TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ)

Թե ինչպես պատարագ մատուցել՝ որևէ պաշտոնատար անձի գործը չէ, եկեղեցու կանոնական հարցերին մի՛ միջամտեք․ Արամ Օրբելյան

Եկեղեցին պետական կառավարման համակարգի մաս չէ, և պետությունը գործ չունի, թե ինչ է կատարվում մասնավոր կառույցում, քանի դեռ այնտեղ տեղի չի ունենում ապօրինություն։ Կանոնական հարցերի կամ ներքին կառավարման առանձնահատկությունների հետ պետությունը կապ չունի, պետության դերակատարումը բացառապես դատարաններում մասնավոր վեճերը լուծելու դաշտում է։ Սահմանադրությունը երաշխավորում է եկեղեցու և պետության տարանջատումը։ Ցանկացած մասնավոր, այդ թվում՝ կրոնական կազմակերպություն, պետության միջամտությունից պաշտպանված է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։

«Եթե ավտորիտար կառավարման համակարգերը ենթադրում են, որ պետությունը քաղաքական դաշտն է փորձում իր շուրջ համախմբել, տոտալիտարիզմի դեպքում այն մտնում է ամենօրյա կենսագործունեության դաշտ, և մենք տեսնում ենք դրա առաջին հստակ դրսևորումները։ Թե ինչպես պատարագ մատուցել՝ որևէ պետական պաշտոնատար անձի գործը չէ։ Եկեղեցին իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, ավելին՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտնի քաղաքականություն։ Մինչդեռ այսօրվա կառավարման համակարգի ձգտումն է՝ բոլորին հեռու պահել քաղաքականությունից»,- ասաց փաստաբանը։

«Ամեն ինչ արվում է, որ ասեն՝ քաղաքականությունը լավ բան չէ։ Հարկերը վճարելու, ծառայելու, պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու ժամանակ որևէ խնդիր չկա, իսկ երբ քաղաքական ցանկություն պետք է դրսևորենք, ասում են՝ դուք քաղաքականություն մտաք։ Պետության և եկեղեցու տարանջատումը որևէ կերպ չի ենթադրում, որ եկեղեցին և եկեղեցականներն իրավունք չունեն մտնելու քաղաքականություն։ Կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունն ուղղակի նախատեսում է պետության պարտավորությունը՝ երաշխավորելու հոգևորականների և եկեղեցու սպասավորների ազատությունը՝ մասնակցելու քաղաքական գործընթացների»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի կարծիքով՝ «ինչո՞ւ է այս կամ այն մարդը զբաղվում քաղաքականությամբ» հարցն ինքնին Հայաստանի այսօրվա վիճակի հանցավոր հետևանքն է․

«Գնում են բիզնես ստուգելու, հարցնում են՝ ինչո՞ւ է քաղաքականություն մտել, չէ՞ որ դրա համար իր բարեկամին բռնեցին։ Լա՛վ է արել՝ մտել է։ Այս մտայնությունը պետք է դուրս գա մեր միջից։ Երբ պետության ներկայացուցիչները, պետական լծակներն օգտագործելով, փորձում են հանդիպել համապատասխան անձանց հետ և քննարկել ինչ-որ գործընթաց, դա պետության միջամտության եղանակներից մեկն է։ Հոգևորականները կարող են ունենալ հստակ քաղաքական դիրքորոշում, լինել կուսակցության անդամ, դա արգելված չէ։ Որպես հասարակության անդամներ՝ նրանք իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործընթացների»:

«Երբ բոլորը մասնակցեն քաղաքականությանը, երկիրը կկարգավորվի։ Դա չի նշանակում, որ ամեն օր, երբ հանդիպում ենք, պետք է քաղաքական զրույց ունենանք։ Պետք է ունենալ հստակ քաղաքական դիրքորոշում, չվախենալ այն արտահայտելուց, դրա պատճառով հետապնդումների ենթարկվելուց։ Հիմա ապօրինաբար հարձակվել են եկեղեցու դեմ, և փոխանակ մենք քննարկենք հարձակման փաստը, ասում ենք՝ բայց կարո՞ղ է ինչ-որ մի բան այն չէ։ Դա չպետք է հիմա քննարկման հարց լինի»,- ամփոփեց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>