Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մոտեցումը, կարծես, միտում ունի ստվերելու Բանակի օրը․ ՀՅԴ Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան

«Հաց և տեսարան», «խրախճանք ժանտախտի ժամանակ». սրանք են այն երկու կարգախոսները, որոնցով Փաշինյանն առաջնորդվում է՝ ամբողջովին դեգրադացնելով հասարակությունը. քաղաքագետ

Երեկ, Հանրապետության հրապարակում, տոնածառի այսպես ասած՝ «լույսերը վառելու» միջոցառման ժամանակ, հավաքված բազմության մեջ, «ժամացույցի աշտարակին» մերձակա հատվածում, հրմշտուք է եղել: Առաջացել է խառնաշփոթ իրավիճակ, ծնողները կորցրել են երեխաներին, մարդիկ քաշքշուկի մեջ անձնական իրեր են կորցրել, ինչը հաստատել է նաև ՆԳՆ-ն: Իսկ ըստ խոսակցությունների՝ նույնիսկ շտապօգնության կարիք ունեցողներ են եղել
Այդ եղելությանն անդրադառնալով՝ քաղաքագետ Արմեն Հովասափյանը նկատել է. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, ունի երկու բնորոշում՝ «հաց և տեսարան», և մյուսը, որն ավելի ցավոտ է ու դառը՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։ Հենց սրանք են այն երկու կարգախոսները, որոնցով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է՝ ամբողջովին դեգրադացնելով հասարակությունը և ապացուցելով, որ ինքն ինչ ուզենա, դա էլ կդառնա հանրային դիսկուրսի օրակարգ։
Հետհայացք գցելով անցնող շաբաթվա լրահոսին՝ ցցուն կերպով ընդգծվում է, որ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով մի քննարկման թեմա է տալիս, և հանրության քաղաքականացված սեգմենտն ամբողջովին կլանվում է դրան հակադարձելով ու փաստական ապացույցների տիրաժավորմամբ։ Նիկոլը լիովին առաջնորդվում է «մեկ օրվա լրահոսը պահելու» կարգախոսով, երբ առավոտյան սուրճի հետ տալիս է այդ օրվա քննարկվելիք թեման, իսկ նրա գլխավոր հաղթաթուղթը հանրության մնացած հատվածի մանկուրտացման գործիքակազմն է։
Ինչքան մանկուրտը շատ, այնքան կառավարելը՝ հեշտ։ Պետք չէ, որ սովորական մարդը խորամուխ լինի, որ Նիկոլը հավասարության նշան է դնում Արցախի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ադրբեջանական նարատիվի միջև։ Ոչինչ, որ նա հերթական անգամ պղծեց ևս մի եկեղեցի, ոչինչ, որ «եվրոպացիք» քեշ փող են տալիս ազգային արժեհամակարգերի դեմ ուղղակի պայքարելու համար։ Թուրքական շտապ օգնության թեմայի մասին մի ամբողջ օր խոսում են, դրանից հետո մի հատ ցնդած պարզաբանում է ներկայացվում ու անցնում առաջ։ Բնավ հոգ չէ, որ Ալիևն ու Բայրամովն ավելի են հստակեցնում, որ Սահմանադրությունդ պիտի փոխես, բայց կարևոր է այն, որ շքեղ տոնածառ ունենք, լիքը սիրուն-սիրուն լույսեր, ու մարդիկ հորթի ժպիտով վայելում են այդ խրախճանքը։ Այս ամենը շատ արագ մոռացվում է, չկա հիշողություն. ըստ էության՝ Մաթևսյանի բերած օրինակն ամբողջությամբ իրավիճակի դասական բնորոշում է:
Գիտեք, իրականում փուչիկը շատ սիրուն է՝ գունավոր, փայլուն, գրավիչ, բայց այն փուչիկ է՝ դատարկ, առանց բովանդակության։ Կարելի է երկար հիանալ դրա գույնով ու լույսերով, բայց իրական քաղաքականությունը մեկ ասեղի հարց է․ ճշմարտությունը գալիս է, և կեղծիքով, ստով ու մանիպուլյացիայով սնվող «իրականությունները» մի ակնթարթում փլվում են»։
Քաղքագետը նաև հղում է արել Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքին. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»:

Տեղի ունեցածի մասին մի փոքր պատկերացում կարելի է կազմել YerevanLife.info-ի տարածած տեսանյութից, այս հղումով՝ 
https://www.facebook.com/reel/754240190322244
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan