Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
9
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած»

Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։ Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։

Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է: ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։ Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan