TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Պատերազմ Արցախում
Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին

Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Բազմաթիվ անգամներ ասել ենք ու գործով ապացուցվել է, որ Հայաստանի այսօրվա, այսինքն՝ վերջին 8 տարվա իշխանությունը թուրքական, ադրբեջանական շահերի սպասարկողն է մեր երկրում։ Իհարկե, այլ երկրների շահեր էլ է, վստահաբար, սպասարկում։ Բայց այսօր այդ մասին արդեն չենք ասում մենք, չենք վերլուծում․ այդ մասին այսօր արդեն ասում է պաշտոնական Թուրքիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ «Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հաստատում է, որ Թուրքիան Հայաստանի ընտրություններում ունի թեկնածու, և դա Փաշինյանն է։ Մենք չգիտենք` քաղաքական ո՛ր միավորը ո՛ր արտաքին խաղացողի աջակցությունը կունենա կամ` կունենա՞, թե` ոչ. բայց իշխող ՔՊ-ի պարագայում բացահայտ է թուրքական աջակցությունը։ Ինչքան էլ ՔՊ-ականները փորձեն մանիպուլացնել, վերջում Ալեն Սիմոնյանի նման շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի արտգործնախարարին։

Դիվանագիտությունը լրիվ ուրիշ բան է, այն էլ՝ թուրքական դիվանագիտությունը, նրանք շատ լավ գիտեն, թե իրենց այս հայտարաոյթւոնները ինչ ընկալումներ են ունենալու մեր երկրում․ բայց վստահ եմ, որ նրանք նաև աջակցության մոդելներ մշակած կունենան գործնականում։ Նախորդ երկու տարիներին տասնյակ անգամ հանդիպել են հայ-թուրքական բանագնացները, Հայաստանից պաշտոնական պատվիրակություններ գնացին Թուրքիա, Փաշինյան-Էրդողան հանդիպումներ եղան, Նիկոլը Նյու-Յորքում թուրքական տուն գնաց ու նկարվեց Էրդողանի գիրքը գրկած․ Թուրքիայի աջակցությունը, այնպես որ, կարծում եմ, երկուստեք է պլանավորված։

Ասում են՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը միջամտություն է մեր ներքին գործերին․ այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ միջամտություն, նրանք ուղիղ կառավարում են Հայաստանի իշխանությանը։ Քա՞նի անգամ ենք տեսել, որ էնտեղից, ոչ միայն Թուրքիայից, նաև Ադրբեջանից, ուղիղ ցուցումներ են եղել, որոնք կատարել է Հայաստանի «անկախ» ՔՊ-ական ղեկավարությունը։ Հիմա հարցն այն է, թե Թուրքիան գործնականում ինչ աջակցություն կտա Նիկոլին ընտրական ու նախընտրական փուլում, իր թեկնածուի համար ինչի է պատրաստ։  Իրականում միանգամայն տրամաբանական է Թուրքիայի աջակցությունը․ տեսեք․ Հայաստանի անկախությունից ի վեր նա ուզում է ջրել Ցեղասպանության ճանաչման օրակարգը․ Նիկոլի օգնությամբ կարողացել է։ Թուրքիան ուզում է վերացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Հայաստանում․ Նիկոլի օգնությամբ կարողանում է։ Թուրքիան դեռ սովետի թվից բողոքում է, որ Հայաստանի զինանշանի վրա Արարատն է, ուզում է հանել, այսօր կարողանում է։ Թուրքիան ուզում է մեր սահմանից հանել ռուս սահմանապահներին՝ իր հետագա նպատակների համար, ընտրություններից հետո, վստահ եմ, կկարողանա։ Թուրքիան ուզում էր, պատերազմում Հայաստանը պարտվի, պարտվեց, ուզում էր Արցախը Փաշինյանը հանձնի՝ հանձնեց։ Թուրքիան ուզում է Զանգեզուրի միջանցքի օգտագործումը լինի Ադրբեջանի սրտով, Նիկոլի ընտրվելու դեպքում կլինի և այլն ու էդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով, նրա շնորհիվ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը թեկնածություն է դնում․ բա եթե Թուրքիան չաջակցի, բա ո՞վ աջակցի։ Էսքան բան Թուրքիայի համար ով աներ՝ նրան էլ կաջակցեր։ Ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է, որ Նիկոլի էս քաղաքականությունը պետք է շարունակվի։

Հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին միակ աջակցող վարչական ռեսուրսին կմիանա մեկ էլ Թուրքական պետությունը, որն ընդամենը 5 տարի առաջ բայրաքթարներ էր ուղարկում մեր տղերքի վրա: Այն վարչական ռեսուրսը, որը նիկոլական էլ չէ, բայց գնալու է հրահանգով ընտրության ու էն ուժային ռեսուրսը, որը «տուն պահելու» արդարացմամբ կատարում է Նիկոլի հրահանգները, պահում է նրա իշխանությունը, պետք է որ լավ իմանա, որ պահում է Հայաստանում թուրքական շահերը։ ՔՊ-ականներին բան չունեմ ասելու, նրանց համար կարծես Արցախ կհանձնեն, Սյունիք կտան, Տավուշ կտան, Սևան կկտրեն-կտան՝ հեչ, կարևորը, որ 3, 5, 7, 9, 51 մլն դրամ պարգևավճար են ստացել մեկ ամսում։

Թուրքիան չափազանց պարզեցնում է ՀՀ քաղաքացու ընտրությունը․ վաղը ընտրության գնալիս, քվեախուց մտնելիս, Նիկոլ Փաշինյանի քվեթաթրթիկը կարող է լինել նույն Էրդողանի քվեաթերթիկը։

Դե հիմա դուք որոշեք, դուք անունը տվեք էն իշխանության, որ իր երկրում իր հարցերը լուծելու համար, վերընտրվելու համար կարիք ունի թշնամական պետության աջակցության։ Թուրքիան կառավարում է Հայաստանի իշխանությանը, Եվրամիությունը ասում է՝ 12 մլն եվրո կտանք ու կխառնվեն ներքին գործերին, Եվրամիությունը նաև ասում է՝ Հայաստանում կկիրառենք Մոլդովայի փորձը, ամերիկացիներն ասում են՝ Հայաստանը պետք է միանա թյուրքական աշխարհին․ սրանք ասում են փողին մունաթ՝ ինչ ուզում եք արեք, մենակ փող տվեք ու երաշխավորեք, որ կմնանք իշխանության։ Ու հետո ՔՊ-ականներն ասում են, թե մեր երկրում կան գործակալներ ու դրանք ընդդիմության մեջ են։

Ի դեպ, այս իշխանությանը հեռացնելուց հետո, կարծում եմ, պետք է մանրակրկիտ քննություն լինի ու իմանանք՝ հեղափոխություն կոչվածին որ երկիրն ինչ մասնակցություն է ունեցել ու նաև իմանանք՝ կոնկրետ Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի կառավարմանը։ Թուրքական մասնակցությունը պետք է քննել ոչ միայն վերջին 8 տարում, այլև՝ 2018-ի գործընթացներում, դրանից առաջ՝ 2008-ի գործընթացներում և գուցե դրանից առաջ՝ ներքին խժդժությունների ու ողբերգությունների մեջ։

Կարճ ասած՝ Թուրքիան, ստացվում է, Հայաստանում ունի ոչ միայն գործակալներ՝ բարձր պաշտոնյայի կարգավիճակում, այլև վարչապետի թեկնածու։ Սա ցույց է տալիս, որ ընտրություններում, ինչպես նախորդ, այնպես էլ գալիք, Նիկոլ Փաշինյանի դեմ իրական ընդդիմության պայքարը իշխանության համար չէ, պայքարը Հայաստանի համար է։ Էրդողանը ընտրություններում Նիկոլի միջոցով պայքարելու է Հայաստանը իր բռի մեջ պահելու, ամբողջությամբ վերցնելու համար․ իրական ընդդիմությունը պայքարելու է թուրքական ճիրաններից ազատվելու համար։

Նիկոլը ընտրվել է  երկու անգամ ու երկու անգամ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերով արել է ինչ ասես․ անկախ հանրապետությունում, 8 տարի իշխանություն է, ու մեր պետություններից մեկը չկա, մյուսն էլ սարքել են միջանցք։ Դե մտածեք, թե ինչ էլինելու երրորդ ժամկետում, եթե լինի․ մինչև ժամկետի ավարտ՝ Հայաստան չի լինի։

Կրկնում եմ՝ Թուրքիան շատ է պարզեցրել ՀՀ քաղաքացու ընտրությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>