Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները
8
Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Պատերազմ Արցախում
Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները ՔՊ-ի ձախողված կառավարման հերթական ապացույցը (տեսանյութ) Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում

Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է

«Փաստը» գրում է. «Վաղարշապատում ծավալվող վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ իշխանությունն անցել է բացահայտ ուժային գործողությունների՝ փորձելով ճնշել ընդդիմադիր դաշտը և վնասազերծել «Հաղթանակ» դաշինքի հաղթական ներուժը։ Երեկ և այսօր համայնքի մի շարք բնակարաններում իրականացված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական հետապնդում գնահատել դժվար է։ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և ավագանու թեկնածուների տներն իրար հաջորդելով խուզարկվում են, և դա տեղի է ունենում ոչ թե հանրային վտանգ կանխելու, այլ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու նպատակով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «իրականացնում է ապացուցողական և վարութային գործողություններ»։ Սակայն գործողությունների ընտրությունը, ժամանակը և թիրախավորվածությունը ցույց են տալիս մեկ պարզ բան՝ իշխանությունը չի կարողացել մարսել Վաղարշապատի ընտրություններում կրած պարտությունը։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը չկարողացավ ապահովել 50+ ձայն, չկարողացավ ստվերել «Հաղթանակ» դաշինքի իրական հանրային աջակցությունը, և հիմա դիմում է այն մեթոդին, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բնորոշ գիծ՝ ուժի, սպառնալիքի և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմանը։

Խուզարկությունների թիրախը «Հաղթանակ» դաշինքի անդամներն են՝ Կարեն Գևորգյան, Արմեն Դավթյան, Մայիս Մելքոնյան, Տիգրան Գևորգյան։ Նրանցից երկուսը Էջմիածնից են, երկուսը՝ Հայթաղից։ Սա պարզ քաղաքական ուղերձ է՝ իշխանությունն ուզում է մեկ հարվածով ոչնչացնել ընդդիմադիր կառույցի հնարավոր կազմակերպչական հենարանը, վախի մթնոլորտ ստեղծել և կանխել այն, ինչ նա անվանում է «վտանգավոր այլախոհություն»։

Իսկ այդ այլախոհությունն այսօր ունի մի շատ պարզ դրսևորում՝ Վաղարշապատի ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, և այդ քաղաքացիական ճշմարտությունը Փաշինյանի թիմը չի կարողանում ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց, և պարտությունը նրանց համար ոչ թե քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ է, այլ պատժելի «հանցանք»։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակում են այսօր տեղի ունենում խուզարկությունները՝ որպես կանխարգելիչ հարված ընդդիմադիր կառույցին։

Այն, ինչ տեսնում ենք Վաղարշապատում, իշխանության վարքագծի կրկնվող օրինաչափություն է։ Փաշինյանը տարիներ շարունակ կառուցել է իշխանությունը բացառապես ուժային ճնշումների, անհնազանդների դեմ կեղծ քրեական գործերի և քաղաքական հետապնդումների միջոցով։ Երկրում արդեն ձևավորվել է մի ամբողջ շերտ, որը կարելի է անվանել քաղբանտարկյալներ՝ մարդիկ, որոնք անցանկալի են իշխանության համար, և որոնց խնդիրը միայն մեկ բան է՝ խոչընդոտել Փաշինյանի կամքին։

Այս ֆոնի վրա առանձնահատուկ լրջությամբ է ընկալվում նաև Սամվել Կարապետյանի կալանքի երկամսյա երկարացումը։ Միևնույն օրակարգին զուգահեռ արդեն իջեցվել է նաև ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման որոշումը։ Սա իշխանական ճնշումների նույն տրամաբանության շարունակությունն է՝ հարվածել այն ազդեցիկ գործարարին, որը համարվում է անկախ տնտեսական ուժի խորհրդանիշ և չի ենթարկվում իշխանական կամքին։ Քաղաքական հաշվարկը պարզ է․ վախեցնել, կոտրել, մեկուսացնել, որպեսզի մնացածներին տրվի վերաբերմունքի հստակ մեսիջ՝ Փաշինյանի Հայաստանի մեջ անկախ դիրք ունեցող մարդը չի հանդուրժվում։

Այս ամենը միասին ձևավորում է փակ ու ճնշող միջավայր, որտեղ իշխանությունը հրաժարվում է ժողովրդի իրական ձայնը ճանաչելուց և ընտրում է ապօրինությունների ճանապարհը։ Էջմիածնում տեղի ունեցող խուզարկություններն ու Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները մեկ ամբողջության մաս են՝ գործող վարչախմբի վերարտադրությունը ապահովելու համար։ Իսկ այդ վերարտադրությունը հնարավոր է միայն մի պայմանով՝ քաղաքական հակակշիռների, այլակարծության և ազատ կամարտահայտության լիակատար ճնշմամբ։

Վաղարշապատի ընտրություններով ժողովուրդը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը։ Հիմա իշխանությունն է փորձում վերաձևել իրականությունը իրային հարմարեցված մեթոդներով։ Բայց որքան էլ փորձի, փաստը մնում է անփոփոխ․ ուժի կիրառումը երբեք չի կարող փոխարինել ժողովրդի կամքին, իսկ ճնշումները չեն կարող մարել այն քաղաքական էներգիան, որը մի ամբողջ համայնք արտահայտեց իր ընտրությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan