Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լսեք, բերանով եք ասում. 3 (երեք) միլիարդ դրամ... պարգևավճար: Այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին, նրա կաբինետի նախարարներին, նախարարների տեղակալներին, վարչության պետերին: Ներառյալ վարորդ-մարորդներին: Մի երկրում, որտեղ աղքատության աստիճանը շարունակաբար մնում է բարձր, կառավարությունը, պետական պաշտոնյաները, սկսած Նիկոլ Փաշինյանից, գործնականում իրենք իրենց 3 միլիարդ դրամի կամ որ նույնն է՝ գրեթե 8 (ութ) միլիոն ԱՄՆ դոլարի միայն պարգևավճար են դուրս գրում պետական բյուջեից: Ու դա դեռ տարեվերջյան, այսպես ասած՝ «տոնական» պարգևատրումն է: Չնայած, դա արդեն նույնիսկ կարևոր էլ չէ:

Երբևէ, գոնե թեկուզ հին կինոներում տեսած կա՞ք, թե ինչպես են անապատը մի կերպ հաղթահարածները վրա պրծնում ջրին, կամ սովահարներն ինչպես են հարձակվում կերակուրի վրա: Երբ հրապարակվեց Փաշինյանի կառավարության, իշխանության ոլորտային «առաջին-երկրորդ» դեմքերի, պաշտոնյաների այս՝ բազմամիլիարդանոց ինքնապարգևավճարման մասին տեղեկությունը, տողերիս հեղինակի մտապատկերով նման տեսարաններ «անցան»: Իսկ ի՞նչ մտածեցին կամ ի՞նչ են մտածում մեր թոշակառու և նպաստառու հայրենակիցները: Ի՞նչ պատկերներ երևացին նրանց, երբ իմացան, որ օրուգիշեր իրենց սեր խոստովանող, իրենց առաջ իբրև թե խոնարհվող քպական պաշտոնյաները միլիոններ է, որ պարգևավճարվել են:

Այնքան միլիոններ, որ նախարարներից մեկը նույնիսկ անփութորեն է արտաբերում, թե՝ մի 6-7 միլիոն դրամ էլ ինքն է պարգևավճարվել: Դե, չարչարվել են, բա պիտի լիուբոլ ստանան: Չէ, մի հատ ըմբոշխնեք այդ պահն էլի՝ մի 6-7 միլիոն: Այսինքն՝ նրանք միլիոններն իսկի չեն հաշվում: Դե, մեկ միլիոն այս կողմ, մեկ միլիոն այն կողմ, դա ի՞նչ է իրենց համար:

Հա, իրենց համար: Նրանց համար, որ այլ հանգամանքների դեպքում կերազեին 2-3 միլիոն դրամ միասին տեսնել, էլ չենք ասում, որ այդ այլ հանգամանքների դեպքում ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեին, քան թե պետական բարձր պաշտոն...

Հիմա իրենց համար 10 կամ 20 հազար դոլարը այնպե՜ս, գրպանի մանր ծախս է:

Այնպիսի տպավորություն է, որ քպական «առաջին շարքի» «կարկառունները» թևքերը քշտած մտել են պետական բյուջե և ուտել է, որ ուտում են: Անկշտորեն: Աչքածակաբար:

Ու Փաշինյանի այս իշխանությունը բացահայտորեն ծաղրում, ձեռք է առնում հասարակությանը, առաջին հերթին՝ թոշակառուներին, չքավորներին, աղքատներին:

Թոշակառուին 10000 դրամ ավելի վճարելու օրինական պահանջի դեպքում սկսում են աղիողորմ լացել, թե՝ փող չկա, թե թոշակառուն չգիտի՝ ինչի վրա ծախսել այդ գումարները: Ասում են, որ եթե թոշակառուին հանկարծ 20 հազար դրամ ավել վճարեն, միևնույնն է, նրա կյանքում դա բան չի փոխելու, տունն էլի չջեռուցված կմնա:

Ու ստացվում է այսպես. քանի որ թոշակառուի կյանքում 20 հազար դրամը բան չի փոխելու, եկեք ինքներս մեզ մի 6-7 միլիոն դրամ պարգևավճար տանք՝ «չաղուբախտավորվենք»:

Սա, այս վարքը, որ փաշինյանական իշխանությունը դրսևորում է, ավելի ճիշտ՝ դրսևորեց պարգևավճարների հետ կապված, ունի նաև շատ պարզ ու հակիրճ, ոչ իրավական սահմանում. անբարոյականությո՛ւն: Եթե կուզեք՝ սոցիալական անբարոյականություն:

Դեռ մի կողմ դնենք հարցը, թե՝ «պարգևավճար ինչի՞ համար»: Օրինակ՝ Եկեղեցու կուսակրոնության հարցեր քննարկելո՞ւ, Եկեղեցու վրա հարձակվելո՞ւ, ընդդիմադիրներին կալանավորելո՞ւ, թոշակ չբարձրացնելո՞ւ, աղքատություն չնվազեցնելո՞ւ, սպանությունների, ծանր հանցագործությունների աճի՞ (լրացրեք, ըստ ձեր երևակայության) համար: Ինչի՞ համար: Կրկնեմ՝ դա դնենք մի կողմ: Ու դա էլ արդեն նույնիսկ էական չէ: Էականն այն է, որ 1 նախարարի մեկանգամյա պարգևատրումը 1 թոշակառուի 10-12 տարվա (կարելի է ասել՝ կյանքի մնացած հատվածի) թոշակի գումարին է հավասար: Կամ՝ 10-12 թոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է:

Հա, անձամբ Փաշինյանն ու իր երկու փոխվարչապետերը, այսինքն՝ 3 հոգով ամբողջ 51,6 միլիոն դրամ պարգևատրումներ են ստացել: Դա էլ 110-ից 120 թոշակառուի 1 տարվա կենսաթոշակն է: Հիմա պատկերացրեք, եթե դրանից մի 10 անգամ պակաս պարգևատրվեին նախկինում: Ի՞նչ կլիներ: Իսկ կլիներ աղմուկ-աղաղակ: Օրինակ՝, 2013, 2014, անգամ 2017 թվականի Նիկոլ Փաշինյանն անվարան ու սրտաճմլիկ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից, անարգանքի սյուներին կգամեր պարգևավճարված նախարարներին: Իսկ հիմա, հակառակը, դեռ մի բան էլ արդարացնո՜ւմ է, հիմնավորո՜ւմ, թե բա սեփական կյանքը չխնայելով՝ տքնել են, բա պիտի պարգևատրվեն էլ...

Լուսահոգի տատս կասեր՝ այնպես են ուտում, ասես աշխարհի վերջն է: Հարկավ, աշխարհի վերջը չի, բայց Փաշինյանն ու «առաջին շարքի» քպականները շատ լավ հասկանում են, որ 2026-ը կարող է իրենց իշխանության վերջը լինել: Ու այդ մտքից ասես տենդահար՝ բյուջեից ինչ հնարավոր է, քերում են: Այնպես չէ, որ մինչև այս չէին քերում, պարզապես հիմա դա ավելի տենդագին է արվում ու ավելի մեծ չափերով: Ու դա նրանք են, որ ասում են՝ կոռուպցիա չկա, թե՝ իրենք չեն թալանում, այս, այն:

Բայց փաստն այն է, ինչը կա, իսկ ինչը կա՝ արտացոլված է նրանց դեմքերին, հատկապես պարարտացած այտերի տեսքով: Էլիտար բնակարանների, առանձնատների, թանկանոց մեքենաների մասին էլ՝ չասած:

Միլիոններ է, որ շփում են, հարգելի «հերոս հարկատուներ», տատիկ-պապիկներ, որոնց բոլորիդ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ վերնախավը, նախարարներով-բանով, կրկնենք՝ սիրում են, խոնարհվում են ու... հա՛, իրենց տուգանային ձեռքերը ձեր գրպաններից չեն հանում:

Ի դեպ, վերին արտի «ցորենների» և ցածրախավային «գարիների» մասին: Հատկանշական է, որ «չալաղաջ» պարգևավճարներով իրենք իրենց պարգևատրել են հատկապես «առաջին շարքի» քպականները՝ վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, նախարարներ, տեղակալներ և այլն:

Իսկ այ, «մասսովկայի» քպականներին կրճոններ են բաժին ընկել, եթե առհասարակ ընկել է: Նրանց՝ զանազան դպրոցատնօրենների, մանր պետական հիմնարկների այլ պետերի ու պետուհիների, որ ըստ անհրաժեշտության «բերման են ենթարկում» ՔՊ-ի եկեղեցական միտինգների ու նմանօրինակ այլ կուսակցական միջոցառումների, ասում են՝ մի կույր կոպեկ էլ չի հասել: Կամ էլ հենց միայն կույր կոպեկն է հասել: Դե, դա արդեն հինավուրց ու չգրված օրենք է: Միլիարդներ ու միլիոններ վայելողները միշտ էլ մանր են բրդում «շարքերին»: Էլ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ ուսուցիչներին, արվեստի ոլորտի դասատուներին, մանկապարտեզների աշխատակիցներին և պետական կառույցների այլ՝ «շարքային» աշխատողներին ոչինչ չի հասել: Փող չկա...

Պա՞րզ է, թե հիմա քանի գրոշ արժեն կոռուպցիայի դեմ պայքարի, չթալանելու և այլ վերամբարձ նման թեմաներով Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների ասածները: Եթե դեռ պարզ չէ, նայեք նրանց պարգևավճարներին ու նայեք ձեր պարտքերին ու դատարկ գրպաններին: Բա սրա՞ համար էիք իրենց ձեր ուսերին դրած բերում իշխանության:

Մտածեք: Դա օգնում է արագ սթափվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>