Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ)
8
Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Պատերազմ Արցախում
Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ)

ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում

Քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, բայց մինչև պատերազմն ու այս բոլոր արհավիրքները՝ ավելի շատ ակադեմիական իմաստով՝ իբրև գիտություն և տեխնոլոգիաների համակցություն։ Նախորդ իշխանության ժամանակ ևս հայացքներս ընդդիմադիր էին, բայց ունեի հարգանք որոշ անձանց և պետական ինստիտուտների հանդեպ։ Հինգ տարի և մեկ շաբաթ առաջ հասկացա, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել ինձնով ու իմ ապագայով, և այլընտրանք չտեսա` բացի պայքարից, քանի որ ուզում եմ ապրել իմ երկրում, բայց միաժամանակ չեմ պատկերացնում ինձ երջանիկ և օրինապաշտ հարկատու մի երկրում, որը կառավարվում է ապազգային և անգրագետ մի խմբի կողմից։

Այս հինգ տարիների մեջ արդեն մասնակցել կամ ակտիվ ներգրավված եմ եղել 4 ընտրություններում։ Սա արդեն չորրորդ հետընտրական երկուշաբթին է, որ Նիկոլը առաջին տեղում է, և կարող եմ ասել մի քանի բան․

1. Քաղաքականությունում զգացմունքը չի կարևոր․ կարևոր է հաշվարկը։ Դաշինքները կարող են լինել և՛ անհրաժեշտ, և՛ կործանարար:

2. Միայն փողը կամ լավ անունը քաղաքականություն չեն կառուցում․ դրա համար պետք են գիտելիք, տեխնոլոգիաներ և քրտնաջան աշխատանք։

3. Ամոթ չէ ընդունել, որ քաղաքականապես այնքան կշիռ չունես, որ առանձին մասնակցես ընտրությանը։ Ցավալի է, որ թերի պատկերացումներիդ արդյունքում վաստակածդ քվեն գնում է հակառակորդիդ։

4. Այն քաղաքական միավորները, որոնք կաշկանդված են հանդես գալ սեփական դեմքով և նման վճռական պահերին պատրաստ չեն անձնապես ներգրավվել, աշխատել և ներդնել իրենց լուման ընդհանուր գործին` առհասարակ պետք չեն քաղաքական դաշտին։

5. Այո, ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում: Բայց փաստն այն է, որ հավաքական ընդդիմության նման անկազմակերպ և քաոտիկ աշխատանքի պարագայում փողոցով իշխանափոխության հասնելն էլ ավելի անհնար է, քան ընտրություններով: Մի դեպքում քաղաքացուն պետք է ասենք՝ «արի ընտրատեղամաս 15 րոպեով», մյուս դեպքում՝ «արի փողոց՝ պայքարելու անորոշ ժամկետով»։

Նիկոլը, անկասկած, կօգտագործի այս հաղթանակը Եկեղեցու դեմ իր պիղծ արշավում, և հայ Ազգը կրկին կտուժի ու ստիպված կլինի հետո անել ավելին, անհրաժեշտ պահին նվազագույնը չանելու պատճառով։

Որպես այս հինգ տարվա պայքարի շարքային զինվոր՝ կասեմ մի բան․ հունիսի ընտրությունն ու հունիսի 8-ի առավոտը կլինեն ճակատագրական...

Ինչ էլ մեզ հետ լինի, ուրեմն մենք հենց դրան ենք արժանի ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan