«Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության
16
ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Պատերազմ Արցախում
Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը վրա Սփյուռք Մշակույթ Սպորտ Տարածաշրջան Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Հասարակություն 09:2016 Դեկ, 2025 Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ե... ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը ՔԿՀ մերժվել է. Զարուհի Փոստանջյան

Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է.

«2025 թվականի նոյեմբերի 6-ին, շտապօգնության ծառայության միջոցով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անսպասելիորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։

Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցներ, ժամանելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնել են պարոն Ղուկասյանին, թե իբր նա այլևս բուժման կարիք չունի և պետք է նրան տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

Վարդան Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել պարոն Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Այնուամենայնիվ, ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը լիովին տեղեկացված են նրա առողջական վիճակի և ախտորոշման մասին։

Բժշկական փաստաթղթերի իմ ուսումնասիրությունը, ինչպես նաև պարոն Ղուկասյանի հետ իմ անձնական տեսակցությունը, հստակ ցույց են տալիս, որ նա ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, այս բուժումը համակարգված կերպով մերժվում է։

Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին, մերժվել է նույնիսկ պարոն Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ՝ նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Արդյունքում, Վարդան Ղուկասյանը արդեն 48 ժամ զրկված է պահանջված և անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից։

Սիրելի հայրենակիցներ, մտահոգ և ազատ կամքի տեր մարդիկ,

Որպես այս անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի նշան՝ վաղը՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, ես կլինեմ Երևանում՝ Նալբանդյան փողոցում, որպեսզի այցելեմ քրեակատարողական հիմնարկում պահվող Վարդան Ղուկասյանին և հրապարակայնորեն արտահայտեմ իմ բողոքը նրա նկատմամբ իրականացվող ֆիզիկական և բարոյական ճնշումների դեմ։

Հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքի օրինականորեն ընտրված ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է անմարդկային, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վերաբերմունքի։

Ակնհայտ է, որ պարոն Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթը և նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդում են ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակ։ Դրանք ուղղված են ոչ միայն նրան քաղաքական կյանքից մեկուսացնելուն, այլև՝ զրկելուն իր հիմնական՝ կյանքի իրավունքից։

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս քրեակատարողական ծառայության ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ով հրապարակային կերպով հնչեցրել է սպառնալիքներ պարոն Ղուկասյանի հասցեին, առնվազն 2025 թվականի նոյեմբերի 6-ից սկսած՝ լիովին տեղեկացված է նրա լուրջ առողջական խնդիրների մասին։ Այդ խնդիրները պահանջում են անհապաղ բուժում մասնագիտացված բժշկական կենտրոնում, սակայն իշխանությունները շարունակում են անգործությունը։

Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի հայտնի քաղաքական կոչից անմիջապես հետո մեկնարկել է մեկ կենտրոնից համակարգվող, անմարդկային, նվաստացնող և մարդու կյանքին սպառնացող գործողությունների շղթա Վարդան Ղուկասյանի նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն ու նրա կալանավորումը չեն բխում օրենքի պահանջներից, այլ ծառայում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին՝ Վարդան Ղուկասյանին զրկելու թե՛ քաղաքական գործունեությունից, թե՛ կյանքից։

Չեմ սխալվի, եթե հայտարարեմ, որ այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։

Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության նկատմամբ առկա վտանգը ոչ միայն մարդկային, այլև պետական պատասխանատվության հարց է։

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել: Պահանջում եմ պահպանել և երաշխավորել Վարդան Ղուկասյանի կյանքի, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan