Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով

Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները ձեռք են բերել ազգային նշանակություն։ Դրանք անցնում են ոչ միայն ներքին վարչական գործընթացների, այլև խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ երբ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են, իսկ հասարակության մեջ անորոշությունն ու դժգոհությունը՝ աճող։

Քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրությունները դառնալու են ոչ միայն տեղական պայքար, այլև հանրային վերաբերմունքի ցուցիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատը խորհրդանշական վայր է՝ Կաթողիկոսի նստավայրով, և այստեղ իշխանության պարտությունը կունենա բազմաշերտ քաղաքական հետևանքներ։

«Չեմ կարող կանխատեսել Արգիշտի Մեխակյանի ապագան, բայց ես վստահ չեմ, որ նա կհաղթի, որովհետև մարդկանց տրամադրությունները միանգամայն այլ են։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, կարծում եմ՝ կկրկնվի նաև Վաղարշապատում։ Եթե նույնիսկ նա հաղթի, Վաղարշապատին սպասում են բարդ ժամանակներ, քանի որ այստեղ է գտնվում մեր Եկեղեցին, և Փաշինյանը, իմ կարծիքով, կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ, ինչը իրավիճակը կդարձնի առավել լարված»,- նշել է քաղաքագետը։

Բոզոյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի շանսերը մեծապես պայմանավորված են վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Առանց վարչական ռեսուրսի Մեխակյանը հաղթելու հնարավորություն չունի։ Մարդկանց մեծ մասը այսօր բացահայտ դեմ է Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում Մեխակյանը քարոզում է այնպես, ասես ընտրում են իրեն, ոչ թե Փաշինյանին՝ փորձելով հեռավորություն պահել վարչապետից և ստանալ այն ընտրողների ձայները, որոնք դեմ են գործող իշխանությանը, բայց ոչ՝ անձամբ իրեն։ Սա ինքնին վկայում է ներիշխանական վստահության ճգնաժամի մասին»,- ասել է նա։

Քաղաքագետը վստահ է, որ Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանի իշխանության համար «վերջի սկիզբը»։ «Նա արդեն պարտվել է Վանաձորում, Գյումրիում, Սյունիքի քաղաքներում։ Ես չգիտեմ քաղաք, որտեղ նա չի պարտվել։ Իսկ այն, որ նա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում որևէ շանս չունի, ակնհայտ է։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք չեն հրապարակվում, բայց հայտնի են մասնագիտական շրջանակներին, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը անկումային է։ Պատմականորեն հասարակությունն առաջնորդից հոգնում է 7-10 տարվա ընթացքում․ Տեր-Պետրոսյանը ղեկավարեց 7, Քոչարյանը՝ 10, Սարգսյանը՝ 10 տարի։ 2026-ին Փաշինյանի իշխանությունն արդեն անցնում է այդ սահմանը, և նրա թողած քաղաքական ու հոգեբանական ժառանգությունը չափազանց ծանր է լինելու հասարակության համար»,- եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

Վաղարշապատի ընտրությունները, ըստ քաղաքական դիտորդների, այլևս չեն ընկալվում որպես սովորական տեղական քվեարկություն․ դրանք դարձել են հանրային վստահության և ազգային ինքնության դիմադրության քննություն գործող իշխանության նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan