Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
9
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած»

Պետպատվերի համար կվճարեն 200 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները. նոր «հարկատեսակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից:

Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետեւանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն: Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար եւ ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն:

Նրանք տարեկան մեկ անգամ «թեթեւ հետազոտություններ» եւ լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են: Ինչ է ստացվում. 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրեւ դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն: Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan