TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ)

Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին

Վերջին օրերին, հայաստանի հանրությունը լայնորեն քննարկում է, թե ինչ են ասում դրսի գործիչները Հայաստանի մասին:

Սկզբից խոսեց Սոլովյովը, ով չի էլ թաքցնում , որ ներկայիս հայաստանյան իշխանությունները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ և, այդ իսկ պատճառով, Մոսկվան պետք է կոշտ քայլերի դիմի Փաշինյանի իշխանության դեմ: Սոլովյովի նման մոտեցումը պայմանավորված էր, հավանաբար, Վենեսուելայի նախագահի առևանգմամբ, որի արդյունքում,  երկրների հարաբերություններում չթույլատրելի քայլերի  մասին նախկին պատկերացումները զգալիորեն փոխվեցին:

Սոլովյովի այս մոտեցումը խիստ զայրացրել էր Փաշինյանի իշխանությանը: Դրանով էին պայմանավորված փաշինյանական լրատվամիջոցների կողմից առաջ եկած զանգվածային բողոքի ալիքի տեսարանները: Դրա տրամաբանական ավարտը դարձավ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտայի հանձնումը:

Հետո, Հայաստանում Իրանի դեսպանը բողոքեց Փաշինյանի իշխանության պահվածքից՝ ներկայիս իրանական դեպքերի վերաբերյալ, երբ Իրանի դեսպանատան մոտ, այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Իրանի դեսպանի արձագանքի վերաբերյալ, արդեն ընդդիմությունը սկսեց բողոքել: Փաշինյանական լրատվամիջոցները նույնիսկ չնկատեցին դեսպանի կոշտ գնահատականները:

Վերջապես,  երկու օր առաջ, Թուրքիայի ԱԳ նախարարը բացահայտ հայտարարեց, որ Անկարան աջակցում է Փաշինյանին գալիք ընտրություններում՝ նրան հաջողություն մաղթելով:

Հաշվի առնելով, որ ի տարբերություն, Սոլովյովի, Ֆիդանը պետական պաշտոն է զբաղեցնում, հասկանալի պատճառով, նրա աջակցման ձևը նույնպես պիտի փաթեթավորված լիներ դիվանագիտական ձևակերպումներով:

«...Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու և մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի...»,- բառացի հայտարարել է Ֆիդանը:

Աշխարի բոլոր քաղաքական և քաղաքագիտական ձևակերպումների համաձայն, Ֆիդանը բացահայտ իր աջակցությունն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին, հույս տածելով, որ նրան կհաջողվի հասնել հաջողության գալիք ընտրություններում:

Հակառակ տեսակետ հայտնելը կնշանակի... էշի տեղ դնել հանրությանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի համար լավագույն թեկնածուն է , ոչ մեկի համար, գաղտնիք չէ:

Ավելին, ողջ թուրքական փորձագիտական շրջանակները Փաշինյանին համարում են, «հնարավորությունների պատուհան», որպեսզի այդ գործոնի միջոցով, հնարավոր լինի դուրս բերել ռուսական գործոնը տարածաշրջանից, որպեսզի Թուրքիան մենաշնորհային դեր ունենա:

Ավելին, փոխլրացնելով թուրքական փորձագիտական շրջանակների տեսակետը, ադրբեջանական շրջանակները նշում են, որ դրանից հետո Արևմտյան Ադրբեջանի տեսլականը միս ու արյուն կարող է ստանալ: Հենց դրա համար Ալիևը աջ ձեռքով էժան բենզին ուղարկում Հայաստան, իսկ ձախ ձեռքով հրահանգում իր շրջապատին ակտիվ շրջանառության մեջ դնել, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»  գաղափարը մոտ ժամանակներում կյանքի կոչելը:

Հասկանալի պատճառով, Ֆիդանի այս աջակցությունը ուժեղացնում է Փաշինյանին իր ՔՊ-ական նեղ շրջապատում, սակայն զգալիորեն թուլացնում է Փաշինյանի դիրքերը  հանրության այն շրջանում, որտեղ մարդիկ մինչ այսօր չեն հասկացել, թե ում շահերն է պաշտպանում Փաշինյանը Հայաստանից դուրս:

Ինչքան էլ, որ պարադոքսալ է, սակայն նման մարդիկ դեռ մնացել են:

Սրանց մասին են ասում, որ թեև մենք ապրում ենք 21 դարում, սակայն սրանք դեռ 19-րդ դարի ժամանակներում են մնացել:

Հասկանալի պատճառով,  Փաշինյանը անձամբ չի կարող հերքել, որ Ֆիդանն իրեն աջակցում է: Իր դաշնակիցը կարող է վիրավորվել այդ արձագանքից:

Հենց դրա համար, Փաշինյանի թիմում կան «պահեստային քաղաքական անվադողեր», որոնք, իբր ֆորմալ ՔՊ-ական չեն, բայց կատարում են այդ կառույցի պատվերները:

Դանիել Իոաննիսյանը  Փաշինյանի հենց այդ «պահեստային անվադողերից է», համարվում:

Որպեսզի հանրության այն պրիմիտիվ հատվածը հանկարծ վատ չարձագանքի Ֆիդանի գնահատականների վերաբերյալ, Իոաննիսյանի շուրթերով հանրության մեջ թեզ են գցել, թե իբր ընդդիմությունը սխալ է հասկացել  Ֆիդանի խոսքերը և իբր նա չի հայտարարել, որ աջակցում է Փաշինյանին՝ գալիք ընտրությունների համատեքստում:

Իոննիսյանը հասկանում է, որ ծիծաղի առարկայի  դեր է կատարում, սակայն ստիպված է դա անում, քանի որ այլ ելք չունի:

Դա է մնացել իր գլխավոր առաքելությունը ներկայումս: Այլ առաքելություն նա այլևս չունի:

Այդ իսկ պատճառով, նույնիսկ փորձելով իրեն միամիտի տեղ դնելով, նշում է, թե իբր Ֆիդանը աջակցելով Փաշինյանին, հավանաբար ուզեցել է իրեն վատություն անել:

Եթե մինцև վերջ չամաչեր, ապա Դանիել Իոաննիսյանը մյուս գեբելսյան գործիքների հետ միասին կհայատարեր, որ իրականում Ֆիդանը իր այս խոսքերով, ցանկացել է աջակցել Հայաստանի ընդդիմությանը:

Ով գիտի, միգուցե դա էլ տեսնենք, և ՔՊ-ամերձ շրջանակները սկսեն խոսել, թե  Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ Փաշինյանը տապալվի:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ ամոթալի մակարդակի մեջ է ապրում մեր հանրությունը:

Փաստացի հնդկական սերիալներ սիրող հանրությանը նույնիսկ այդ չափ կարելի է խաբել, որ լինեն մարդիկ, ովքեր կհավատան, թե  Ֆիդանը ցանկացել է իրականում փչացնել Փաշինյանին:

Սակայն պետք է նշել, որ հայ հանրության այսչափ ցածր մակարդակի համար, գլխավոր պատասխանատուն ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավն է:

Հենց այդ վերնախավի պատճառով է, որ  ժողովուրդը նման ցածր մակարդակի մեջ է հայտնվել:

Ավելին, նման աստիճանի մեջ ապրող ժողովուրդը ոչ մի շանս չունի գոյատևելու, այն էլ՝ այսպիսի վտանգավոր տարածաշրջանում:

Սակայն, արձանագրելով սույն փաստը, կրկին պիտի նշենք, որ դրա գլխավոր մեղավորը հենց այսօրվա քաղաքական վերնախավն է:

Սակայն մենք պիտի ամեն ինչ անենք, նախ՝ լուսավորելու մեր հանրությանը, իսկ հետո իրական այլընտրանք առաջարկելու համար, որպեսզի մարդիկ վերջապես զարթնեն այս վտանգավոր թմբիրից, հակառակ դեպքում, Հայաստանում կկրկնվեն արցախյան դեպքերը, և իրապես ներկայիս Հայաստանի տեղը կհայտնվի «Արևմտյան Ադրբեջանը», ինչպես որ դա եղավ 11-րդ դարից հետո, երբ պետականությունը կորցրած մեր երկիրը դարձավ օտարների կոխան:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>