TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ)

Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով

Ամերիկյան Bloomberg-ը հաղորդում է, որ Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ դեսպաններ Ուիթկոֆի և Քուշների  հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ծրագիրը: Հանդիպման ընթացքում տարածքային հարցը չի լուծվել: Հաջորդ բանակցությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, տեղի կունենան ԱՄԷ-ում, իսկ Մոսկվայի պատվիրակությունը կգլխավորի Իգոր Կոստյուկովը:

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը  հայտարարել է, որ քննարկումների ընթացքում չի լուծվել Ուկրաինայի այն մասերի վերաբերյալ «տարածքային հարցը», որոնք պահանջում է Պուտինը։

Նա Հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի Արաբական Միացյալ Էմիրություններում, եռակողմ աշխատանքային խմբում Մոսկվայի պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար Իգոր Կոստյուկովը։

Ուշակովի խոսքով՝ Ուիթկոֆը և Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը առանձին-առանձին կքննարկեն ռուս-ամերիկյան երկկողմ տնտեսական հարցեր։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ զգալի առաջընթաց են գրանցել 20 կետից բաղկացած ծրագրի իրականացման գործում, որն ուղղված է Ռուսաստանի գրեթե չորս տարի տևած հատուկ գործողության դադարեցմանը: Այնուամենայնիվ, Կիևն ու Մոսկվան շարունակում են փակուղի մտնել հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ Պուտինի պահանջների շուրջ՝ վերահսկելու այն տարածքները, որոնք Ռուսաստանը դեռևս ուժով չի գրավել և որոնք մնում են Կիևի վերահսկողության տակ, սակայն արդեն Մոսկվան  համարում է իրենը:

Այս ամսվա սկզբին Պուտինը Դմիտրիևի միջոցով ստացավ խաղաղության ծրագրի նախագիծ, որը, ըստ տեղեկացված աղբյուրների, համաձայնեցված էր Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների հետ: Փաստաթղթերը ոչ պաշտոնապես փոխանցվել էին Մոսկվա՝ վերանայման համար, ինչը թույլ է տվել Պուտինին պատրաստել պատասխան և առաջարկել փոփոխություններ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Քուշների այցից առաջ:

Ըստ Bloomberg-ի, Կրեմլը այս առաջարկը համարեց էական առաջընթաց, չնայած այն հանգամանքին, որ այն չի կարող վերջնական լինել, և Մոսկվայի համար կարևոր շատ հարցեր կամ բացակայում են, կամ ձևակերպված են անընդունելի ձևով։

Մասնավորապես, չորեքշաբթի երեկոյան Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է օգտագործել 2022 թվականին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվները՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված ուկրաինական շրջանները վերականգնելու համար։

Սակայն, ըստ փորձագետների, Ռուսաստանի ակտիվները ԱՄՆ-ում, որոնց արժեքը կազմում է չորսից հինգ միլիարդ դոլար, կազմում են այն միջոցների միայն մի փոքր մասը, որոնք Ուկրաինային անհրաժեշտ կլինեն վերականգնելու համար: Դրանք նաև կազմում են երկրի ամբողջ աշխարհում սառեցված ակտիվների ընդհանուր թվի միայն մի փոքր մասը, որը գնահատվում է 300 միլիարդ դոլար, որի մեծ մասը գտնվում է Եվրոպայում:

Մինչդեռ, նշում է Bloomberg-ը, 2025 թվականի փետրվարին վերակառուցման, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական և սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը գնահատվել է մոտավորապես 524 միլիարդ դոլար:

Հատկանշանական է, նշում է ամերկիյան գործակալությունը, որ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ Թրամփի հետ, մինչդեռ եվրոպացիներն ու ուկրաինացիները հոռետես են Թրամփի քայլերից:

Հավանաբար, այստեղ գործում են նաև Գրենդլանդիայի և ուրիշ հարցերը, որոնք բաժանում են եվրոպացիներին Թրամփից:

Հետաքրքիր է, սակայն, որ Դավոսում, շատերի համար անսպասելիորեն, Ուկրաինայի ղեկավար Զելենսկին իսկական շան լափ թափեց եվրոպացիների գլխին:

«Եվրոպան սիրում է քննարկել ապագան, բայց խուսափում է այսօր գործողություններ ձեռնարկելուց», - ասաց Զելենսկին հինգշաբթի օրը Դավոսում, չթաքցնելով իր զայրույթը։ «Որտե՞ղ են Եվրոպայի այն  պատրաստ առաջնորդները, ովքեր ունակ են գործելու, այլ ոչ թե միայն խոսելու»,- զայրացած նշեց Զելենսկին։

Այս ամենը հիշեցրեց նաև մեզ հայերիս, թե ինչ է լինում, երբ երկրի կամ ազգի ղեկավարները փորձում են ապավինել արևմտյան երկրների վրա:

Հիշենք, որ 1920 թվականի Սևրից հետո, ընդամենը երեք տարի անց, այդ նույն արևմտյան գործիչները կնքեցին Աթաթուրքի հետ Լոզանի պայմանագիր և իրենց հայտնի կեղծ ժպիտներով ձեռք սեղմեցին Թուրքիայի ղեկավարի հետ: Այդ նույն ղեկավարի, որի դեմ մահափորձ էին կազմակերպում և կոկորդիլոսի արցունքներ էին թափում՝ հայերի և քրդերի համար:

Սա է միշտ եղել  արևմտյան ղեկավարների իրական էությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>