Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
10
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հանրայնացնել 44-օրյայի զեկույցը Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Իրանում և ի՞նչ զարգացման ուղիով կարող են ընթանալ այդ երկրում բողոքի ցույցերը

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվեցին  2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ տարածվելով մի քանի քաղաքներում: Սկզբում դրանք պայմանավորվում էին տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, այդ թվում՝ գնաճի, սննդամթերքի գների բարձրացման հետ կապված՝  իրանական ռիալի թուլացման ֆոնին: Առաջին բողոքի ցույցերը տեղի են ունեցել խանութպանների և շուկայի առևտրականների շրջանում, որից հետո բողոքի ցույցերը տարածվել են համալսարաններում, որտեղ ուսանողները միացել են ցույցերին, և նրանց առաջ քաշած պահանջները ստացել են քաղաքական բնույթ:

Իրանում բողոքի նոր ալիքը առաջ եկավ  խորը տնտեսական ճգնաժամի պատճառով։ 2025 թվականի ընթացքում ազգային արժույթը՝ ռիալը, դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ կեսով, իսկ պաշտոնական գնաճի մակարդակը դեկտեմբերին հասավ 42.5%-ի։ Սա հանգեցրեց գների կտրուկ աճի, ֆինանսական շուկաների անկայունության և կապիտալի զանգվածային արտահոսքի դեպի արտարժույթ և ոսկի։ Տնտեսական իրավիճակը դարձավ կրիտիկական թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար՝ ստեղծելով սոցիալական անկարգությունների պայմաններ:

Օրինակի համար, նշենք, որ 2018 թվականին մեկ դոլարը   կարելի էր փոխանակել 50.000 ռեալով: Մինչդեռ այսօր այն արժե արդեն 1.400.000 ռեալ: Այսինքն, 7 տարվա ընթացքում ազգային դրամը, արժեզրկվել է 28 անգամ:

                           Ինչպես են ընթանում բողոքի ցույցերը այս անգամ

                                                   2025-ի դեկտեմբերի 28

Թեհրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ մանր առևտրականների և ձեռնարկատերերի գործադուլով, որոնք զանգվածաբար սկսել են փակել իրենց խանութները: Բողոքի ցույցերը սկսվել են ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և գների աճի պատճառով: Մայրաքաղաքի սովորական բնակիչները արագ միացան նրանց:                                                       2025-ի դեկտեմբերի 29

Բողոքի ցույցերը սկսվեցին տարածվել  Թեհրանից դուրս՝ հասնելով այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Համադանը, Քարաջը, Քեշմը և Մալարդը: Իսկ ցուցարարների կարգախոսները դարձան  ավելի արմատական՝ ստանալով հակակառավարական երանգ («Մահ Խամենեիին», «Մահ բռնապետին»): Ոստիկանությունը փորձում է ցրել ցույցերը: Ինտերնետային կապը սկսեց մասնակիորեն  ընդհատվել:

                                                  2025-ի դեկտեմբերի 30-31

Բողոքի ցույցերի աշխարհագրությունը արագորեն ընդլայնվեց։ Բողոքի ցույցերին միացան Մաշհադը, Քերմանշահը, Շիրազը, Սպահանը, Յազդը և այլ քաղաքներ։ Առաջին լուրջ սրացումը տեղի ունեցավ Ֆարս նահանգի Ֆասա շրջանում ցուցարարները առաջին անգամ փորձեցին գրոհել վարչական շենքը: Հայտնվեցին ցուցարարների զոհերի մասին առաջին հաղորդագրությունները։

                                                  2026-ի հունվարի 1

Բողոքի ցույցերը արդեն տարածվում են  երկրի 31 նահանգներից 17-ում: Լորդեգան և Կուհդաշտ քաղաքներում բախումներ են տեղի ունենում  ցուցարարների և ոստիկանության միջև, որոնց ընթացքում կիրառվում են  քարեր և արցունքաբեր գազ: Հաղորդվում է   ոստիկանական բաժանմունքների  վրա հարձակումների մասին: Հայտնի է դառնում   անվտանգության ուժերի անդամի մահվան մասին առաջին տեղեկությունը:

                                                  2026-ի հունվարի 2 և 3

Բողոքի ցույցերը շարունակեցին թափ հավաքել՝ ընդգրկելով արդեն 22 նահանգ։ Փոքր քաղաքներն ու գյուղական վայրերը դարձան հիմնական բախումների օջախներ։ Ամենադաժան բախումները տեղի ունեցան Էզնա քաղաքում, որտեղ ցուցարարները հարձակվեցին ոստիկանական բաժանմունքի վրա։ Սպանված ցուցարարների հուղարկավորությունները վերածվեցին կառավարության դեմ նոր բողոքի ցույցերի։

Առաջին անգամ, բողոքի ցույցերի սկվելուց, Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլեվին,  հայտարարեց իր աջակցության մասին,  բողոքի ցույցերին. «Ես կոչ եմ անում Իրանի ժողովրդին միանալ համազգային գործադուլներին և բողոքի ցույցերին. պետական ​​ծառայողներ, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտի աշխատողներ, բեռնատարների վարորդներ, բուժքույրեր, ուսուցիչներ և գիտնականներ, արհեստավորներ և ձեռնարկատերեր, թոշակառուներ և նրանք, ովքեր կորցրել են իրենց խնայողությունները՝ բոլորդ, միավորվեք և միացեք այս ազգային շարժմանը»։

                                                  2026-ի հունվարի 4

Իշխանությունները սկսեցին լայնածավալ ինտերնետի անջատում ամբողջ երկրում, որի արդյունքում,  բողոքի ցույցերը սկսեցին մարել: Ցուցարարների շրջանում զոհերի թիվը հասավ 16-ի, վիրավորվեց 44-ը։ Կարգախոսները դարձան ավելի կոնկրետ,  «Փեհլեվի վերադարձիր»։

                                                    2026-ի հունվարի 5

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ «անկարգությունները պետք է իրենց տեղը դրվեն»։ Անվտանգության ուժերը դիմեցին  ավելի խիստ միջոցների։ Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցեց 1000-ը: Այս ամենի արդյունքում, բողոքի ալիքը փոքր-ինչ նվազման միտումներ ցույց տվեց:

                                                    2026-ի հունվարի 6 և 7

Կարճատև դադարից հետո բողոքի ալիքը նորից բարձրացավ։ Ցուցարարները նստացույց արեցին Թեհրանի Մեծ շուկայում։ Բողոքի ցույցը ցրելու համար կիրառվեց արցունքաբեր գազ։ Ամենավտանգավորը, քրդական քաղաքական շարժումների աջակցությունից հետո  Իրանի քրդական շրջանում գտնվող Աբդանան և Մալեքշահի քաղաքները փաստացի անցան ցուցարարների վերահսկողության տակ։

Այս փաստը հատկապես վտանգավոր է Իրանի կենտրոնական իշխանության համար  նրանով, որ այսօրվա Իրանում Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը (PJAK) և Իրանական Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցությունը (DPIK), միակն են, որ  ունեն իրենց զինված կազմավորումները։

Գաղտնիք չէ, որ նրանք բացահայտ աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և Իսրայելից:

Ըստ ԱՄՆ-ի ծրագրի, եթե Իրանի կենտրոնական իշխանությունը կոպիտ ուժ կիրառի քրդերի դեմ, ապա Վաշինգտոնը կմիջամտի ուղիղ ձևով, ինչպես որ կատարվեց Իրաքում 2003 թվականին:

Եթե Իրանի իշխանությունները փորձեն լեզու գտնել քրդերի հետ, ապա մյուս ազգությունները իրենց անջատողական կարգախոսներով կսկսեն հանդես գալ:

                                                 2026-ի հունվարի 8 և 9

Ցուցարարների թիվը կրկնապատկվեց։ Սա տեղի ունեցավ Ռեզա Փեհլեվիի կողմից վերջին օրերին բողոքի ցույցերին նոր աջակցության կոչից հետո։

Ի պատասխան դրա, իշխանությունները ինտերնետը և որոշ հեռահաղորդակցության ծառայություններ անջատեցին  ամբողջ Իրանում։

Այսպիսով, հունվարի 8-ի լույս 9-ի գիշերն արդեն պատմական է դառնում  Իրանի համար։ Տասնյակ  հազարավոր մարդիկ ամբողջ երկրում դուրս եկան փողոցներ՝ բողոքի ակցիայի։ Եվ նրանք դուրս եկան՝ ի պատասխան մեկ կոնկրետ անձի՝ գահաժառանգ Ռեզա Փեհլեվիի  կոչին։ Բողոքի օրակարգն այլևս չի սահմանափակվում «Կորչի  Իսլամական Հանրապետությունը» կարգախոսով, ինչպես, որ լինում էր նախկինում։

 Տարիների ընթացքում առաջին անգամ իրանցիների մոտ առաջ եկավ Շահի վերադարձի կարգախոսը:

Հասկանալի է, որ դա պայմանավորված է նաև Թրամփի և Իսրայելի գործոններով:

Սակայն, 2009-ին մարդիկ բողոքում եին կեղծված ընտրությունների դեմ, 2022-ին բողոքի կենտրոնում էր կանանց իրավունքների խնդիրը:

Այսօր, առաջին անգամ, բողոքի ցույցերին մասնակցում են Իրանի հանրության գրեթե բոլոր խավերը: Ինչը շեշտակիորեն տարբերում է ներկայիս բողոքի ցույցերը, նախորդներից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>