Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 4.3%-ով, իսկ 2025 թվականի նոյեմբերի համեմատ՝ 2.9%-ով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Գնաճ արձանագրվել է հանրապետության բոլոր դիտարկվող բնակավայրերում, առավել բարձր՝ Երևանում։

Մսամթերքի շուկայում գրանցվել է զգալի թանկացում։ Թռչնամսի գինը տարեկան կտրվածքով աճել է 4.3%-ով։ Տավարի միսը թանկացել է 11.7%-ով, խոզի միսը՝ 12.7%-ով, գառան միսը՝ 14.1%-ով։ Միայն մեկ ամսում՝ նոյեմբերից դեկտեմբեր, մսամթերքի գների աճը կազմել է 0.8–7.4%։

Տարվա ընթացքում թանկացել են նաև հիմնական ալյուրային և ձավարեղենային ապրանքները։ Ձավարը թանկացել է 2.6%-ով, հացը՝ 3.6%-ով, հաճարինը՝ 4.1%-ով, մակարոնեղենը՝ 7.9%-ով, հնդկացորենը՝ 9.4%-ով, ոլոռը՝ 10.4%-ով։ Դեկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, այս ապրանքների գների աճը կազմել է 0.1–1.3%։

Ձկան շուկայում «իշխան» տեսակի ձկան գինը 2025 թվականի դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 18.3%-ով, իսկ մեկ ամսում՝ 5.3%-ով։ Կաթնամթերքի խմբում կարագի և մարգարինի գները տարեկան աճել են համապատասխանաբար 7.2% և 7.4%։ Պանրի գինը բարձրացել է 4.6%-ով, թարմ կաթինը՝ 4.7%-ով։ Ձվի գինը տարվա ընթացքում աճել է 7.2%-ով, իսկ միայն մեկ ամսում՝ 4.3%-ով։

Սուրճի գները տարեկան կտրվածքով աճել են 9.5%-ով, իսկ կակաոյինը՝ 31.9%-ով։ Հրուշակեղենի գների աճը կազմել է 2.4%։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 1.1% տարեկան և 1.4% ամսական գնաճ։

Ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 5.5%-ով, իսկ ծխախոտինը՝ 8.7%-ով։ Մեկ ամսում ալկոհոլային խմիչքները թանկացել են 1.2%-ով, ծխախոտը՝ 0.1%-ով։

Բանջարեղենի շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 7.5% գնանկում, սակայն միայն մեկ ամսում՝ նոյեմբերից դեկտեմբեր, գները աճել են 12.5%-ով։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի վերջին Հայաստանում սննդամթերքի շուկայում պահպանվել է գնաճային ճնշումը՝ առավել արտահայտված մսամթերքի, կաթնամթերքի և որոշ հիմնական ներմուծվող ապրանքների հատվածում։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>