ իշխանական բոլոր ուժերը, անկախ իրենց հարաբերություններից ու օրակարգերից, պետք է միասնական հակազդեն սրան։ Չի կարելի թույլ տալ ներքին թշնամանքի նոր ալիքներ. դրանք կեղծ են և սպասարկում են բացառապես մեկ հոգու և նեղ խմբի շահերը։ Իսկ պետության շահը լրիվ այլ տեղ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>