«Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ
16
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ . Նոր ուժ «Կենտրոն TV»-ի ռեպորտաժը՝ «Մայր Հայաստան»-ի համաժողովի մասին (տեսանյութ) Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2)

Սկիզբը՝ այս հղումով

Թեև Իրանը մեր հարևան երկիրն է, և մենք այդ երկրի հետ ունեցել ենք նաև համատեղ պատմություն, այնուամենայնիվ, այդ երկրի մասին մեր քաղաքական վերնախավը քիչ բան գիտի: Իսկ իմացածից էլ զգալի մասը միֆերով է փաթեթավորված:

Այդ իսկ պատճառով, փորձենք հասկանալ, թե այդ երկրի ապագան ինչ է հուշում՝ կարճ անդրադառնալով նաև այդ երկրի անցած պատմությանը:

                                         Ի՞նչ է հուշում Իրանի պատմությունը

Իրանի պետականության պատմությունը աշխարհի ամենահներից մեկն է և, միայն գրավոր աղբյուրների համաձայն, ընդգրկում է գրեթե 5 հազար տարի։

Պարսկական կայսրությունը Դարեհ I Աքեմենյանների օրոք տարածվում էր Հունաստանից  մինչև Ինդոս  գետը։ Իրանը, որը գրավոր պատմության մեծ մասում հայտնի է որպես Պարսկաստան, ավելի քան 2000 տարի եղել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։ Ժամանակին, Պարսկաստանը պատմության մեջ ամենախիտ բնակեցված պետությունն էր համարվում (աշխարհի բնակչության 50%-ը Աքեմենյանների հպատակներն էին): Եվ, այդ իմաստով, Իրանի հին պատմությունը, գրեթե ոչնչով չի զիջում հին Հռոմին, կամ հին Եգիպտոսին:

             Ի՞նչ էր իրենից ներկայացնում արդեն իսլամացած  Պարսկաստանը

Արաբական արշավանքները դեպի  Իրան սկսվեցին 7-րդ դարում, երբ 637 թվականին պարսկական բանակը ջախջախիչ պարտություն կրեց արաբներից, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում Պարսկաստանը կորցրեց իր անկախ պետականությունը և հայտնվեց արաբական խալիֆաթի կազմի մեջ:

Արաբները իսլամը տարածեցին Իրանում, ինչը խորապես վերափոխեց պարսկական մշակույթը: Իրանի իսլամացումից հետո, խալիֆայությունում ծաղկում ապրեցին գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը և բժշկությունը: Պարսկական մշակույթը դարձավ իսլամական ոսկեդարի սկզբի հիմքը:

822 թվականին, պարսիկները կարողացան ազատվել արաբների լծից և կրկին վերականգնել իրենց անկախ պետականությունը:

Չնայած պարսկական հասարակության կողմից իսլամի ընդունմանը, Իրանում արաբացումը անհաջող էր։ Արաբական մշակույթի պարտադրումը հանդիպեց պարսիկների կողմից  դիմադրության և դարձավ արաբներից անկախության համար պայքարի խթան։ Պարսկական լեզվի և գրականության վերածնունդը, որը գագաթնակետին հասավ 9-րդ և 10-րդ դարերում, նշանակալի դեր խաղաց պարսկական ազգային ինքնության վերականգնման գործում։ Սա հանգեցրեց Ֆերդուսու «Շահնամե» էպիկական պոեմի հռչակին, որը գրվել էր ամբողջությամբ պարսկերենով։

Սկսած 10-րդ դարից՝ Պարսկաստանը սկսեցին կառավարել թյուրքական վերնախավերը

Սույն հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ քոչվոր թյուրքական ցեղերը ավելի հակված էին զինվորական կարգապահության, քան երկար տարիներ պետականությունը կորցրած պարսիկները: Սակայն թյուրքերը, իշխելով Պարսկաստանում, ինտեգրվում էին պարսկական մշակույթին, ինչպես որ օրինակ Ռուսաստանում  դա իրականացնում էին գերմանացիներն ու ռյուրիկները:

962 թվականին թյուրքական զորավար Ալփ-Թեգինը   հիմնադրեց Ղազնևյանների թյուրքական պետությունը՝ Ղազնիում (Աֆղանստան) մայրաքաղաքով։ Ղազնևյանների օրոք Պարսկաստանի մշակութային ծաղկումը շարունակվեց։ Նրանց հաջորդները՝ սելջուկները և մայրաքաղաքը տեղափոխեցին Սպահան։

Դրանից հետո Պարսկաստանը նվաճեցին մոնղոլները:

Իրանական պետության կենտրոնացումը վերսկսվեց Քիզըլբաշ Սեֆյանների դինաստիայի իշխանության գալով, որը վերջ դրեց մոնղոլական  նվաճողների ժառանգների տիրապետությանը։

Շիա իսլամը Իրանում պետական ​​կրոն դարձավ Սեֆյանների դինաստիայի շահ Իսմայիլ I-ի օրոք։

Հետո Սեֆյաններին փոխարինեցին Աֆշարիդները։ Առաջին բանը, որ Աֆշարիդներից Նադիր Շահը արեց, պետական ​​կրոնը սուննիզմի փոխելն էր:

1750 թվականին իշխանությունն անցավ Զանդների դինաստիային՝ Քարիմ խանի գլխավորությամբ։ Քարիմ խանը 700 տարվա ընթացքում դարձավ առաջին պարսիկը, որը կառավարեց պետությունը։

Սակայն պարսկական այս տոհմի իշխանությունը կարճ տևեց և 1781 թվականին այն անցավ  թյուրքական Քաջարների դինաստիային։

Պարսկաստանը Քաջարների օրոք կորցրեց այն տարածքները, որոնք այժմ կազմում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ի դեպ սույն փաստը շատ ցավալի էր ընդունվել իրանցիների կողմից, և մինչ այսօր այդ պատմական փաստն իրենց մոտ դառնությամբ է հիշվում:

1906 թվականին Իրանում կատարվեց հեղափոխության նման մի բան և այդ երկրի Շահը ստիպված էր երկրի կառավարման համակարգը փոխել, որտեղ սահմանափակվել էին իր իրավունքները:

          Փեհլևիի դինաստիայի կառավարման դրական և բացասական կողմերը

1921 թվականի փետրվարի 21-ին Ռեզա խան Փեհլևին  տապալեց Ահմեդ շահին և 1925 թվականին հռչակեց իրեն նոր շահ։ Այսպիսով ավարտվեց թյուրքական տոհմերի կառավարումը և առաջին անգամ, 150 տարի անց, կրկին երկրի Շահ դարձավ պարսիկ:

Որպեսզի թյուրքական շրջանակների մոտ առավել խանդ չառաջանար, պասկական տոհմի ներկայացուցիչ Ռեզա Փեհլևին 1935 թվականի մարտի 22-ից, երկրի  անվանումը պաշտոնապես փոխեց Պարսկաստանից՝ Իրան։

Այդ օրը սիմվոլիկ էր նաև իրանցիների համար, քանի որ հենց այդ օրն են նրանք նշում, որպես Նոր տարի:

Սկսվեց Իրանի լայնածավալ արդյունաբերականացումը, և ենթակառուցվածքները լիովին արդիականացվեցին։ Ռեզա Փեհլևիին հաջողվեց նաև 2-րդ Համաշխարհային պատերազմում «չեզոքություն»  պահպանել և զերծ պահեց իր երկիրը ակտիվ պատերազմից:

Պատերազմից հետո Մոհամմադ Ռեզան վարեց ակտիվ արևմտականացման քաղաքականություն։ Սակայն փորձում էր նաև ուրիշի ձեռքերով ձեռնոց նետել իր արևմտյան տերերին:

Օրինակ, 1951 թվականին  Մոսադիկը դարձավ Իրանի վարչապետ։ Նա ակտիվորեն ներգրավված էր բարեփոխումներում՝ պնդելով British Petroleum-ի հետ շահույթի բաշխման համաձայնագրերի վերանայման վրա։ Նրա ջանքերի շնորհիվ, Իրանի նավթարդյունաբերությունը ազգայնացվեց։ Սակայն Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան թույլ չտվեցին, որ Իրանի այդ ոլորտը դուրս մնա իրենց ազդեցությունից և երկու տարի անց, Մոսադիկը զրկվեց իշխանությունից:

1963 թվականին շահը սկսեց արմատական ​​բարեփոխումների շարք, որը հայտնի է որպես Սպիտակ հեղափոխություն։ Բարեփոխումների փաթեթում էին ընդգրկված 12 ուղղություն՝ գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաև անտառներում և արոտավայրերում, արդյունաբերական բարեփոխումներ, կրթություն, առողջապահություն, ջրային ռեսուրսների ազգայնացում և այլն: Բարեփոխումների ծավալը   հսկայական էր: Կանանց տրվեց ընտրելու իրավունք, իսկ հոգևորականության ազդեցությունը սահմանափակվեց: Իրանը դարձավ Ասիայի երկրորդ ամենաարագ տնտեսական աճ ունեցող երկիրը՝ Ճապոնիայից հետո: Տարեկան տնտեսական աճի տեմպերը տատանվում եին 12-ից մինչև 16 տոկոսի սահմաններում:

Սակայն տնտեսական ազատականացմանը զուգահեռ, շահը վարում էր նաև հոգևորականների շահերի սահմանափակման քաղաքականություն, որը դուր չէր գալիս հանրության պահպանողական մասին:

Ավելին, դրան գումարած, շահը հետապնդում էր նաև իր բոլոր քաղաքական հակառակորդներին՝ մերժելով նաև արևմտյան դեմոկրատիայի մոդելը:

1973 թվականին, շահի իշխանությունն ամրապնդելու քաղաքականության շրջանակներում, արգելվեցին բոլոր քաղաքական կուսակցություններն ու միավորումները, 1975 թվականին միակուսակցական համակարգի շրջանակներում ստեղծվեց Ռաստախիզ կուսակցությունը։

Շահի այս քայլը խիստ բացասական ընդունվեց գրեթե ողջ քաղաքական վերնախավի կողմից: Շահի քաղաքականությունը նման էր Պինոչետի քաղաքականությանը՝ Չիլիում: Սակայն ի տարբերություն Չիլիի, Իրանում կար մեծ պահպանողական զանգված, որը մերժում էր արևմտյան արժեքները և ապրում էր կրոնական դրույթներով:

                                  Իսլամական հանրապետության հիմնումը

Սկսած 1978 թվականից, շահի դեմ սկսվեցին բողոքի ցույցեր, որտեղ գլխավոր դերում էին աշխարհիկ ուժերը: Սակայն նրանց չհաջողվեց հասնել հաջողության, որի արդյունքում, մեկ տարի անց, հանրության սպասումը առաջ եկավ, արդեն հոգևորականներից:

Մեր մոտ, նման օրինակը կարելի էր համեմատել Բագրատ սրբազանի շարժման հետ:

Ի տարբերություն մեզ, 1979-ի հունվարին, Իրանի հոգևորականներին հաջողվեց կրիտիկական դարձնել բողոքի ցույցերը և պարզ դարձավ, որ շահն այլևս իվիճակի չէր պահպանել վերահսկողությունը երկրում:

1979-ի հունվարին, Փեհլևին և նրա ընտանիքը լքեցին Իրանը, և փետրվարի 1-ին Ֆրանսիա աքսորված Խոմեյնին ժամանեց Թեհրան: Այաթոլլաին դիմավորեցին միլիոնավոր ցնծացող իրանցիներ: 1979 թվականի ապրիլի 1-ին, ազգային հանրաքվեից հետո, Իրանը պաշտոնապես հռչակվեց Իսլամական Հանրապետություն:

Դա հիշեցրեց իրանցիներին, որ հին ժամանակներում իրենք ունեցել էին աշխարհի ամենահզոր պետությունը:

Խոմեյնիի հաջողության ֆենոմենը այն էր, որ իրանցիները կրկին հավատացին, որ ձեռք են բերել նոր առաքելություն՝ աշխարհը երջանկացնելու համար: Դա այն իսլամն էր, որ պիտի փոխարիներ արաբական երկրների աշխարհիկ կարգին:

Այդ հեղափոխությունը իր բնույթով և՛ հակաամերիկյան էր, և՛ հակակոմունիստական:

Դա էլ էր ոգևորում իրանցիներին, ովքեր իրենց զգում էին արդեն ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին մրցակից երկիր:

Իրանի հեղափոխությունը նոր հավատ ներշնչեց, որ Իրանը կրկին կարող է դառնալ հզոր:

Սակայն Իրանի այս նոր վերելքը մտահոգում էր գրեթե բոլորին, ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, արաբական երկրներին:

Դրանով էր նաև պայմանավորված, որ Իրաքի բռնատեր Սադդամը սկսեց մտածել, որ կարող է օգտվել իրավիճակից և գրավել Իրանի տարածքի մի մասը:

Իրանա-իրաքյան պատերազմը հյուծեց  և՛ Իրանին, և՛ Իրաքին:

                                             Իրանը Խոմեյնիի մահից հետո

Իրանցիների ոգևորությունը մեծ հնարավորություն չտվեց այն կապիտալիզացնել նաև քաղաքական հաջողությունների մեջ, քանի որ երբ հանդես ես գալիս բոլորի դեմ, այդ բոլորը, տարբեր պատճառներով միավորվում են քո դեմ:

Հենց այդպես էլ եղավ, և Իրանը հայտնվեց տնտեսական խիստ պատժամիջոցների տակ:

Դրա արդյունքում երկրի տնտեսությունը մեծ հարված ստացավ, իսկ մարդկանց կենսամակարդակն անկում ունեցավ:

                                 Ինչո՞ւ Խաթամիին չհաջողվեց փոխել իրավիճակը

1997 թվականին Մոհամմադ Խաթամին ընտրվեց Իրանի նախագահ՝ հռչակելով մշակութային հանդուրժողականության և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապերի քաղաքականություն: 1990-ականների վերջին եվրոպական երկրները սկսեցին վերականգնել Իրանի հետ տնտեսական կապերը, որոնք խաթարվել էին հեղափոխության պատճառով:

Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները այդպես էլ չվերականգնվեցին, քանի որ դոկտրինալ իմաստով, Խաթամիին չհաջողվեց փոխել երկրի գաղափարական հենքը:

Արդյունքում, Խաթամիի ուղին հաջողություն չարձանագրեց նաև երկրի ներսում:

Եվ 2005-ի ընտրություններում հաղթանակ տարավ պահպանողականների ներկայացուցիչ Մահմուդ Ահմադինեժադը: Իսկ 2009-ի նախագահական ընտրությունների արդյունքում հայտարարվեց գործող նախագահ Ահմադինեժադի հաղթանակի մասին, ինչը պատճառ դարձավ մեծ բողոքի ցույցերի, որին մասնակցում էին միլիոնավոր մարդիկ:

Սակայն այդ բողոքի ալիքը հաջողությամբ չպսակվեց:

Մարդիկ ուզում էին բարելավել իրենց կյանքը, առանց պետական աշխարհաքաղաքական դոկտրինի փոփոխության: Պարզվեց, որ դա հնարավոր չէ, քանի որ այն առնչվում է ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ:

Արդյունքում, ԱՄՆ-ն թույլ չտվեց նաև, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները վերանան:

Դրանից հետո, եղան 2017, 2019-ի բողոքի ալիքները, որոնք նույնպես խնդիր չլուծեցին:

Ամենից ուժգինը 2022-ի բողոքի ալիքներ, որին մասնակցում էին կանանց և երիտասարդության մեծ մասը:

Սակայն այդ ալիքն էլ լուրջ արդյունք չտվեց, քանի որ այն կրում էր ավելի շատ արժեքային, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական պայքարի բնույթ:

Եթե 2009-ի բողոքի ալիքի ժամանակ, ընդդիմությունն ուներ լիդերներ, ապա 2022-ին դա էլ չկար:

Ահա, թե ինչու, Իրանում առաջ եկած բոլոր բողոքի ալիքները հաջողության չէին հասնում:

Արտակ Հակոբյան

Շարունակելի

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>