Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան

Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Օրերս Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը․ դրանում կան մեր գնահատմամբ՝ վտանգավոր բաներ, որոնք պատշաճ ուշադրության չարժանացան։ Եվրամիության բարձր պաշտոնյա Մարթա Կոսը մամուլի ասուլիսում ասաց՝ Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ 500 մլն եվրո արժողությամբ նախագծի մասին, որով Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ է միացվում և ասում է՝ արդեն աշխատում են Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ու դա, ասում է, նրա համար է, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից։

ՀԷՑ-ը երբ խլում էին, առաջին մտավախությունն այն էր, որ սրանք ուզում են այն հանձնել թուրքերին։ Ինչպես որ կարելի է հասկանալ, այդ կանխատեսումները հեռու չեն իրականությունից։ Սամվել Կարաետյանը, ըստ իշխանության, այնքան վտանգ էր իրենից ներկայացնում, որ նրան հանում են, թուրքական կազմակերպություն բերեն։ Ամերիկյան փորձագետն էր օրերս ասում, որ Հայաստանը պետք է մաս կազմի թյուրքական աշխարհին։ Դրան են տանում, էլի։

Ո՞վ է շահառուն այս ամենի։ Եթե հայ ժողովուրդն է շահառուն, ապա հոսանքի գինը էժանանալո՞ւ է։ Ոչ, դրանից չեն խոսում։ Հոսանքի անջատումները դադարելո՞ւ են։ Դրանից էլ չեն խոսում։ Այսինքն՝ ինչ օգուտ որ պետք է ստանար ժողովուրդը, ի ստանում։ Մյուս մասը՝ ազդեցություն-բան, քաղաքական խաղեր են, որոնք կապ չունեն քաղաքացու հետ։ Հայաստանը գցում են վարկի տակ, որ Ռուսաստանից էներգետիկ կխվածությունը թուլանա, ու կախվածության մեջ ընկնի թուրքերից։ Դա ինչո՞վ է մեր շահերից բխում։ Ընդ որում, շեշտում են՝ կախվածությունը թուլացնել արտաքին դերակատարներից։ Այսինքն՝ որ Թուրքիայից կախված լինի, արտաքին դերակատար չէ, միայն Ռուսաստանն է արտաքին դերակատար։ Որ եվրամիությունը էնքան ազդեցություն ունի, որ ոնց ուզում է թեքում է Հայաստանի իշխանություններին, դա կախվածություն չէ։ Ի դեպ, ասեմ, որ Ռուսաստանի ազդեցությունը գնի վրա բացասական իմաստով կապ չունի, ո՛չ հոսանքի, ո՛չ գազի․ շատ էժան գազ ենք ստանում․ այ Եվրոպայում թանկ է, Ուկրաինայում թանկ է, Հայաստանում թանկ չէ։

Մեկ այլ այսպես ասած՝ աջակցություն էլ է նախատեսված․ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին 12 մլն եվրո կտա ԵՄ-ն՝ հնարավոր «հիբրիդային սպառնալիքների», ապատեղեկատվության տարածման, կիբեռհարձակումներին դիմակայելու համար։ Ասում են՝ գումարը կտան քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին, բայց նաև իշխանությանը, առանց որի, ասում են, պայքարը չի ստացվի։ Ու մի քիչ ավելի մանրամասնում են, որ այդ գումարը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պայքարի համար է։

Էդ հիբրիդային պատերազմն էդ ի՞նչ է, ո՞վ է վարում։ Արդեն անդրադարձել եմ, որ երբ նայում ենք ՔՊ-ի գործունեությունը վերջին 8 տարում, հենց Հիբրիդային պատերազմ է հայ ժողովրդի դեմ։ Այս իշխանությունը մեր ազգային արժեքները ոտնահարում է, մեր երկրորդ հայկական պետությունը հանձնել է թշնամուն, Հայաստանից տարածքներ է հանձնել, թշնամու պահանջները բավարարում է․ դա հիբրիդային պատերազմ չէ՞։ Ենթադրում եմ, որ Եվրոպան կարող էր Հայաստանին փող տալ Ռուսաստանի դեմ գործելու համար, Ռուսաստանն է իրենց հակառակորդը, որի դեմ ուղղում են էն պետությանը, որն ունի թույլ, իր երկրի շահերից չհասկացող իշխանություն, կլինի Մոլդովա, Ուկրաինա, թե այլ երկիր։

Էդ 12 մլնի շահառուն ՀՀ քաղաքացին չէ․ ժողովրդին չեն բաժանելու․ որ ՀՀ քաղաքացին լավ ապրի՝ դրանից օգուտ չունեն, դրա համար էլ Հայաստան մտած գումարը ՀՀ քաղաքացու լավ ապրելուն չեն ուղղում։ Ոստիկանությանն էլ են գումար տվել, որ իբր բարեփոխվի՝ հանուն քաղաքացու։ Բարեփոխվել է՞։ Հայ ազգային արժեքը՝ եկեղեցին, հարյուրավոր ոստիկաններով շրջափակում են, որ ՔՊ-ն հնարավորություն ունենա կուսակցական պատարագ անելու։ Դրա շահառուն ո՞վ էր, ժողովո՞ւրդը։ Սաղ օրը սպանություն-գողություն է, բացահայտումները քչացել են, բայց պարեկները բարձր վարձատրվում են ու հսկում են միայն ՔՊ-ի անվտանգությունը։  Եվ ուրեմն՝ փող են տալիս ՔՊ իշխանութունը պահելու համար, կլինի ուժային կառույցներով, կլինի՝ սոցցանցերում ատելություն տարածելով։ Այս անգամ էլ խոշոր գումար են տալիս Ռուսաստանի դեմ ատելության դոզա սրսկելու համար։ Առաջին անգամը չէ։

Ռուսաստանի դեմ պայքարի քարոզչական էլեմենտը լավ աշխատել է վերջին տարիներին, բայց անկեղծ ասած՝ ես չեմ հանդիպել քաղաքացիների և ոչ մի հարցման ժամանակ, որ պատրաստ են դառնալ թշնամի Ռուսաստանին։ Ժողովուրդն ասում է՝ այո, սխալներ ունի, հարցեր ունենք, բայց մեր անվտանգությունը, տնտեսական աճը իրենց հետ է կապված։ ժողովուրդն ասում է՝ չեմ ուզում Ռուսաստանի պես պետության հետ լինեմ թշնամի, լինեմ ոնցոր Ուկրաինան է, չեմ ուզում։ Եվրոպան ուզո՞ւմ է, թող թշնամանա, բայց թող ինձ չխառնի։ Ժողովուրդը դա է ասում է՝ ինձ հարցրե՞լ ես, ես ուզում ե՞մ թշնամություն անել երկրագնդի ⅙ ցամաքը տիրապետող ատոմային պետության հետ։ Հետո՞ ինչ, որ դրա համար Եվրոպան փող է տալիս։ Չեմ ուզում էդ փողը։ Իշխանությունը 2021 թվականի ընտրություններում լրիվ ուրիշ արտաքին քաղաքական ծրագրով է ընտրվել։ Այն, ինչ կատարվում է, խոսք չի եղել այդ մասին։

Շատ ուսանելի է, ի դեպ, վրացիների փորձը։ Նրանք հասկացան ինչ է իրենցից պահանջում Եվրամիությունը և հետ քաշվեցին։ Վրաստանում հենց իշխանությունն է ասում՝ չեմ ուզում Ռուսաստանի հետ պատերազմ, մի խառնեք մեզ, մեզ մոտ իշխանությունը վտանգներն անտեսում է, ժողովուրդն է զգուշացնում։ Քանի Վրաստանից խոսեցինք, ասեմ, կրթությունը սարքեցին ձրի, ողջ կրթական գործընթացը՝ մանկապարտեզից մինչև համալսարան, թոշակները ավելի բարձր են, սոցիալական ապահովությունը ավելի բարձր է, ճանապարհների որակը ավելի լավն է։ Դա էն տվել որպես նախընտրական խոստում ու Էդպես են մտածում իրենց երկրի մասին, ոչ թե եվրոպացիքի ուզածով։ Վրաստանի իշխանության համար իրենց քալերի շահառուն ժողովուրդն է, դրա համար էլ ժողովրդի խնդիրն է լուծում, ոչ թե Արևմուտքի։

Ռուսաստանից ազդեցությունը, ժողովուրդն ասում է, ինձ ոչինչ չի անում, բայց կարող են էդ ազդեցությունից պոկվելը կամ պոկվելու փորձերը շատ վատ բաների տանել։

Չեմ գովում ռուսներին, բայց Ռուսաստանի պես երկրին նայեք, թափին նայեք ու պատկերացրեք գալիքը։ Եվրոպան, ձեր ցավը տանեմ, հո չի ուզում, որ մեզ լավ լինի, ուզում է Ռուսաստանին վատ լինի, բայց՝ մեզանով։ Տեսանք Ուկրինա ինչ արիք, կեսին դարձրել եք փախստական, էսօր էլ ասում են՝ եվրոպական մի քանի երկրի թույլ են տալու փախստական չընդունել։

Կարճ ասած՝ գումարները, որ Եվրամիությունը տալիս է բարեփոխումների համար՝ կլինի ոստիկանությու, կլինի դատական համակարգ, կլինի ժողովրդավարություն, կառավարման ինստիտուտների զարգացում  և այլի անվան տակ, իրենք հո գիտեն չէ՞, որ նպատակին չեն ծառայում, ընդամենը տալիս են ՔՊ իշխանության պահպանման համար։ Չեմ կարծում, թե եվրոպացի հարկատուի փողերը տալիս են քամուն, թքած ունեն ինչպես է տնօրինվում։ Ոչ, բայց քանի որ այս իշխանությունը իրենց քաղաքական խաղալիքն է Ռուսաստանի դեմ, դրա համար առայժմ աչք են փակում մյուս բաների վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan